Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 13 հունիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- չկան

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1705-վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Նահապետ Ա Եդեսացին:

1816-ծնվել է բելգիացի արևելագետ, հայագետ Ֆելիքս Նևը:

1878– սկսվել է Բեռլինի կոնգրեսը, որը Մեծ Բրիտանիայի և Ավստրո-Հունգարիայի ջանքերով հրավիրվել էր Սան-Ստեֆանոյի պայմանագիրը վերանայելու նպատակով, և որից հետո Արևմտյան Հայաստանի հարցը միջազգային դիվանագիտության մեջ մտավ «Հայկական հարց» եզրույթով:

1886-ծնվել է հայկական ծագմամբ ամերիկյան ռազմական գործիչ Հայկ Շեքերջյանը:

1899 – ծնվել է նշանավոր դասական գրող Ակսել Բակունցը:

1951 – ծնվել է ամերիկակահայ գրող Փիթեր Բալաքյանը («Ճակատագրի սև շունը», «Այրվող Տիգրիս. Հայոց ցեղասպանություն և Ամերիկայի արձագանքը»):

1956 – ծնվել է հայտնի հայ ծանրամարտիկ, աշխարհի և եվրոպայի բազմակի չեմպիոն, Օլիմպիական չեմպիոն, 43 տարբեր ռեկորդների հեղինակ Յուրի Վարդանյանը:

1969-վախճանվել է նշանավոր քանդակագործ Արա Սարգսյանը:

1992- ղարաբաղյան պատերազմում խփվել է ավելի քան 3 ամիս խաղաղ բնակավայրերը ռմբակոծող Սու-25 ինքնաթիռը, օդաչու Վագիֆ Կուրբանովը զոհվել է (Ադրբեջանի ազգային հերոս):

1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Քենիայի հետ։

2007-երկաթուղային վթար է տեղի ունեցել Լոռու մարզի Նալբանդ - Ղալթախչի երկաթուղային ուղեմասում՝ շուռ է եկել ցորենով բեռնված 6 վագոն: 

-Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:

2012-Իսրայելի Քնեսեթի լիագումար նիստում մոտ մեկուկես ժամ քննարկվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:

2015-Շանթ Հարությունյանն ու Վարդան Վարդանյանը անժամկետ հացադուլ են հայտարարել, քանի իրենց  անվտանգության հետ կապված սպառնալիքներ են տեսել:

2016-վախճանվել է ճանաչված երգչուհի Օֆելյա Համբարձումյանը:

2018- Շիրակի մարզի մի քանի համայնքներում երեկոյան տեղացած ուժեղ կարկուտը զգալի վնասներ է հասցրել ցանքատարածություններին:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

922-Վոլժսկի Բուլղարիայում տեղի է ունեցել իսլամը պետական կրոն ընդունելու պաշտոնական արարողություն:

1373-Անգլիան և Պորտուգալիան ստորագրել են միության մասին պայմանագիր, որը գործում է նաև հիմա:

1525– Մարտին Լյութերն ամուսնացել է նախկին միանձնուհի Կատարինա ֆոն Բորի հետ:

1773-Լոգստաունյան պայմանագրով Օհայո գետից հարավ ընկած իրոկեզ և դելավար հնդկական ցեղերի հողերը տրվել են անգլիական Վիրջինիա գաղութին:

1773-ծնվել է անգլիացի ֆիզիկոս, բժիշկ և աստղագետ, լույսի ալիքային տեսության հեղինակներից մեկը հանդիսացող գիտնական Թոմաս Յունգը:

1782-Շվեյցարիայում իրականացվել է աշխարհում վերջին կախարդության մեղադրանքով մահապատիժը, այրել են Աննա Գելդիին:

1831-ծնվել է շոտլանդացի ֆիզիկոս, էլեկտրամագնիսական դաշտի տեսության հեղինակ Ջեյմս Կլերկ Մաքսվելլը:

1860- հիմնադրվել է Ռուսաստանի պետական բանկը:

1918-Պերմում սպանել են Միխաիլ Ալեքսանդրովիչին, դա գահընկեց արված Ռոմանովների դինաստիայի առաջին անդամի սպանությունն էր:

1920-ԱՄՆ-ի փոստային ծառայությունը օրենք է ընդունել ՝ համաձայն որի արգելվել է երեխաներին ուղարկել փոստով:

-Ժնևում բացվել է ֆեմինիստուհիների առաջին համագումարը:

1934-Վենետիքում հանդիպել են Հիտլերը և Մուսոլինին:

1940-ծնվել է հարավսլավ դերասան, ռեժիսյոր և կասկադյոր Գոյկո Միտիչը:

1941-Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում սկսվել է ընտանիքներով մասսայական դեպորտացիա դեպի Սիբիր:

