Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկվորյակներ, առօրյա խնդիրները շատ ժամանակ կխլեն․ փետրվարի 12-ի աստղագուշակը

Խոյ: Բարեհաջող օր է սպասվում: Արդյունքները կարող են գերազանցել ձեր սպասելիքները: Նոր հնարավորություններ կընձեռվեն, իսկ հաճելի անակնկալները կուրախացնեն: Հրաշալի օր է նոր աշխատանքի անցնելու, գործնական հարաբերություններ սկսելու, համատեղ նախագծերի մասնակցելու համար: Կընդունեք առողջ քննադատությունը, կուղղեք թույլ տված սխալները, ինչն էլ թույլ կտա հաջողության հասնել, վայելել շրջապատի սերն ու հարգանքը: Օրվա երկրորդ կեսին նոր մտահղացումներ կծնվեն, ստացված տեղեկությունները շատ շուտով պետք կգան: Ձեռք կբերեք վստահություն սեփական ուժերի նկատմամբ, կձգտեք հաջողության, ինչն էլ իրեն սպասեցնել չի տա:

Ցուլ: Օրը հաջող կդասավորվի, եթե զերծ մնաք չմտածված քայլերից և չփորձեք վրեժխնդիր լինել նրանցից, ովքեր երբևէ նեղացրել են ձեզ: Նպատակասլացությունն ու համառությունը կօգնեն աշխատանքում հաջողության հասնել, ամրապնդել գործնական հարաբերությունները: Հնարավոր է մասնագիտական առաջընթաց: Գումարային մուտքերի հավանականությունը մեծ է: Հարմար օր է տան համար անհրաժեշտ իրեր գնելու, բնակավայրում որոշ փոփոխություններ կատարելու համար: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, հաճելի հանդիպումներ:

Երկվորյակ: Օրը հանգիստ կանցնի, նշանակալի իրադարձությունները քիչ հավանական են: Առօրյա խնդիրները շատ ժամանակ կխլեն, դրանք այնքան էլ հետաքրքիր չեն լինի, սակայն ուշադրություն կպահանջեն: Կարող եք ապավինել միայն սեփական ուժերին, հակառակ դեպքում ստիպված կլինեք օգնության սպասել, որը կուշանա: Հնարավոր է գումարային շահույթ, հին պարտքի վերադարձ: Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ են, անգամ եթե ձեր տեսակետները չհամընկնեն, միևնույն է, կոնֆլիկտներ չեն ծագի: Կենսական ներուժը բարձր է: Ֆիզիկական աշխատանքը, սպորտային մարզումները չեն ձանձրացնի:

Խեցգետին: Այսօր պետք է զգույշ լինեն նշանի այն ներկայացուցիչները, ովքեր զբաղվում են կոմերցիոն գործունեությամբ, խոշոր գործարքներ են կնքում: Սխալ որոշումների արդյունքում նրանք ֆինանսական կորուստներ կկրեն: Ստիպված կլինեք շատ աշխատել: Հաճախ անհրաժեշտ կլինի ոչ միայն սեփական պարտականությունները կատարել, այլ նաև ուղղել գործընկերների վրիպումները, ինչը ժամանակ կխլի և գուցե ձանձրալի թվա: Անձնական կյանքում նշանակալի փոփոխություններ չեն սպասվում: Մտահոգված եք սեփական խնդիրներով և մտերիմների համար ժամանակ չեք գտնում: Այսօր սիրային ժամադրությունները կարող են վերջնականապես հիասթափեցնել ձեզ:

Առյուծ: Օրվա առաջին կեսը նպատակահարմար է կոմերցիոն գործունեության համար: Այս ժամանակահատվածում գումարային շահույթ կստանաք, հաջող գործարքներ կկնքեք: Օրն առավել բարեհաջող կդասավորվի բոլոր նրանց համար, ովքեր զբաղվում են շինարարությամբ, վերանորոգման աշխատանքներով, անշարժ գույքի հետ կապված խնդիրներ են լուծում: Մասնագիտական լուրջ հեռանկարներ կունենան նրանք, ովքեր այսօր նոր աշխատանքի կանցնեն: Օրվա երկրորդ կեսին կենսական ներուժը կմեծանա: Առյուծներն այսօր գործնական են տրամադրված, էներգիայով լի են, կարող են ուժեղ մրցակցի հետ պայքարի մեջ մտնել և հաղթանակ տանել:

Կույս: Օրվա առաջին կեսին հնարավոր են որոշ անախորժություններ, որոնք ժամանակավոր բնույթ են կրում և շատ շուտով կմոռացվեն: Ուշադիր եղեք, քանի որ իրեր կորցնելու վտանգը մեծ է: Ուղևորություններն ինչ-ինչ պատճառներով հնարավոր է հետաձգվեն: Օրվա երկրորդ կեսը բարեհաջող կդասավորվի հատկապես նրանց համար, ովքեր կարևոր գործեր են ծրագրել: Կանանց հետ շփվելով՝ կարևոր ինֆորմացիա կստանաք: Երեկոյան հնարավոր են հաճելի հանդիպումներ, սիրային ժամադրություններ:

Կշեռք: Բարդ օր է սպասվում հատկապես նրանց համար, ովքեր հույս ունեին մանր հարցերն արագ լուծել, այսօր դրանք նախատեսվածից ավելի շատ ժամանակ կխլեն: Ստիպված կլինեք փոխել ծրագրերը: Բանակցությունները լարված կանցնեն: Տարաձայնություններ կծագեն անգամ նրանց հետ, ում հետ միշտ լեզու եք գտել: Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա: Զգացմունքային դաշտն անկայուն է: Անգամ ամենակենսախինդ Կշեռքներն այսօր ուժասպառ կլինեն, անտարբեր կդառնան իրենց շուրջը կատարվող իրադարձությունների հանդեպ:

Կարիճ: Բարեհաջող օր է մեծ ուշադրություն և կենտրոնացում պահանջող գործերով զբաղվելու համար: Ղեկավար պաշտոն զբաղեցնող Կարիճները պատրաստ են իրենց աշխատակիցներին հավասար ջանքեր գործադրել ցանկալի արդյունքի հասնելու, շրջապատի հարգանքը վայելելու նպատակով: Բարեհաջող օր է գործատուների հետ հանդիպելու, աշխատանքին վերաբերող որոշ հարցեր քննարկելու համար: Հնարավոր են չծրագրված ուղևորություններ և այլ անակնկալներ: Չեն բացառվում սիրային բնույթի նոր ծանոթությունները: Կարող եք ֆինանսական հարցեր լուծել, խոշոր գնումներ կատարել:

Աղեղնավոր: Օրվա ընթացքում հնարավոր են անախորժություններ, սակայն մի շտապեք օրն անհաջող համարել: Այն նպատակահարմար է կոմերցիոն գործունեություն ծավալելու, գործարքներ կնքելու, գումարային հարցերը կարգավորելու համար: Հնարավոր է՝ հայտնվեն մարդիկ, ովքեր կցանկանան ձեր գործի մեջ ներդրումներ կատարել: Այսօր ցանկացած համագործակցություն շահեկան է: Կարող եք վերհիշել անձնական որոշ հին խնդիրներ: Եթե չստացվի լուծումներ գտնել, ապա գոնե կհասկանաք, թե որ ուղղությամբ է պետք փնտրել: Անձնական հարաբերություններում մի շտապեք նախաձեռնությունը ձեր ձեռքն առնել, ձեզ կարող են ճիշտ չհասկանալ:

Այծեղջյուր: Բարեհաջող օր է կանանց հետ շփվելու համար: Նրանք, ովքեր բազմիցս օգնել են ձեզ, այսօր ևս կարող են օգտակար լինել: Նպատակահարմար օր է համատեղ ծրագրեր կազմելու, բանակցություններ վարելու համար: Այսօր անչափ հմայիչ եք, ինչն աննկատ չի մնա, կօգնի հաջողության հասնել: Օրվա երկրորդ կեսին նշանակալի իրադարձություններ չեն սպասվում: Երեկոն կանցնի հանգիստ, մեծ հաջողությունների ակնկալիք չունենաք: Հնարավոր է՝ հին խնդիրները գլուխ բարձրացնեն, կամ դրանց փոխարեն ի հայտ գան նորերը:

Ջրհոս: Պատրաստ եղեք այն բանին, որ արդյունքի հասնելու համար շատ ջանքեր ու նյարդեր կպահանջվեն: Այսօր հեշտ կտրվի միայն այն ամենը, ինչը ձեզ ամենևին էլ պետք չէ: Աշխատավայրում, տանը հնարավոր են լուրջ տարաձայնություններ: Որքան էլ պնդեք, միևնույն է, ձեր տեսակետներն այսօր հավանության չեն արժանանա: Երեկոյան հնարավոր են դրական փոփոխություններ, հնարավորություն կունենաք շփվելու, լավ ժամանակ անցկացնելու համակրելի մարդկանց հետ: Ժամադրությունները կարող են հիասթափեցնել սիրահարված Ջրհոսներին, իսկ նրանք, ովքեր կփորձեն գրավել իրենց ընտրյալի սիրտը, լավ տպավորություն կթողնեն:

Ձկներ: Կարևոր գործերը մի հետաձգեք, դրանցով զբաղվեք առավոտյան, քանզի հենց այս ժամանակահատվածում է զգացմունքային դաշտը կայուն: Տրամադրության վրա չեն ազդի ոչ անախորժությունները և ոչ էլ տհաճ միջադեպերը: Հրաշալի օր է նոր աշխատակիցներ ընտրելու համար: Երեկոյան տանը հնարավոր են որոշ տարաձայնություններ: Այսօր չափից ավելի կասկածամիտ եք: Փորձեք ուշադիր լինել մտերիմների նկատմամբ: Օրվա այդ ժամերին վերջիններս առավել խոցելի են: Խուսափեք անիմաստ վեճերից:

Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст» В случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукНикол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст»Люди оказались в безвыходном положении, а властям всё равно: «Паст»В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваПочему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и ПашинянПутин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»
Самое популярное