Կլկլացնելն արվեստ է, ընդ որում դժվար արվեստ է, որը տրված է միայն կոնկրետ մարդկանց և ի վերուստ. Սերգեյ Գրիգորյան
ՖՈՏՈLife.Panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի զրուցակիցն է Սերգեյ Գրիգորյանը, ով այն երգիչներից չէ, որ տարվա մեջ մի քանի տեսահոլովակ թողարկի, բայց պարապուրդի մատնված չէ: Նա` իր աշակերտների հետ միասին, հաճախ է եվրոպական մրցույթներում Հայաստանը պատվով ներկայացնում, որոնք միշտ չէ, որ ներկայացվում են հանրությանը:
-Սերգեյ, գիտեմ, որ Ձեր աշակերտի հետ միասին վերջերս Շվեդիայից երկու ոսկե մեդալովեք վերադարձել: Զրույցը նախ ուզում եմ սկսել հենց այդ մրցույթից, կմանրամասնե՞ք:
- Վերջերս ես եւ իմ աշակերտը` Նարեկ Վարդանյանը, վերադարձել ենք Շվեդիայից, որտեղ մանսակցեցինք Շվեդիայի տաղանդների միջազգային փառատոնին: Այստեղ իր տարիքային խմբում Նարեկն արժանացավ երկու ոսկե մեդալների` «Համաշխարհային երգ» եւ «Մայրենի լեզվով երգ» անվանակարգերում: Շատ ուրախ ու հպարտ ենք այս պարգեւատրումների համար, դա ապացույցն է նրա, որ մեր աշխատանքը ջուրջ չի գնացել: Ուրախ եմ նաեւ, որ, աշխատելով 14-ամյա դեռահասաի հետ, հասկանում եմ, որ նա ամբողջովին գիտակցում է իր անելիքն ու պատասխանատվությունը: Շատ կոփված է, քանի որ ավելի փոքր տարիքում իր վոկալը կարգավորել է Նաիրա Գյուրջինյանը, իսկ հիմա` ինքս եմ դրանով զբաղվում:
- Ուզում եմ խոսել նաեւ այն պատճառներից, որոնք Ձեզ հետ են պահում ավելի հաճախանհատական աշխատանքներ ներկայացնել հանրությանը:
- Ինձ երբեք չեն հետաքրքրում իմ հասցեին հնչած ասեկոսեները: Եթե չեմ աշխատում, այդ դեպքում ինչպե՞ս եմ ինձ պահում, հենց այս թեման էլ երբեմն-երբեմն բամբասանքների թեմա է դառնում, որոնք հասնելով ինձ` միայն ուրախություն են պարգեւում: Օրինակ`լսել եմ, թե իբր հարուստ հովանավոր ունեմ, ով ինձ պահում է, դա, իհարկե, շատ լավ կլիներ, բայց, ցավոք, դրանք միայն ասեկոսեներ են: Ինչեւէ, դեռեւս ճարս կտրած չէ, ձեռքս էլ քարի տակ չէ: Փառք Աստծո, առողջություն ունեմ եւ կարող եմ ինքս ինձ պահել ու անել ամեն ինչ, միայն թե ոչ շատ ցուցադրական: Այսօր իմաստ չեմ գտնում գումար ծախսել լայքերի եւ դիտումների վրա, դրանք ինձ համար պարզապես թվեր են եւ ուղղակի վարկանիշ են ապահովում: Ամեն դեպքում, անիմաստ գումար ծախսելը համարում եմ սխալ, բայց ինչ-որ բան անել, արդեն իսկ նախատեսում եմ, որովհետեւ համատարած ալիքի մեջ մի կաթիլ պետք է լինի, որը կտարբերվի ու կշեղի մարդկանց ուշադրությունը:

Շարունակությունն՝ այստեղ.