1942-ԱՄՆ-ի նախագահ Ռուզվելտը Կենտրոնական Հետախուզական Վարչություն ստեղծելու հրաման է ստորագրել:

1944-առաջին անգամ իրականացվել է գերմանական ՖԱՈՒ-1 հրթիռների մարտական օգտագործում:

1958-գործարկվել է առաջին չինական փորձնական միջուկային ռեակտորը:

1997– Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում «Սահման» ֆիլմի Uphaar Cinema կինոթատրոնում պրեմիերայի ժամանակ տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել է 59 մարդ, 103-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:

2005– Ըստ Եվրամիության որոշման՝ իռլանդերենը դասվել է Եվրամիության պաշտոնական լեզուների շարքը:

2009– Թեհրանում երկրի նախագահական ընտրություններում Մահմուդ Ահմադինեժադի հաղթելուց հետո սկսվել են զանգվածային անկարգություններ:

 

Կ. Խաչիկյան

Մի քանի ժամ Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն. մանրամասներ Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում ՀՀ-ում կան փակ ճանապարհներՌուբլին կայծակնային աճ է գրանցում Պրեմիեր լիգա․ Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը Վթար Սյունիքի մարզում․ 4 վիրավոր կա Քանի՞ մետր է հեռու լինելու թշնամին Կիրանցի դպրոցից (տեսանյութ) Ալիևն ու Ռայիսին կհանդիպեն Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան Հեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացել Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանըՓաշինյանն ո՞ւմ է հանձնելու Սյունիքի 42 կմ-ըՀուզիչ տեսանյութ․ Կիրանցի բնակչուհին օգնություն է խնդրումՀայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Աղմկահարույց սպանություն՝ Վանատուր թաղամասի եկեղեցու բակում․ մանրամասներՕտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Վրաստանի նախագահի վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս. Միշել«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումներըՄենք աջակցում ենք Բագրատ Սրբազանին, իր առաջնորդած շարժմանը. Մեսրոպ Առաքելյան1 րոպեից քիչ ժամանակ պահանջվեց նորակառույց դպրոցից Ադրբեջան հասնելու համար. Կիրանցի բնակիչը ցույց տվեց սահմանըԳազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարԻնչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասինՌուսաստանը բաց է Արևմուտքի հետ երկխոսության համար՝ հավասարը հավասարի սկզբունքով. ԼավրովԳնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու, դու ուղղակի քմահաճույք ես կատարում. Բագրատ ՍրբազանՀստակ է՝ մենք ինչ ենք ուզում անել․ ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ Ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ ՍրբազանՏավուշի մարզպետը սպառնում է Կիրանցի բնակչին թողնել սեփական տունը այլապես «զարքով կհանեն». ՏեսանյութԲագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակից կոչ ուղղեց ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին՝ դադարեցնել հացադուլը, ԱԱԾ-ին էլ հրապարակային դիմեց՝ թույլ տվեք հանդիպել նրա հետՄի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց՝ կապված նրանց անչափահաս երեխաների հետ․ փաստաբանԲագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքներըՎահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարանՍրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ)Սահմանադրության 148-րդ հոդվածի պահանջների բավարարման տեսանկյունից՝ Բագրատ Սրբազանին Հայաստանի վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի․ Գևորգ Դանիելյան«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացելԱլիևն ուզում է ամբողջը և միանգամից, Նիկոլը տալիս է մաս-մաս և փուլերով․ Սա է «բանակցությունների» ողջ բովանդակությունը․ Արմեն ԱշոտյանԴեռ ոչինչ չի արվել․ Բագրատ սրբազանը՝ ԱԱԾ և դատախազություն ներկայացրած հաղորդման մասինԲագրատ Սրբազանն ամփոփում Է օրը (ուղիղ)Պուտինն ու Տոկաևը հեռախոսով քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՀստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ․ 168․amԻնչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանըԵս համախմբվելու չունեմ Արմեն Աշոտյանին քաղաքական բանտարկյալ չհամարողների, 2018-ի իշխանազավթումն առ այսօր արդարացնողների հետ. ՇարմազանովԲագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներինՍա հակառակորդի կամքը ի կատար ածելու մոտեցում է․ Տիրան Խաչատրյանը՝ «սահմանազատման» մասինՏեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ ԴանիելյանԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետՈ՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան Հաղթանակը շուտով կլինի, շատ կուզեմ, որ այդ օրը լինի Մայիսի 28-ը, որ այդ տոնը նորից վերաիմաստավորենք Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել բնակավայր՝ Խարկովի շրջանից Նոր Զելանդիայում 5,8 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Բացահայտե'ք ով է Փաշինյանը, ի՞նչ ողբերգություն է եղել 2018-ին, որը թաքցվում է. երաժիշտը` Սրբազանին (տեսանյութ)
Ամենադիտված