Նիկոլի կործանարար շահարկումը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՎստահաբար պետք է համաձայնել, որ բոլորիս համար ուղղակի զարհուրելի է փաշինյանական մտածելակերպը։ Շուշիի բնակիչների վերադարձի ու հայկականության շուրջ շարունակվող և Նիկոլ Փաշինյանի վիճակն առավել ծանրացնող բացատրությունները ակնհայտ խտրական են, միաժամանակ, մարդու իրավունքների ողջ կոնցեպտին հակասող։ Փաստացի, Փաշինյանն իր մեկնաբանություններում պատկերում է մի անընդունելի պատկեր, որով փորձում է համոզել, որ հայերը չափազանց խտրական, իրենց տարածքում այլ ազգերի չհանդուրժող, և, այդտեղից որպես հետևություն, 90-ականներին էթնիկ զտումներ իրականացրած ժողովուրդ են։ Այս պարագայում մեծ տարածք է բացվում ազգային փոքրամասնությունների վախերի համար, ու տարածաշրջանում ամենամոնոէթնիկ պետությունը՝ Հայաստանը, ամենաբարձր ամբիոնից համառորեն հայտարարում է, որ փախստականների վերադարձի փոխարեն պատրաստ է տարածք տալ, միայն թե չստանձնի պարտավորություն էթնիկ փոքրամասնության իրավունքների պաշտպանության առջև։
Այստեղ առաջ է գալիս մեկ այլ խնդիր, որը նա անտեսում ու չի շոշափում` շեշտը դնելով ադրբեջանցիների վերադարձի ու դրա անընդունելիության վրա։ Շուշիից 90-ականներին գրադով գնդակոծվող Ստեփանակերտը ստիպված էր վերացնել այդ կրակակետերը, որպեսզի կանգնեցներ ավերածությունն ու ապահովեր քաղաքի բնակչության անվտանգությունը։ Այստեղ համեմատաբար ցածր դիրքում գտնվող քաղաքի համար կենսագործունեության անհրաժեշտ պայմաններ ապահովելու հարցն էր, ոչ թե այնտեղի ադրբեջանցի բնակչությանը քշելը։ Ըստ էության, Փաշինյանը վարկաբեկում է անցյալում կատարվածի իմաստն ու նշանակությունը, շեշտը դնելով տվյալ պահին Շուշիում գտնվող բնակչության էթնիկ պատկանելության վրա՝ միաժամանակ անվտանգությանը միտված գործողությանը տալով էթնիկ զտման երանգներ։ Ակնհայտ է, որ շատ տխուր է, ավելի խելամիտ կլինի չշարունակել այս թեզը պնդելը, քանի որ այն աշխատում է միայն ու միայն իր դեմ։
Անդրանիկ Կիրակոսյան