Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը հղի է նորանոր վտանգներով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այս օրերին ՆԱՏՕ-ում է, մինչ այդ նա եղել է Միացյալ Նահանգներում, հանդիպումներ ունեցել և մի քանի հարցազրույցներ տվել, որոնք հրապարակում են վերջին օրերի ընթացքում։

Ըստ էության, փաստն այն է, որ Արմեն Գրիգորյանի այցը ամերիկյան քաղաքական շրջանակներն օգտագործում են հակառուսական հերթական ալիքը բարձրացնելու, Հայաստանի իշխանություններին էլ հակառուսական այդ ալիքի մեջ ներքաշելու համար։ Ինքը՝ անվտանգության խորհրդի քարտուղարը, հնարավորինս զուսպ և դիվանագիտորեն արտահայտվելու փոխարեն, լիովին տեղիք է տվել նման քարոզչական հնարքների համար։

Ըստ էության, գրեթե բաց տոնով Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի իշխանություններին չաջակցելու, ռազմագերիների հարցերում չօգնելու, ինչպես նաև ադրբեջանական ագրեսիան չկանգնեցնելու մեջ, փոխարենը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին, նշել, թե այդ երկիրը միակն է, որն աջակցեց Հայաստանին։ Թերևս հենց Արմեն Գրիգորյանի այս հայտարարությամբ կարելի է մեկնաբանել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի չափազանց նյարդային արձագանքը հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութին։

Եթե եվրոպական և արևմտյան կառույցների ներկայացուցիչները դատապարտում էին Ադրբեջանին, ապա Զախարովան համարյա հավասարության նշան է դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Մինչդեռ նույն այդ եվրոպական կառույցների արձագանքից կարելի է եզրակացնել, որ Հայաստանի Հանրապետությանը որևէ մեկը չի սպասում Եվրոպայում, ընդհակառակը, փորձում են իրավիճակն օգտագործել իրենց շահերի և երկակի ստանդարտների համար։ Վառ օրինակը Հարավային Կովկասում և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի երկու թվիթներն էին։

Եթե առաջին դեպքում նա դատապարտում էր ադրբեջանական վայրագությունները, ապա կարճ ժամանակ անց հայտարարում, թե իբր հայերի կողմից էլ գազանությունների մասին տեսանյութեր է ստացել և դատապարտող մի հայտարարություն էլ արել է Հայաստանի հասցեին։ Եվ որքան էլ գործող իշխանությունները հայտարարեն, թե թույլ չեն տա հավասարության նշան դնել զոհի և հանցագործի միջև, փաստն այն է, որ եվրոպական կառույցները Հայաստանն օգտագործում են որպես մանրադրամ Ադրբեջանի և Թուրքիայի հետ իրենց հարաբերություններում, ինչպես նաև Ռուսաստանի դեմ նոր ալիք բարձրացնելու համար։

Թե ո՞ւր կարող է հասցնել արտաքին քաղաքական վեկտորը փոխելու և Հայաստանի գլխին նոր վտանգներ բերելու փաշինյանական այս քաղաքականությունը, բարդ է ասել, սակայն հարկավոր է մտահոգվել։

Սամվել Երեմյան

Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»ՀՀ ՊՆ-ն զգուշացնում էԱջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՌուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարարԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. փոխվարչապետի գրասենյակԺամն է՝ ամբո՛ղջ Հայաստանը պետք է պաշտպանի մեր երկրի դարպասները պահած Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, մյուս սահմանապահ գյուղերի բնակիչների իրավունքներն ու կյանքը․ Բագրատ ՍրբազանՈստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանվող տարածք տարված ցուցարարների մեքենաները․ Պարեկային ծառայության ղեկավարն է այդպես հրահանգելԿիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացելՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ ԱռաքելյանԿիրանցի հատվածը դեռ վերջնական ճշտված չէ. Տավուշի մարզպետՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակըՊատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես հետո. ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Հրազդանի բաժինՓաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)Պայքարը շարունակելու ենք․ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվելՄիջազգային ճնշnւմը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասինԺողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջԿիրանցում արգելափակել են առանց պետհամարանիշի մեքենայի ելքը, տեղում ոստիկաններ ենՄիշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է ԵվրամիությունիցՀայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածումՎարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցերԱպրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյունՄայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿՀայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակիցՊետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում ենԻ՞նչ են քննարկել ՔՊ նիստում Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Քրեական հոդված, որ գործում է միայն ի օգուտ իշխանության«Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊԵկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ)Եվգենի Սատանովսկին նշել է. «Փաշինյանը նույն Զելենսկին է, դրա համար էլ Հայաստանը ուտում են»Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակՊատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում էՇՏԱՊ․ Լարված իրավիճակ, ոստիկանների հետ բախում՝ Հրազդանում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում «Գայի պոստի» մոտ վենդետա է կանխվելՍևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Քանի՞ բերման ենթարկված կա այսօր Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ ի՞նչ է հայտնիՀայաստանի լինելիության հարցն է որոշվում․ ՓաշինյանԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանՎարորդներ պատասխանատվության կենթարկվենԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄահացել է Խաչիկ Հարությունյանը․ hայտնի է հուղարկավորության վայրը և ժամը
Ամենադիտված