ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գ. Ծառուկյանի խոսքը հստակ էր՝ օրինագծի փոփոխության հիմնական պատասխանատվությունն այն ընդունողների ուսերին է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աննա Իսկանդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Վերջին օրերին համացանցը, թեպետ ոչ միայն, լայն թափով քննարկում է «ԱրարատՑեմենտ» գործարանի ձեռքբերման տարբերակները, և այս ֆոնին ոչ պակաս հանրության ուշադրությունը շեղեց և խեղեց ԱԺ պատգամավոր՝ Հայկ Գևորգյանի ամպագոռգոռ հայտարարությունը, որով՝ «ԱրարատՑեմենտ» գործարանի ձեռքբերման համար Գ. Ծառուկյանը վճարել է 200 հազար ԱՄՆ դոլար: Այն ինչ Հ. Գևորգյանն իր պնդումներում առնվազն ազնիվ չէր, և սա փաստեց Գ. Ծառուկյանի ելույթներից մեկի ընթացքում հակադարձած միտքը, առ այն, որ եթե Հայկ Գևորգյանն ապացուցի ասվածի իսկությունը՝ Գ. Ծառուկյանը, ԱրարատՑմենտ գործարանը իրեն կնվիրի: Բացի այդ պետք է նշենք նաև, որ Ծառուկյանն իր այդ ելույթներում շատ հստակ էր, ժողովուրդը պետք է հասկանա, որ այդ օրինագծի փոփոխության հիմնական պատասխանատվությունն այն ընդունողների ուսերին է, այլ ոչ թե գործարանի սեփականատերերի (ԱրարատՑեմենտ, Հրազդանցեմենտ...), ինչպես փորձում են ներկայացնել ոմանք:
Չնայած, մյուս կողմում եթե Հայկ Գևորգյանի համար ահռելի մեծ չափով պարտքերի մարումը, որևէ արժեք չի ներկայացնում, դա այլ ընթացակարգ է: Ամեն դեպքում... 
Տեսեք, գործարանի համար միայն վերոհիշյալիս կողմից սահմանված գումարը չէ, որ տրվել է: Փաստացի, հենց Գևորգյանի կողմից մեջբերված կառավարության 1465-Ա որոշման մեջ 3-րդ կետով՝ հստակ նշված է, որ գործարանի գնորդը կարող է այն գնել 200 հազար դոլարով, միայն այն դեպքում, երբ կմարի գործարանի էլելկտրաէներգիայի,գազի և մի շարք այլ պարտքեր, ընդ որում միայն Հայ-ՌուսԳազարդ»-ին ունեցած գործարանի պարտքն այդ պահի դրությամբ կազմել է՝ 6,866մլն դոլարի արտարժույթային վճարման չափով (9,7 միլիոն ԱՄՆ դոլարի ապրանքային մատակարամանը համարժեք) : Եւ երկրորդ, սա ի գիտություն Հայկ Գևորգյանի, գործարանի գնման պահին Գ. Ծառուկյանին է պատկանել գործարանի բաժնետոմսերի ընդամենը 25%-ը: 
Հետո, կարելի է անդրադառնալ Հայկ Գևորգյանի այն պնդումներին ևս, թե ինչ-որ շվեցարական ընկերություն պատրաստ է եղել 35 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում կատարել, բայց ըստ նրա անհասկանալի պատճառներով, ներդրումները չեղարկվել են: Լուսավորելով Գևորգյանին, կուզեյի նշել, որ այո այդ ընկերությունը հենց այդ տարի եղել է գործարանում, բավականին երկար ուսումնասիրելով, և տեսնելով գործարանի ինչպես հավելյալ պարտքերը, այնպես էլ անմխիթար վիճակը, տրամաբանական է, որ ելնելով բիզնես նպատակահարմարությունից ցանկություն չի ունեցել ներդրումներ կատարելու: ԻՆչևէ, գնման պրոցեսից հետո՝ Գ. Ծառուկյանի կողմից գործարան են հրավիրվել համապատասխան մասնագետներ՝ երբեմնի ամենաարտոնյալ պայմաններով, գործարանին երկրորդ շունչ հաղորդելու նպատակով: Ինչից հետո, Գ. Ծառուկյանի կողմից կատարվել են մի շարք խոշորամասշտաբ ներդրումներ, ինչի արդյունքում գործարանը կարողացել է մրցունակ դառնալ, ապահովելով ներքին շուկան, և ոչ միայն: Սա ի դեպ կառավարության որոշման կետերից մեկն է եղել, սահմանվել է հստակ քանակ՝ արտադրել ոչ պակաս քան 2001 թվականին: Այսինքն, ստացվում է, որ Հայկ Գևորգյանը նշել է միայն իրեն նպատակահարմար կետերը,մոռանալով, որ հենց Գ. Ծառուկյանի ջանքերով է գործարանը ցայսօր գործում, հասնելով նման մակարդակի: Թերևս, այսքանից հետո Հ. Գևորգյանի կողմից բարձրաձայնված հեքիաթը, առավելապես նվիրատվությունների մասով, որոնց մասին այսքանից հետո խոսք անգամ լինել չի կարող, ինչպես նաև այս թեմայի շուրջ ավելորդ ինտրիգների ապահովումն ապարդյուն է, քանի որ Հ. Գևորգյանը փաստացի ստել է...

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular