Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Հուսալքություն՝ դեռ գարուն չեկած. որոշ գյուղերում ծիրանենիների 70 տոկոսը ցրտահարված է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի մի շարք գյուղերում անցած գիշեր գրանցված բացասական ջերմաստիճանը լուրջ վնասներ է պատճառել գյուղատնտեսությանը եւ հատկապես ծաղկած ծառերին: Գյուղերում շատերի մոտ այդ առիթով արդեն իսկ լիակատար հիասթափություն է, մյուսները «սարսափած» սպասում են, որովհետեւ հատկապես այսօր գիշերը եւ առաջիկա օրերին ցրտահարության վտանգը պահպանվում է:

Մենք զրուցել ենք մի շարք համայնքների ղեկավարների հետ՝ հասկանալու այսօրվա դրությամբ եղած պատկերը: Մեր զրույցի ընթացքում պարզվեց, որ իրավիճակն առավել անմխիթար է Արմավիրի տարածաշրջանի գյուղերում: Ջրաշենում, մասնավորապես ծիրանի բերքը գրեթե ամբողջությամբ վնասվել է: Գյուղապետ Խաչատուր Դավթյանը մեր զրույցում ներկայացրեց ստեղծված իրավիճակը.

- Պարոն Դավթյան, մոտավորապես որքա՞ն բերք է վնասվել:

- Ծիրանի մոտ 70 տոկոսը հիմա ցրտահարված է:

- Իսկ որքա՞ն ծիրանի այգի կա գյուղում:

- 80 հեկտար պտղատու այգիներ ունենք, որից 25 հեկտարը ծիրան է: Այսինքն կարելի է ասել բնակչության 50-60 տոկոսը տուժել է. ամեն մեկը 1000-2000 մետր ծիրանի այգի ունի:

- Միայն ծիրա՞նն է վնասվել:

- Դեղձ էլ ունենք, բայց դեռ ծաղիկը բացված չէր, չեմ կարծում, որ վնասված լինի: Մի քանի օրից կերեւա:

- Գյուղացիներն ի՞նչ են անում, ինչպե՞ս են կարողանալու գոյատեւել:

- Ի՞նչ պետք է անեն, հուսալքություն է: Մարդիկ գարնան սկզբից արդեն հուսալքվեցին, էլ ոչ դաշտ են ուզում գնալ, ոչինչ էլ չեն ուզում անել:

- Դա՞ է ապրելու միակ միջոցը:

- Մարդիկ կան միայն դրանով են ապրում, մարդիկ կան այլ աշխատանք էլ են անում, բայց դե քիչ բան չէ. մարդ կա 12 տոննա ծիրան է ստանում: Ի՞նչ հույս ունենանք, որ վաղն էլ դեղձը չի վնասվի:

- Իսկ որեւէ կերպ չէ՞ին փորձել պայքարել ցրտահարության դեմ:

- Ծուխ էինք դրել, բայց օգուտը մեծ չի: Ամբողջ գիշեր էլ վառել ենք, բայց ոչ մի օգուտ:

- Առաջիկա գիշերն էլ է ցրտահարություն սպասվում: Էլ երեւի կարիք էլ չկա, հա՞ ծխահարելու այգիները:

- Կանեն, ասում է՝ հույսը մեռնում է վերջինը:

- Պարոն Դավթյան, ի՞նչ եք կարծում փոխհատուցում կտրվի՞ բնակչությանը:

- Չեմ կարծում փոխհտուցման մասին խոսք լինի: Էն տարի էլ կարկուտը ջարդեց, 40 հազար դրամ տվեցին: Կառավարությունն էլ երեւի ի վիճակի չէ փոխհատուցման: Նախորդ տարի կարկուտը 100 տոկոսով ամեն ինչը ջարդեց, փշրեց, թափեց գետնին, 40 հազար դրամ տվեցին որպես օգնություն: 40 հազար դրամը դա ընտանիք պահելու միջո՞ց է: Դա փոխհատուցո՞ւմ է միլիոնավոր վարկերի դեմ: Տուն կա 7 միլիոն վարկ ունի: Դրա միայն տարեկան տոկոսը 15 միլիոն է: 4 միլիոնինը 7-8 հարյուր հազար դրամ միայն տոկոսը: Մայր գումարի մասին խոսք չկա:

- Այդ վարկերը գյուղատնտեսական նպատակներո՞վ են վերցնում:

-Գյուղատնտեսական, նաեւ առօրյա հոգսերի համար՝ սնունդ, փայտ եւ այլն: Հույս են ունենում, որ բերքը կլինի՝ կփակեն:

Իրավիճակը նույնն է Էջմիածնի տարածաշրջանի Այգեկ գյուղում՝ մի տարբերությամբ, որ այստեղ հատուկ մրգատու այգիներ չկան. ցրտահարվել են տնամերձ այգիներում եղած ծառերը:

«Ընդհանուր առմամբ մոտ 10 հեկտար ծիրանի այգի է, որ լրիվ բացված էր ու լրիվ ցրտահարվել, սեւացել է»,- մեզ հետ զրույցում տեղեկացրեց Այգեկի գյուղապետ Վարուժան Աբրահամյանը: Ըստ նրա՝ բացասական ջերմաստիճանը շատ երկար է տեւել եւ հասել է մինչեւ -7-ի, այդ պատճառով անհնար է եղել ծուխ անելով այգիները փրկել:

«Այդ ջերմաստիճանի դեպքում ոչինչ էլ չես կարող անել: 2 աստիճանի դեպքում դեռ հնարավոր էր ինչ-որ բան անել, բայց -7-ի դեպքում անհնար է»,- ասաց նա:

Ջերմաստիճանը գիշերվա 3-ից մինչեւ առավոտյան 8-ը -7-ի է հասել նաեւ Էջմիածնի տարածաշրջանի Մերձավան համայնքում: Գյուղապետ Լեւոն Գրիգորյանն ասաց. «Հիմա այգիներում եմ, նայում ենք՝ ծիրան չկա, ցրտահարվել, սեւացել են ծաղիկները»:

Վնասներ մասնակիորեն պատճառվել են նաեւ Արարատի մարզի գյուղերին: Արաքսավանում դեռ դժվարանում են ասել՝ բերքը վնասվե՞լ է, թե ոչ. «Գիշերը մարդիկ ծխահարել են, դեռ չենք զգում վնասը: Հետո պտուղը կձեւավորվի, նոր կերեւա: Այս պահին նայում ենք՝ դեռ կանաչ է ծաղիկը: Ջերմոցներն էլ պոլիէթիլենային տոպրակներով կրկնակի պաշտպանվել են, հույս ունենք լավ կլինի»,- իրավիճակը համառոտ ներկայացրեց Արաքսավանի գյուղապետ Ատոմ Թադեւոսյանը:

Իրավիճակը նույնն էր նաեւ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում: Ցուրտ եղել է, սակայն դեռեւս դժվարանում են հասկանալ՝ ծաղկած ծառերը վնասվե՞լ են թե ոչ:

«Դեռ կանաչ է ծաղիկը, 2 օրից կերեւա, երբ որ արեւ լինի, կերեւա վնասի չափը: Հիմա ոչ ոք չի կարող ասել՝ ինչքան է եղել: Մեր համայնքում դաշտերն էլ ենք նայել, գյուղի մեջն էլ ենք նայել, էական տարբերություն չկա: Բայց էսօր էլ ա ցուրտ սպասվում, կազմակերպված ձեւով ծուխ ենք անում, որ որոշ չափով փրկենք բերքը: 60 հեկտարի չափ միայն ծիրան ունենք»,- ասաց գյուղապետ Բաբկեն Վարդանյանը:

Վերջինս մեր հարցին ի պատասխան ընդգծեց, որ եթե նույնիսկ այդ բերքը վնասվի՝ գյուղացիները չեն մնա առանց ապրուստի միջոցի, որովհետեւ այլ այգիներ էլ ունեն:

«Մեր գյուղացիները էս պայմաններին ադապտացվել են: Մի մշակաբույսով չեն բավարարվում, ծառապտուղի հետ նաեւ բանջարբոստանային կուլտուրաներ են մշակում, որ այնպես չլինի մի տարի ցուրտը տվեց, ծիրան չեղավ, ամբողջ ընտանիքի ապրուստը փչանա»,- ասաց պարոն Վարդանյանը:

Նշենք, որ գյուղատնտեսության նախարարությունն արդեն նախնական ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել, թե այսօրվա դրությամբ որ մարզերում ծառերը մոտավորապես որքան են տուժել:

Ըստ այդմ՝ հանրապետության տարածքում 2016թ մարտի 18-ի գիշերը գրանցված ցրտահարության հետեւանքով Արարատի տարածաշրջանում նկատելի վնասներ չեն դիտվել, որոշ համայնքներում առկա է թույլ կամ մասնակի վնասվածություն: Արտաշատի տարածաշրջանում առկա է մասնակի վնասվածություն, առանձին համայնքներում` ուժեղ վնասվածություն:

Մասիսի տարածաշրջան ծառերը վնասվել են մասնակիորեն, իսկ «Զվարթնոց» օդանավակայանին հարակից համայնքներում՝ (ծիրանենին հիմնականում մշակվում է տնամերձ հողամասերում) առկա է ուժեղ վնասվածություն:

Էջմիածնի տարածաշրջանում առկա է ուժեղ վնասվածություն (ծիրանենին հիմնականում մշակվում է տնամերձ հողամասերում): Արմավիրի տարածաշրջանում՝ ուժեղ վնասվածություն: Բաղրամյանի տարածաշրջանի ներքին հատվածներում ծառերը լիովին վնասվել են: Ուժեղ վնասվածություն է գրանցվել նաեւ Եղեգնաձորի տարածաշրջանի Արենի գյուղում: Ռինդում` վնասը մասնակի է: Վայքի, Մեղրու տարածաշրջաններում, Տավուշի մարզում վնասներ չկան:

Միեւնույն ժամանակ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության կանխատեսումներով մարտի 19-ի գիշերը հանրապետության տարածքում անտիցիկլոնի ազդեցությունը կպահպանվի, սակայն կնկատվի ամպամածության որոշակի ավելացում, ինչի հետևանքով օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով:
Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում օդում սպասվում է -2...-5, հողի մակերևույթին՝ -3...-6 աստիճան ցուրտ: Մարտի 20-ին հանրապետության տարածքին մոտենում է հաջորդ ցիկլոնը, հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում կտեղա ձյուն, հովտային գոտիներում՝ անձրև և ձնախառն անձրև, մարտի 21-ին տեղումները կդադարեն:

Արցախից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ըԿենտրոնի որոշ հասցեներում մինչև 20։00-ն ջուր չի լինիԼՂ-ից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության վկայականների ժամկետը երկարաձգվել էԱռեղծվածային դեպք, Երևանի «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին«Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմինԱվտովթար Կոտայքում․ վիրավոր կաՋերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով. ձյուն է սպասվումՌուսաստանն արգելել է ցուցադրել «Մnնթե» ֆիլմըԳլխավոր դատախազության հայցը բավարարվել է. հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 1,27 միլիարդ դրամԳազայի ավելի քան 99 տոկոսը կարող է աղտոտված լինել քիմիկատներnվ Իսրայելի hարձակումների պատճառով. OxfamՌուս զբոսաշրջիկները սկսել են սառչել դեպի հանրաճանաչ երկիրը. Ի՞նչն է անկում ապրում ՀայաստանումՓորձագետ. Ինչու՞ «Ուժեղ Հայաստանի» բոյկոտը կարող է նվեր լինել Փաշինյանի համարՀայաստանում չեն հավատացել Փաշինյանի հրաժարակաինԿասեցվել է «Աշտարակ կաթ»-ի արտադրատեսակների արտադրությունըՌուսաստանին շրջանցել. Հայաստանի քաղաքական խաղերից դոլարների և պատերազմի հոտ են գալիսՀուանգի կարողությունն աճել է գրեթե 34 միլիարդ դոլարով Nvidia վերադառնալուց հետո. ForbesԷելկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերումԱրաբկիրի եկեղեցու մոտ բախվել են Kia-ն ու Volkswagen-ը. մեքենաներից մեկը մխրճվել է բենզալցակայանի տարածք. կա վիրավորԱրատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ»Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 88,68 դոլարիՂրիմի պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Ախալցիխայի ճակատամարտը, որտեղ թուրքերը պարտվել են. պատմության այս օրը (Նոյեմբերի 24)Ռուսաստանում օտարերկրացիների համար նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտելՌուսական անօդաչու թռչող սարքը մտել է Լեհաստանի օդային տարածք Ուկրաինայի վրա հարձակման ժամանակԴատաիրավական համակարգը կոճակով ու քաղաքական հանձնարարությամբ է աշխատում, իսկ մարդկային խիղճն անհույս մաhացել է. Տիգրան ԱբրահամյանՇահագրգռված են ապահովել, որ Ռուսաստանը կրկին չափազանց ուժեղ չդառնա Հարավային Կովկասում. «Փաստ»«Ժողովուրդ». Շարքային քաղաքացու քանի՞ ամսվա աշխատավարձ արժե նախարարների «լուքը»Ջուր չի լինի մինչեւ 18:00-ն«Ժողովուրդ». Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ նրանց ծրագրերը խառնվել ենՌԴ ուժերը խոցել են ուկրաինական 699 ԱԹՍ․ ռուսական կողմը հարվածել է մի շարք օբյեկտների«Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը«Վերջին զրույցի ժամանակ ասաց՝ մա՛մ, էլի կզանգեմ, բայց Ռաֆիկիցս էլ զանգ չստացա». Ռաֆիկ Գասպարյանն անմահացել է նոյեմբերի 4-ին Շուշիի մատույցներում. «Փաստ»«Ժողովուրդ». Բրյուսովում կրկին բունտ է հասունանում․ Գյուրջինյանի դիրքորոշումը փոխվել է«Իրավունք». «Եթե անգամ գազը թանկանա, կոլապս չի առաջանա. գազի համար էլ ինչ–որ գումար կգտնվի»«Հրապարակ»․ Արտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում«Բավարիա»-ն փոխարինող է գտել վնասվածք ստացած Հարի ՔեյնինԱթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»«Ժողովուրդ». Դատական համակարգում «խուճապ է»․ «վնգստացող դատավորներին» հաշված օրեր են մնացելՆիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Ռումինիա«Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել ենԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր«Իրավունք». Մոտ օրերս աղմկահարույց բացահայտումներ են սպասվում՝ «ցնցող» ռեպորտաժներովԻրանը մտադիր է ԱՄՆ-ից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում գանձել հասցված վնասի համար. Իրանի դատական համակարգի ներկայացուցիչ«Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնի«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ»Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ»Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը. «Փաստ»Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը. «Փաստ»6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը. «Փաստ»Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Ամենադիտված