Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք կրկեսի վերածելու հայրենիք ունեինք

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի իշխանություններն այնքան էլ ապիկար և տգետ չեն, որքան կարելի է պատկերացնել առաջին հայացքից։ Նրանք հրաշալի սերտել են ժողովրդի ուշադրությունը շեղելու, Հայաստանի դեմ դավադիր իրենց քայլերն էլ ծաղրի առարկա դարձնելու և անլրջացնելու գործը։ Մոտենում է նոյեմբերի 9-ը, և որքան էլ իշխանությունները պնդեն, թե որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու Ադրբեջանի հետ, ռուսական և ադրբեջանական աղբյուրները հակառակն են պնդում։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունները պարզ և հստակ այդ տեղեկությունները հերքելու փոխարեն ավելի զազրելի միջոց են գտել՝ ծաղրածուների միջոցով են փորձում ազդել հանրության նուրբ լարերի վրա։

«Ազգի ձայն» կուսակցության ղեկավար Մհեր Մեսրոպյանը, ով ավելի հայտնի է որպես երգիչ «Մգեռ Արմենիա», օրեր առաջ հեռուստաեթերից իր վերագտած սերն էր պատմում առ Նիկոլ Փաշինյան, քննադատում ընդդիմությանը, իսկ երեկվանից առաջին հայացքից ծիծաղելի, իսկ իրականում չափազանց վտանգավոր մի արկածախնդրություն է սկսել, որով առնվազն մի քանի օր Փաշինյանը կկարողանա շեղել և մոլորեցնել հանրությանը։ Մգեռը հայտարարել է համազգային շարժման մեկնարկի մասին, նշել, թե իր երկու գաղափարակիցների հետ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղից ոտքով շարժվելու են դեպի Երևան՝ Հանրապետության հրապարակ:

«Մեր ճանապարհը տևելու է 15 օր, նոյեմբերի 7-ին լինելու ենք հրապարակում: Վստահ ենք և հույս ունենք՝ մեզ կմիանան մեր հայրենակիցները, ովքեր մտահոգված են երկրի ճակատագրով: Շարժման պահանջներն են՝ թույլ չենք տալիս, դեմ ենք, որ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրի այն փաստաթղթերը, որոնք մեր երկրի ճակատագրի համար կունենան ցավոտ հետևանքներ։ Պահանջում ենք, որ Փաշինյանը և գործադիրը հրաժարական տան, բայց ցանկանում ենք, որ օրենսդիրը շարունակի աշխատանքը»,- ասել է Մհեր Մեսրոպյանը:

Մեսրոպյանը միգուցե կհասնի Հանրապետության հրապարակ, իր շուրջը կհավաքի մի քանի տասնյակ կամ անգամ հարյուր մարդ, դրանով ցույց կտա, թե չափազանց քիչ թվով մարդկանց է հետաքրքրում Ադրբեջանի հետ ստորագրվելիք համաձայնագրերը, իսկ հանրությունը չի ցանկանում ոտքի կանգնել երկիրը անդունդից դուրս բերելու համար։ Նիկոլ Փաշինյանն էլ տարատեսակ մհերներով կանլրջացնի քաղաքական ծանրագույն պրոցեսները, առանց դիմադրության կստորագրի համաձայնագրերը, կշարունակի առանց խոչընդոտների իշխել Հայաստանում։ Իսկ հանրությունը օրը մեջ նոր ծաղրածուի կգտնի՝ իր տրամադրությունը բարձր պահելու համար։

Զավեն Վարդանյան

Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել Փաշինյանը շարունակում է պատերազմով ահաբեկել հանրությանը Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 3 վարչական շրջաններումՓաշինյան. ՀՀ Սահմանադրությունը չպետք է հղում ունենա Անկախության հռչակագրին Սպասվում են տեղումներՎեհափառին չի թույլատրվել մեկնել Վրաստանի կաթողիկոսի հուղարկավորությանը Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված երեխան մահացել էԽոշոր վթար՝ ԵրևանումՀակահայկական պատվեր. ո՞վ է վճարում հայերի դեմ քարոզչության համար, և ովքե՞ր են միանում այս արշավին. «Փաստ»Խոշոր վթար-հրդեհ՝ ԵրևանումՀետիոտնին վրաերթի ենթարկած բեռնատարի վարորդը ձերբակալվել է Ուզում են մոռացնել Արցախն ու Անկախության հռչակագիրը. «Փաստ»Օգնություն, որից հրաժարվեցին. Ռուսաստանը ցանկանում էր շարունակել փրկել հայ ընտանիքներին, բայց Երևանն ասաց «ոչ»Տարադրամն՝ այսօր«Ես իրենով էի ապրում, շնչում, նա իմ հպարտությունն էր». սերժանտ Կարեն Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Մեղվաձոր գյուղում. «Փաստ»Զատիկին հաջորդող մեռելոցը կլինի աշխատանքային, թե՝ ոչ Եվրոպական խորհրդարանը ծափահարություններով է ընդունել Փաշինյանին Ղարաբաղը հանձնելու և քրիստոնեական եկեղեցու վրա հարձակվելու համար Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ»«Միջանցքները պատով են ավարտվում». Արդյո՞ք երկրորդ Սարաևոն է սպասվում, և ի՞նչ կապ ունի Դոնալդ Թրամփը դրա հետ «Ուժեղ Հայաստան»-ի աճող ազդեցությունը՝ իշխանության հիմնական անհանգստությունը Տարածաշրջանային լարվածության ստվերը․ Հայաստանը տնտեսական հարվածի առջև Հայտնի է՝ քանի օր տանը կլինեն աշակերտները գարնանային արձակուրդներին Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ կողմերի միջև կնքվել է ժամանակավոր մեկ շաբաթյա հրադադար․ պատմության այս օրը (21 մարտ) Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ»Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ»Բախվել են «Tesla»-ն և «BMW»-ն. 3 վիրավոր կա Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ»Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ»Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ»ԶԼՄ-ների համար հերթական «զպաշապիկն» են կարում․ նոր նախագիծ են մշակել․ «Հրապարակ» «Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ»Երևանում «ուրախ ավտոբուսը» չի պտտվի. «Հրապարակ» Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ»Որսն ավարտված է. որոշ ՔՊ-ականներ պլստացին․ «Հրապարակ» Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ»Սաուդյան Արաբիան կանխատեսում է նավթի գնի թռիչք մինչև $180, եթե էներգետիկ ցնցումը շարունակվի ապրիլից հետոԻրանի հարավում ԱՄՆ-ի և Իսրայելի hարձակումների հետևանքով nչնչացվել է առնվազն 16 նավՎախճшնվել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Ֆիլարետը Եվրոպան կրակnւմ է սեփական ոտքին՝ հրաժարվելով ռուսական գազից. Պեսկով «Արմավիր» ՔԿՀ-ում կրկին կալանավոր է կшխվել․ խցակիցները փրկել են նրան Աշտարակում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց Եվրոպան չի գոյատևի առանց ռուսական նավթի. Օրբան BALENCIAGA-ն և մեմային շքեղությունը. ինչպես ապրանքանիշը «ոչնչից» ստեղծեց luxury աքսեսուարներիՀայաստանը միջազգային հարթակում ներկայացնելը միշտ եղել է իմ հպարտությունը. Լևոն ԱրոնյանՃապոնիան 73 միլիարդ դոլար կներդնի ԱՄՆ էներգետիկայի ոլորտում Սիդնի Սուինին հիացնում է երկրպագուներին գայթակղիչ ժանյակով Եվրոպայի և Կոնֆերենցիայի լիգաների 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումների արդյունքները | Հայտնի դարձան 1/4-ի մասնակից զույգերը
Ամենադիտված