ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրան-Հայաստան փոխանակման համաձայնագրի արդյունավետությունը` հարցականի տակ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2009-ից գործողության մեջ է դրվել Իրան-Հայաստան էլեկտրաէներգիա-գազ փոխանակման համաձայնագիրը, որի համաձայն, Իրանից մատակարարվող յուրաքանչյուր 1 խորհանարդ-մետր բնական գազի դիմաց Երևանի ՋԷԿ-ում արտադրվում և Իրան է առաքվում 3 կՎտժ էլեկտրաէներգիա: Այս գործարքը համարվում է փոխշահավետ և էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացման ծրագրերում ամեն կերպ խրախուսվում է ոլորտի պատասխանատուների և հանրապետության ղեկավարության կողմից:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանից Իրան տարեկան առաքվում է մոտ 1,2 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա: Ինչ վերաբերում է Հայաստանի էլեկտրաէներգիայի ներքին սպառմանը, ապա այն տարեկան կտրվածքով կազմում է մոտ 6 մլրդ կՎտ ժամ:
Էներգետիկ-փորձագետ Էմիլ Սահակյանն Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ եթե գազ-էլեկտրաէներգիա փոխանակման համաձայնագիրը չլիներ, ապա ներքին սպառման 6 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիայի պահանջարկը հնարավոր կլիներ բավարարել միայն ատոմակայանի, հիդրոկայանների և Երևանի ՋԷԿ-ի հզորությունների մասնակցությամբ:
«Այսպիսի օպտիմալ ձևով աշխատանքը կազմակերպելու դեպքում, եթե հիդրոկայաններում գումարային հաշվով արտադրվի առնվազն 2,3 մլրդ կՎտժ, իսկ ատոմակայանում՝ 2,4 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա, ապա Երևանի ՋԷԿ-ի մասնաբաժինը կկազմի մոտ 1,3 մլրդ կՎտ ժամ: Ընդ որում՝ այդ 1,3 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիան արտադրելու համար կպահանջվի ծախսել 286 մլն խորանարդ մետր բնական գազ»,- ասում է փորձագետը:
Նրա խոսքով, սակայն, քանի որ իրականում Երևանի ՋԷԿ-ը զբաղված է միայն Իրանի հետ փոխանակման պայմանագրի պահանջները կատարելով, հարկադրաբար գործի են դրվում Հրազդանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ կայանը, որոնք ավելի ցածր արդյունավետություն ունեն և նույն 1,3 մլրդ կՎտ ժամ էլեկտրաէներգիան արտադրելու համար ծախսում են ոչ թե 286, այլ 369 մլն խորանարդ մետր բնական գազ, այսինքն` 83 մլն խորհանարդ մետրով ավելի:
«Բնական գազի գործող սակագներով այս լրացուցիչ ծախսված գազի արժեքը կազմում է 23 մլն ԱՄՆ դոլար, իսկ էլեկտրաէներգիայի սակագնի տեսքով առնվազն 2,5 դրամով ավելանում է 1 կՎտժ էլեկտրաէներգիայի արժեքը: Ուստի հենց այդ չափով էլ ավելանում է սպառողին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագինը: Արտահանումն ավելացնելու դեպքում համապատասխանաբար աճելու է նաև համակարգին հասցված ֆինանսական վնասի չափը և սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագինը դրա հետևանքով կրկին կարող է աճել»,- ասում է փորձագետը:
Է. Սահակյանի խոսքով՝ պաշտոնական տվյալների հիման վրա արված այս եզրակացությունը ցույց է տալիս, որ Հայաստան-Իրան «էլեկտրաէներգիա-գազ» փոխանակման համաձայնագրի փոխշահավետությունը, մեղմ ասած, կասկած է հարուցում և այն առավել համոզիչ հիմնավորումների կարիք ունի թե´ ոլորտի պատասխանատուների, թե´ մասնագետների կողմից:
Մասնավորապես, պարզ չէ, օրինակ, թե համաձայնագրով սահմանված 1:3 հարաբերությամբ փոխանակումն ինչ հիմնավորվածություն ունի և արդյո՞ք այն համապատասխանում է հայաստանյան էներգետիկ համակարգի կարողություններին:
Հաջորդ առկախված հարցը, որի պատասխանը կրկին չկա, վերաբերում է իրանական գազի սահմանազատման կետից մինչև Երևանի ՋԷԿ-ի տեղափոխման տեխնիկական պայմաններին, ինչպես նաև 1:3 փոխնակման հարաբերությունից բացի արտադրված էլեկտրաէներգիայի ավելցուկի կամ «մնացորդային» գազի օգտագործման եղանակի կանոնակարգմանը և այլն:
«Ցավոք, պարբերաբար հրապարակվող ՀՀ էլեկտրաէներգետիկական և ՀՀ գազամատակարարման համակարգերի հաշվետվությունների, նաև սակագների հաշվարկների ուսումնասիրությունները պարզ պատկերացում չեն տալիս Իրան-Հայաստան գազ-էլեկտրաէներգիա փոխանակման գործարքի հետ կապված բոլոր հանգամանքների արդյունավետության մասին, քանի որ Իրանից մատակարարվող գազի և Երևանի ՋԷԿ-ի կողմից արտադրված հոսանքի հարաբերակցությունը չի համապատասխանում պայմանագրով նախատեսված չափանիշներին:
Նշված հարցերի ուսումնասիրության, վերոհիշյալ հանգամանքների ազդեցության մանրամասն ուսումնասիրության և այն կրած վնասների հետ համադրելուց հետո միայն հնարավոր կլինի միանշանակ խոսել այդ համաձայնագրի արդյունավետության մասին: Այսինքն՝ միայն այդ դեպքում պարզ կդառնա, թե իրականում Իրան-Հայաստան գազ-էլեկտրաէներգիա փոխանակման գործարքն իրականում որքանո՞վ է շահավետ, հատկապես մեր հանրապետության սպառողների համար»,- ասում է փորձագետը:


Արմինե Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular