ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլի կործանարար շահարկումը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վստահաբար պետք է համաձայնել, որ բոլորիս համար ուղղակի զարհուրելի է փաշինյանական մտածելակերպը։ Շուշիի բնակիչների վերադարձի ու հայկականության շուրջ շարունակվող և Նիկոլ Փաշինյանի վիճակն առավել ծանրացնող բացատրությունները ակնհայտ խտրական են, միաժամանակ, մարդու իրավունքների ողջ կոնցեպտին հակասող։ Փաստացի, Փաշինյանն իր մեկնաբանություններում պատկերում է մի անընդունելի պատկեր, որով փորձում է համոզել, որ հայերը չափազանց խտրական, իրենց տարածքում այլ ազգերի չհանդուրժող, և, այդտեղից որպես հետևություն, 90-ականներին էթնիկ զտումներ իրականացրած ժողովուրդ են։ Այս պարագայում մեծ տարածք է բացվում ազգային փոքրամասնությունների վախերի համար, ու տարածաշրջանում ամենամոնոէթնիկ պետությունը՝ Հայաստանը, ամենաբարձր ամբիոնից համառորեն հայտարարում է, որ փախստականների վերադարձի փոխարեն պատրաստ է տարածք տալ, միայն թե չստանձնի պարտավորություն էթնիկ փոքրամասնության իրավունքների պաշտպանության առջև։

Այստեղ առաջ է գալիս մեկ այլ խնդիր, որը նա անտեսում ու չի շոշափում` շեշտը դնելով ադրբեջանցիների վերադարձի ու դրա անընդունելիության վրա։ Շուշիից 90-ականներին գրադով գնդակոծվող Ստեփանակերտը ստիպված էր վերացնել այդ կրակակետերը, որպեսզի կանգնեցներ ավերածությունն ու ապահովեր քաղաքի բնակչության անվտանգությունը։ Այստեղ համեմատաբար ցածր դիրքում գտնվող քաղաքի համար կենսագործունեության անհրաժեշտ պայմաններ ապահովելու հարցն էր, ոչ թե այնտեղի ադրբեջանցի բնակչությանը քշելը։ Ըստ էության, Փաշինյանը վարկաբեկում է անցյալում կատարվածի իմաստն ու նշանակությունը, շեշտը դնելով տվյալ պահին Շուշիում գտնվող բնակչության էթնիկ պատկանելության վրա՝ միաժամանակ անվտանգությանը միտված գործողությանը տալով էթնիկ զտման երանգներ։ Ակնհայտ է, որ շատ տխուր է, ավելի խելամիտ կլինի չշարունակել այս թեզը պնդելը, քանի որ այն աշխատում է միայն ու միայն իր դեմ։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular