ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք կրկեսի վերածելու հայրենիք ունեինք

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի իշխանություններն այնքան էլ ապիկար և տգետ չեն, որքան կարելի է պատկերացնել առաջին հայացքից։ Նրանք հրաշալի սերտել են ժողովրդի ուշադրությունը շեղելու, Հայաստանի դեմ դավադիր իրենց քայլերն էլ ծաղրի առարկա դարձնելու և անլրջացնելու գործը։ Մոտենում է նոյեմբերի 9-ը, և որքան էլ իշխանությունները պնդեն, թե որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու Ադրբեջանի հետ, ռուսական և ադրբեջանական աղբյուրները հակառակն են պնդում։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունները պարզ և հստակ այդ տեղեկությունները հերքելու փոխարեն ավելի զազրելի միջոց են գտել՝ ծաղրածուների միջոցով են փորձում ազդել հանրության նուրբ լարերի վրա։

«Ազգի ձայն» կուսակցության ղեկավար Մհեր Մեսրոպյանը, ով ավելի հայտնի է որպես երգիչ «Մգեռ Արմենիա», օրեր առաջ հեռուստաեթերից իր վերագտած սերն էր պատմում առ Նիկոլ Փաշինյան, քննադատում ընդդիմությանը, իսկ երեկվանից առաջին հայացքից ծիծաղելի, իսկ իրականում չափազանց վտանգավոր մի արկածախնդրություն է սկսել, որով առնվազն մի քանի օր Փաշինյանը կկարողանա շեղել և մոլորեցնել հանրությանը։ Մգեռը հայտարարել է համազգային շարժման մեկնարկի մասին, նշել, թե իր երկու գաղափարակիցների հետ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղից ոտքով շարժվելու են դեպի Երևան՝ Հանրապետության հրապարակ:

«Մեր ճանապարհը տևելու է 15 օր, նոյեմբերի 7-ին լինելու ենք հրապարակում: Վստահ ենք և հույս ունենք՝ մեզ կմիանան մեր հայրենակիցները, ովքեր մտահոգված են երկրի ճակատագրով: Շարժման պահանջներն են՝ թույլ չենք տալիս, դեմ ենք, որ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրի այն փաստաթղթերը, որոնք մեր երկրի ճակատագրի համար կունենան ցավոտ հետևանքներ։ Պահանջում ենք, որ Փաշինյանը և գործադիրը հրաժարական տան, բայց ցանկանում ենք, որ օրենսդիրը շարունակի աշխատանքը»,- ասել է Մհեր Մեսրոպյանը:

Մեսրոպյանը միգուցե կհասնի Հանրապետության հրապարակ, իր շուրջը կհավաքի մի քանի տասնյակ կամ անգամ հարյուր մարդ, դրանով ցույց կտա, թե չափազանց քիչ թվով մարդկանց է հետաքրքրում Ադրբեջանի հետ ստորագրվելիք համաձայնագրերը, իսկ հանրությունը չի ցանկանում ոտքի կանգնել երկիրը անդունդից դուրս բերելու համար։ Նիկոլ Փաշինյանն էլ տարատեսակ մհերներով կանլրջացնի քաղաքական ծանրագույն պրոցեսները, առանց դիմադրության կստորագրի համաձայնագրերը, կշարունակի առանց խոչընդոտների իշխել Հայաստանում։ Իսկ հանրությունը օրը մեջ նոր ծաղրածուի կգտնի՝ իր տրամադրությունը բարձր պահելու համար։

Զավեն Վարդանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular