ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հուսալքություն՝ դեռ գարուն չեկած. որոշ գյուղերում ծիրանենիների 70 տոկոսը ցրտահարված է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի մի շարք գյուղերում անցած գիշեր գրանցված բացասական ջերմաստիճանը լուրջ վնասներ է պատճառել գյուղատնտեսությանը եւ հատկապես ծաղկած ծառերին: Գյուղերում շատերի մոտ այդ առիթով արդեն իսկ լիակատար հիասթափություն է, մյուսները «սարսափած» սպասում են, որովհետեւ հատկապես այսօր գիշերը եւ առաջիկա օրերին ցրտահարության վտանգը պահպանվում է:

Մենք զրուցել ենք մի շարք համայնքների ղեկավարների հետ՝ հասկանալու այսօրվա դրությամբ եղած պատկերը: Մեր զրույցի ընթացքում պարզվեց, որ իրավիճակն առավել անմխիթար է Արմավիրի տարածաշրջանի գյուղերում: Ջրաշենում, մասնավորապես ծիրանի բերքը գրեթե ամբողջությամբ վնասվել է: Գյուղապետ Խաչատուր Դավթյանը մեր զրույցում ներկայացրեց ստեղծված իրավիճակը.

- Պարոն Դավթյան, մոտավորապես որքա՞ն բերք է վնասվել:

- Ծիրանի մոտ 70 տոկոսը հիմա ցրտահարված է:

- Իսկ որքա՞ն ծիրանի այգի կա գյուղում:

- 80 հեկտար պտղատու այգիներ ունենք, որից 25 հեկտարը ծիրան է: Այսինքն կարելի է ասել բնակչության 50-60 տոկոսը տուժել է. ամեն մեկը 1000-2000 մետր ծիրանի այգի ունի:

- Միայն ծիրա՞նն է վնասվել:

- Դեղձ էլ ունենք, բայց դեռ ծաղիկը բացված չէր, չեմ կարծում, որ վնասված լինի: Մի քանի օրից կերեւա:

- Գյուղացիներն ի՞նչ են անում, ինչպե՞ս են կարողանալու գոյատեւել:

- Ի՞նչ պետք է անեն, հուսալքություն է: Մարդիկ գարնան սկզբից արդեն հուսալքվեցին, էլ ոչ դաշտ են ուզում գնալ, ոչինչ էլ չեն ուզում անել:

- Դա՞ է ապրելու միակ միջոցը:

- Մարդիկ կան միայն դրանով են ապրում, մարդիկ կան այլ աշխատանք էլ են անում, բայց դե քիչ բան չէ. մարդ կա 12 տոննա ծիրան է ստանում: Ի՞նչ հույս ունենանք, որ վաղն էլ դեղձը չի վնասվի:

- Իսկ որեւէ կերպ չէ՞ին փորձել պայքարել ցրտահարության դեմ:

- Ծուխ էինք դրել, բայց օգուտը մեծ չի: Ամբողջ գիշեր էլ վառել ենք, բայց ոչ մի օգուտ:

- Առաջիկա գիշերն էլ է ցրտահարություն սպասվում: Էլ երեւի կարիք էլ չկա, հա՞ ծխահարելու այգիները:

- Կանեն, ասում է՝ հույսը մեռնում է վերջինը:

- Պարոն Դավթյան, ի՞նչ եք կարծում փոխհատուցում կտրվի՞ բնակչությանը:

- Չեմ կարծում փոխհտուցման մասին խոսք լինի: Էն տարի էլ կարկուտը ջարդեց, 40 հազար դրամ տվեցին: Կառավարությունն էլ երեւի ի վիճակի չէ փոխհատուցման: Նախորդ տարի կարկուտը 100 տոկոսով ամեն ինչը ջարդեց, փշրեց, թափեց գետնին, 40 հազար դրամ տվեցին որպես օգնություն: 40 հազար դրամը դա ընտանիք պահելու միջո՞ց է: Դա փոխհատուցո՞ւմ է միլիոնավոր վարկերի դեմ: Տուն կա 7 միլիոն վարկ ունի: Դրա միայն տարեկան տոկոսը 15 միլիոն է: 4 միլիոնինը 7-8 հարյուր հազար դրամ միայն տոկոսը: Մայր գումարի մասին խոսք չկա:

- Այդ վարկերը գյուղատնտեսական նպատակներո՞վ են վերցնում:

-Գյուղատնտեսական, նաեւ առօրյա հոգսերի համար՝ սնունդ, փայտ եւ այլն: Հույս են ունենում, որ բերքը կլինի՝ կփակեն:

Իրավիճակը նույնն է Էջմիածնի տարածաշրջանի Այգեկ գյուղում՝ մի տարբերությամբ, որ այստեղ հատուկ մրգատու այգիներ չկան. ցրտահարվել են տնամերձ այգիներում եղած ծառերը:

«Ընդհանուր առմամբ մոտ 10 հեկտար ծիրանի այգի է, որ լրիվ բացված էր ու լրիվ ցրտահարվել, սեւացել է»,- մեզ հետ զրույցում տեղեկացրեց Այգեկի գյուղապետ Վարուժան Աբրահամյանը: Ըստ նրա՝ բացասական ջերմաստիճանը շատ երկար է տեւել եւ հասել է մինչեւ -7-ի, այդ պատճառով անհնար է եղել ծուխ անելով այգիները փրկել:

«Այդ ջերմաստիճանի դեպքում ոչինչ էլ չես կարող անել: 2 աստիճանի դեպքում դեռ հնարավոր էր ինչ-որ բան անել, բայց -7-ի դեպքում անհնար է»,- ասաց նա:

Ջերմաստիճանը գիշերվա 3-ից մինչեւ առավոտյան 8-ը -7-ի է հասել նաեւ Էջմիածնի տարածաշրջանի Մերձավան համայնքում: Գյուղապետ Լեւոն Գրիգորյանն ասաց. «Հիմա այգիներում եմ, նայում ենք՝ ծիրան չկա, ցրտահարվել, սեւացել են ծաղիկները»:

Վնասներ մասնակիորեն պատճառվել են նաեւ Արարատի մարզի գյուղերին: Արաքսավանում դեռ դժվարանում են ասել՝ բերքը վնասվե՞լ է, թե ոչ. «Գիշերը մարդիկ ծխահարել են, դեռ չենք զգում վնասը: Հետո պտուղը կձեւավորվի, նոր կերեւա: Այս պահին նայում ենք՝ դեռ կանաչ է ծաղիկը: Ջերմոցներն էլ պոլիէթիլենային տոպրակներով կրկնակի պաշտպանվել են, հույս ունենք լավ կլինի»,- իրավիճակը համառոտ ներկայացրեց Արաքսավանի գյուղապետ Ատոմ Թադեւոսյանը:

Իրավիճակը նույնն էր նաեւ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում: Ցուրտ եղել է, սակայն դեռեւս դժվարանում են հասկանալ՝ ծաղկած ծառերը վնասվե՞լ են թե ոչ:

«Դեռ կանաչ է ծաղիկը, 2 օրից կերեւա, երբ որ արեւ լինի, կերեւա վնասի չափը: Հիմա ոչ ոք չի կարող ասել՝ ինչքան է եղել: Մեր համայնքում դաշտերն էլ ենք նայել, գյուղի մեջն էլ ենք նայել, էական տարբերություն չկա: Բայց էսօր էլ ա ցուրտ սպասվում, կազմակերպված ձեւով ծուխ ենք անում, որ որոշ չափով փրկենք բերքը: 60 հեկտարի չափ միայն ծիրան ունենք»,- ասաց գյուղապետ Բաբկեն Վարդանյանը:

Վերջինս մեր հարցին ի պատասխան ընդգծեց, որ եթե նույնիսկ այդ բերքը վնասվի՝ գյուղացիները չեն մնա առանց ապրուստի միջոցի, որովհետեւ այլ այգիներ էլ ունեն:

«Մեր գյուղացիները էս պայմաններին ադապտացվել են: Մի մշակաբույսով չեն բավարարվում, ծառապտուղի հետ նաեւ բանջարբոստանային կուլտուրաներ են մշակում, որ այնպես չլինի մի տարի ցուրտը տվեց, ծիրան չեղավ, ամբողջ ընտանիքի ապրուստը փչանա»,- ասաց պարոն Վարդանյանը:

Նշենք, որ գյուղատնտեսության նախարարությունն արդեն նախնական ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել, թե այսօրվա դրությամբ որ մարզերում ծառերը մոտավորապես որքան են տուժել:

Ըստ այդմ՝ հանրապետության տարածքում 2016թ մարտի 18-ի գիշերը գրանցված ցրտահարության հետեւանքով Արարատի տարածաշրջանում նկատելի վնասներ չեն դիտվել, որոշ համայնքներում առկա է թույլ կամ մասնակի վնասվածություն: Արտաշատի տարածաշրջանում առկա է մասնակի վնասվածություն, առանձին համայնքներում` ուժեղ վնասվածություն:

Մասիսի տարածաշրջան ծառերը վնասվել են մասնակիորեն, իսկ «Զվարթնոց» օդանավակայանին հարակից համայնքներում՝ (ծիրանենին հիմնականում մշակվում է տնամերձ հողամասերում) առկա է ուժեղ վնասվածություն:

Էջմիածնի տարածաշրջանում առկա է ուժեղ վնասվածություն (ծիրանենին հիմնականում մշակվում է տնամերձ հողամասերում): Արմավիրի տարածաշրջանում՝ ուժեղ վնասվածություն: Բաղրամյանի տարածաշրջանի ներքին հատվածներում ծառերը լիովին վնասվել են: Ուժեղ վնասվածություն է գրանցվել նաեւ Եղեգնաձորի տարածաշրջանի Արենի գյուղում: Ռինդում` վնասը մասնակի է: Վայքի, Մեղրու տարածաշրջաններում, Տավուշի մարզում վնասներ չկան:

Միեւնույն ժամանակ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության կանխատեսումներով մարտի 19-ի գիշերը հանրապետության տարածքում անտիցիկլոնի ազդեցությունը կպահպանվի, սակայն կնկատվի ամպամածության որոշակի ավելացում, ինչի հետևանքով օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով:
Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում օդում սպասվում է -2...-5, հողի մակերևույթին՝ -3...-6 աստիճան ցուրտ: Մարտի 20-ին հանրապետության տարածքին մոտենում է հաջորդ ցիկլոնը, հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում կտեղա ձյուն, հովտային գոտիներում՝ անձրև և ձնախառն անձրև, մարտի 21-ին տեղումները կդադարեն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular