Եթե մի օր փոշմանեմ, կհավաքեմ իրերս, կհեռանամ. Չմուշկորդ Լևոնի կնոջ առաջին անկեղծ հարցազրույցը մայրանալուց հետո (ֆոտոշարք)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShabat.am-ը գրում է.
Հունիսի 29-ին, երևանցիներին շատ լավ ծանոթ չմշկորդ Լևոնի և Գաբիի դուստրը դարձավ 2 ամսական: Մինչ այս` զույգը զերծ էր մնում երեխայի լուսանկարները և ընտանեկան այլ հարցերի լուսաբանումից:
Shabat.am-ը զրուցել է Երևանի ամենահետաքրքիր զույգերից մեկի հետ:

-«Ծիրանե» գեղեցիկ ու հազվադեպ անուն, ինչո՞ւ հենց այս անունը.
-Մեր համատեղ որոշումն է եղել, բալիկի ծնվելուց դեռ շատ առաջ: Որպես անուն միակն է: Ծիրանը բոլոր ժամանակներում Հայաստանի խորհրդանիշն է եղել, մենք մտածեցինք՝ ամենահայկական անունն է : Իսկ վերջին ձայնավորը այն կատարյալ անուն դարձրեց: Ցավոք սրտի թույլ չտվեցին՝ հեղինակային իրավունք ստանալ:

-Երեխայի ծնվելուց հետո ի՞նչ է փոխվել Ձեր կյանքում
-Իմ բալիկի կյանքի հանդեպ պատասխանատվության զգացում, ամեն վայրկյան զգոնություն, անքուն գիշերներ: Պետք է խոստովանեմ՝ դեռ ինձ իմ մայրիկի պես «մամա» չեմ զգում: Հիմա ինձ հաշիվ տալով եմ որոշ քայլերի գնում, չնայած ամենևին չի նշանակում, որ ազատությունս սահմանափակվել է:
Լևոնը օգնո՞ւմ է քեզ, երեխայի և կենցաղային այլ հարցերում
-Այդ առումով Լևոնը կատարյալ հայր է...
Խոսակցություններ եղան, որ ընտրությունիցդ հետո ընտանիքդ քեզ հետ չէր խոսում, երեխայի ծնունդից հետո որևէ բան փոխվել է՞.
-Նման բան չի եղել ոչ մի օր, պարապ խոսակցություններ են: Մայրիկի հետ կապն ամեն օր է, չնայած՝ հիմա երկրում չէ: Մեր տունը հիմա էլ մեր տունն է: Անսահման սիրում եմ եղբորս, մեր հարաբերությունները պարզ, մարդկային են՝ ամեն վայրկյան պատրաստ իրար օգնելու: Այլ հարց է Լևոնին որպես ընտանիքի անդամ ընդունելու փաստը... Այնուամենայնիվ մեզ մոտ կատարյալ և փոխադարձ հարգանք է տիրում բոլոր կողմերում:
Հայաստանում կյանքն օր օրին դժվարանում է, ու քանի որ ամուսինդ Ամերիկայի քաղաքացի է, ցանկություն չունե՞ք արտագաղթելու:
-Ինձնից շատ ոչ ոք չի սիրում հայրենիքս ու կարիք չկա ապացուցելու, եթե ինչ-որ մեկը կփորձի քննադատել, բայց ես կցանկանայի կյանքիս որոշ տարիներ Հայաստանից դուրս ապրել: Եթե սա ատագաղթել է կոչվում, ապա՝ այո: Թեմայի քննարկումն ընթացքում է... 
Հայաստանում երեխայի համար «պայծառ» ապագա տեսնում ե՞ք.
-Տատիկ պապիկներս իրենց երեխաներին պայծառ պատանեկություն և ապագա են ցանկացել, ծնողներս՝ մեզ... որն է պայծառ ապագան: Մինչև օրս շուրջս (և ես կենտրոնում) հագեցած է բուռն քաղաքական ակտիվ թողուբոհերով, հասարակական շարժումներով, ցույցերով և ընդվզումներով: Մեծ մասամբ զրկում են արժանապատիվ ապրելու իրավունքից: Հետոն անհայտ է... ո՞ր մասը պայծառ գտաք: Նման անարդար կենցաղ բնականաբար չեմ ցանկանա իմ շարունակությանը: Ճիշտ հասկացեք ինձ, չեմ ասում, թե պայքարելն ու միտինգ անելը վատ բան է, բայց պայքարները թող լինեն այս կամ այն գրքի քիչ հրատարալվելու պատճառով: Հայ ժողովուրդը ոչ թե պարտավոր է, այլ արժանի է արժանապատիվ ապրելու: Հիմա ցանկություններս Ծիրանեին մի քանիսն են՝ մեծանա ազատ և լայնախոհ, անպայման մկրտվի և ինձ պես Քրիստոնեական դաստիարակություն ստանա:
Տարիքային տարբերությունը ինչո՞վ է օգնում ու խանգարում ընտանեկան կյանքում
-Չեմ կարող պատասխանել, քանի որ համեմատելու ոչինչ չունեմ...
Պահ եղել է՞, որ փոշմանել ես ընտրության հարցում.
-Զայրույթի պահեր եղել են, բայց մտքով չի անցել զղջալ: Միշտ առաջ եմ նայում, եթե մի օր փոշմանեմ, կհավաքեմ իրերս, կհեռանամ ու ոչնչի, ոչ մի օրվա համար չեմ ափսոսի:



