ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


6 արդյունավետ բնական միջոց զարկերակային գերճնշման դեմ պայքարի համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Զարկերակային գերճնշումը ներկայում ամենատարածված ու վտանգավոր հիվանդություններից մեկն է, որը մշտական վերահսկողության տակ չպահելու դեպքում կարող է դառնալ մի շարք լուրջ ախտաբանությունների, այդ թվում՝ գլխուղեղի կաթվածի, սրտանոթային խնդիրների ու երիկամների հիվանդությունների զարգացման պատճառ։ Հայտնի է, որ այս խանգարման զարգացմանն են նպաստում ներզատական համակարգի գեղձերի գործառույթների խանգարումը, երիկամների հիվանդությունները, ծխախոտի գործածությունը, սննդակարգում մեծ քանակությամբ կերակրի աղի գործածությունը, սթրեսները, քնի պակասը, կենտոնական նյարդային համակարգի տրավմաներն ու ժառանգական նախատրամադրվածությունը։ Զարկերակային գերճնշումը կարող է շատ երկար ժամանակ զարգանալ առանց լուրջ ախտանշանների՝ մնալով աննկատ ու կործանարար ազդեցություն ունենալով օրգանիզմի վրա։

Զարկերակային գերճնշման ախտորոշման դեպքում մասնագետները որպես կանոն նշանակում են արյան ճնշումը կարգավորող հատուկ դեղամիջոցներ, սակայն մասնագետները վստահ են, որ զարկերակային ճնշումը վերահսկողության տակ պահելու և ճնշման տատանումները կանխելու ամենակարևոր նախապայմանը սննդային սովորությունները կարգավորելն է, ինչպես նաև սննդակարգում ճնշման նվազմանը նպաստող մթերքի ու ըմպելիքների ներառելը։ Բացի այդ, կարելի է կիրառել նաև ճնշումը կարգավորող բնական դեղամիջոցներ, որոնք նույնքան արդյունավետ են, որքան դեղատնային միջոցները, սակայն ի տարբերություն դրանց չեն առաջացնում կողմնակի բարդություններ։ 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի փորձված բաղադրատոմս, որոնք համարվում են զարկերակային ճնշումը կարգավորող լավագույն բնական միջոցները, ուստի նման խնդրի դեպքում դրանք դրանք կիրառելը կարող է շատ օգտակար լինել։ Նման բնական դեղամիջոցները կարող են հիանալի միջոց լինել ինչպես ճնշման տատանումների կանխարգելման համար, այնպես էլ անսպասելի բարձրացած ճնշումը նվազեցնելու համար, իսկ բնական բաղադրության շնորհիվ նաև հավելյալ օգուտ կտան օրգանիզմին։

  • Խառնել հավասար քանակությամբ սևապտուղ արոսենու չորացրած հատապտուղներն ու ալոճենու պտուղները, այնուհետև ստացված խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել եռման ջուր ու 8 ժամ թրմել թերմոսի մեջ։ Պատրաստի թուրմը քաղցրացնել մեղրով և խմել որպես թեյ։
  • 1 ճաշի գդալ դաշտային երեքնուկի ծաղիկներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել կես ժամ, որից հետո քամել։ Ստացված թուրմը հարկավոր է ընդունել օրական 3 անգամ ⅓ բաժակ։ Բուժման կուրսը տևում է երկու շաբաթ, որից հետո հարկավոր է մեկ ամիս տևողությամբ դադար անել և կրկնել կուրսը։
  • 1 ճաշի գդալ սամիթի պտուղներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, դնել թույլ կրակին ու եփել 10 րոպե, որից հետո թրմել կես ժամ։ Պատրաստի թուրմը քամել և խմել օրական երկու անգամ՝ առավոտյան ու երեկոյան կես բաժակ։
  • Խառնել երկուական ճաշի գդալ կղմուխ Հեղինեի մանրացրած արմատներն ու լվածաղկի ծաղիկները, այնուհետև խառնուրդի 1 թեյի գդալին ավելացնել 2 բաժակ եռման ջուր, 2 ժամ թրմել թերմոսի մեջ և քամել։ Թուրմը հարկավոր է ընդունել ուտելուց երկու ժամ առաջ օրական 3 անգամ ⅓ բաժակ։ Բուժման կուրսը տևում է 14 օր։
  • 2 ճաշի գդալ մասուրի պտուղներին ավելացնել 2 բաժակ եռման ջուր ու թրմել, այնուհետև քաղցրացնել ըմպելիքը մի փոքր մեղրով, բաժանել 2 մասի և ընդունել օրվա ընթացքում։
  • 1 ճաշի գդալ սև հաղարջի չորացրած հատապտուղներին ավելացնել եռման ջուր, 40 րոպե թրմել թերմոսի մեջ և խմել քնելուց առաջ։

Այս բնական միջոցները շատ արդյունավետ են և ճիշտ գործածության դեպքում կօգնեն մոռանալ զարկերակային ճնշման տատանումների մասին, սակայն հարկ է հիշել, որ ցանկացած բնական դեղամիջոց օգտագործելուց առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել բուժող բժշկի հետ, քանի որ ինքնաբուժությունը կարող է շատ վտանգավոր լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա հստակ ախտորոշել հիվանդությունն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Նյութի աղբյուրը՝ aif.ru

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular