Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Իրան-Հայաստան փոխանակման համաձայնագրի արդյունավետությունը` հարցականի տակ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2009-ից գործողության մեջ է դրվել Իրան-Հայաստան էլեկտրաէներգիա-գազ փոխանակման համաձայնագիրը, որի համաձայն, Իրանից մատակարարվող յուրաքանչյուր 1 խորհանարդ-մետր բնական գազի դիմաց Երևանի ՋԷԿ-ում արտադրվում և Իրան է առաքվում 3 կՎտժ էլեկտրաէներգիա: Այս գործարքը համարվում է փոխշահավետ և էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացման ծրագրերում ամեն կերպ խրախուսվում է ոլորտի պատասխանատուների և հանրապետության ղեկավարության կողմից:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանից Իրան տարեկան առաքվում է մոտ 1,2 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա: Ինչ վերաբերում է Հայաստանի էլեկտրաէներգիայի ներքին սպառմանը, ապա այն տարեկան կտրվածքով կազմում է մոտ 6 մլրդ կՎտ ժամ:
Էներգետիկ-փորձագետ Էմիլ Սահակյանն Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ եթե գազ-էլեկտրաէներգիա փոխանակման համաձայնագիրը չլիներ, ապա ներքին սպառման 6 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիայի պահանջարկը հնարավոր կլիներ բավարարել միայն ատոմակայանի, հիդրոկայանների և Երևանի ՋԷԿ-ի հզորությունների մասնակցությամբ:
«Այսպիսի օպտիմալ ձևով աշխատանքը կազմակերպելու դեպքում, եթե հիդրոկայաններում գումարային հաշվով արտադրվի առնվազն 2,3 մլրդ կՎտժ, իսկ ատոմակայանում՝ 2,4 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա, ապա Երևանի ՋԷԿ-ի մասնաբաժինը կկազմի մոտ 1,3 մլրդ կՎտ ժամ: Ընդ որում՝ այդ 1,3 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիան արտադրելու համար կպահանջվի ծախսել 286 մլն խորանարդ մետր բնական գազ»,- ասում է փորձագետը:
Նրա խոսքով, սակայն, քանի որ իրականում Երևանի ՋԷԿ-ը զբաղված է միայն Իրանի հետ փոխանակման պայմանագրի պահանջները կատարելով, հարկադրաբար գործի են դրվում Հրազդանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ կայանը, որոնք ավելի ցածր արդյունավետություն ունեն և նույն 1,3 մլրդ կՎտ ժամ էլեկտրաէներգիան արտադրելու համար ծախսում են ոչ թե 286, այլ 369 մլն խորանարդ մետր բնական գազ, այսինքն` 83 մլն խորհանարդ մետրով ավելի:
«Բնական գազի գործող սակագներով այս լրացուցիչ ծախսված գազի արժեքը կազմում է 23 մլն ԱՄՆ դոլար, իսկ էլեկտրաէներգիայի սակագնի տեսքով առնվազն 2,5 դրամով ավելանում է 1 կՎտժ էլեկտրաէներգիայի արժեքը: Ուստի հենց այդ չափով էլ ավելանում է սպառողին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագինը: Արտահանումն ավելացնելու դեպքում համապատասխանաբար աճելու է նաև համակարգին հասցված ֆինանսական վնասի չափը և սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագինը դրա հետևանքով կրկին կարող է աճել»,- ասում է փորձագետը:
Է. Սահակյանի խոսքով՝ պաշտոնական տվյալների հիման վրա արված այս եզրակացությունը ցույց է տալիս, որ Հայաստան-Իրան «էլեկտրաէներգիա-գազ» փոխանակման համաձայնագրի փոխշահավետությունը, մեղմ ասած, կասկած է հարուցում և այն առավել համոզիչ հիմնավորումների կարիք ունի թե´ ոլորտի պատասխանատուների, թե´ մասնագետների կողմից:
Մասնավորապես, պարզ չէ, օրինակ, թե համաձայնագրով սահմանված 1:3 հարաբերությամբ փոխանակումն ինչ հիմնավորվածություն ունի և արդյո՞ք այն համապատասխանում է հայաստանյան էներգետիկ համակարգի կարողություններին:
Հաջորդ առկախված հարցը, որի պատասխանը կրկին չկա, վերաբերում է իրանական գազի սահմանազատման կետից մինչև Երևանի ՋԷԿ-ի տեղափոխման տեխնիկական պայմաններին, ինչպես նաև 1:3 փոխնակման հարաբերությունից բացի արտադրված էլեկտրաէներգիայի ավելցուկի կամ «մնացորդային» գազի օգտագործման եղանակի կանոնակարգմանը և այլն:
«Ցավոք, պարբերաբար հրապարակվող ՀՀ էլեկտրաէներգետիկական և ՀՀ գազամատակարարման համակարգերի հաշվետվությունների, նաև սակագների հաշվարկների ուսումնասիրությունները պարզ պատկերացում չեն տալիս Իրան-Հայաստան գազ-էլեկտրաէներգիա փոխանակման գործարքի հետ կապված բոլոր հանգամանքների արդյունավետության մասին, քանի որ Իրանից մատակարարվող գազի և Երևանի ՋԷԿ-ի կողմից արտադրված հոսանքի հարաբերակցությունը չի համապատասխանում պայմանագրով նախատեսված չափանիշներին:
Նշված հարցերի ուսումնասիրության, վերոհիշյալ հանգամանքների ազդեցության մանրամասն ուսումնասիրության և այն կրած վնասների հետ համադրելուց հետո միայն հնարավոր կլինի միանշանակ խոսել այդ համաձայնագրի արդյունավետության մասին: Այսինքն՝ միայն այդ դեպքում պարզ կդառնա, թե իրականում Իրան-Հայաստան գազ-էլեկտրաէներգիա փոխանակման գործարքն իրականում որքանո՞վ է շահավետ, հատկապես մեր հանրապետության սպառողների համար»,- ասում է փորձագետը:


Արմինե Գրիգորյան

Ուսումնական թռիչք կատարելու նպատակով օդ բարձրացած Eurocopter AS-532 ուղղաթիռը կործանվել է․ ԹուրքիաԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինԷրդողան․ «Աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար»Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էԳազ չի լինելու․ հասցեներ2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՌԴ ԱԳՆ է կանչվել Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարըTransfermarkt-ը ներկայացրել է տնային խաղերի ամենաբարձր հաճախելիություն ունեցող ակումբների տասնյակըՇվեյցարիայի Ժնև քաղաքում կանցկացվի 2026 թվականի շախմատի աշխարհի առաջնությունըԿարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան ՊրիինՊատմական փոփոխություն Հայաստանի Սահմանադրության մեջ. Թուրքիայի հետ վեճի պատճառ դարձած ձևակերպումը հանվել է. Քըլըչ«Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից պահանջել է ատամնաբուժական սարքՎերին Լարսը փակ է բեռնատարների համար. Արագածոտնի մարզում փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհըԵվրամիությունը հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման սահմանափակումներ է մտցրել․ հայտնի են քվոտաներըԵզրաս արքեպիսկոպոսը Պատրիարք Կիրիլին է փոխանցել Վեհափառի շնորհավորանքներն ու եղբայրական ողջույնները նրա 80-ամյակի առթիվԲրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդՆոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միությունԱրցախից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ըԿենտրոնի որոշ հասցեներում մինչև 20։00-ն ջուր չի լինիԼՂ-ից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության վկայականների ժամկետը երկարաձգվել էԱռեղծվածային դեպք, Երևանի «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին«Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմինԱվտովթար Կոտայքում․ վիրավոր կաՋերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով. ձյուն է սպասվումՌուսաստանն արգելել է ցուցադրել «Մnնթե» ֆիլմըԳլխավոր դատախազության հայցը բավարարվել է. հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 1,27 միլիարդ դրամԳազայի ավելի քան 99 տոկոսը կարող է աղտոտված լինել քիմիկատներnվ Իսրայելի hարձակումների պատճառով. OxfamՌուս զբոսաշրջիկները սկսել են սառչել դեպի հանրաճանաչ երկիրը. Ի՞նչն է անկում ապրում ՀայաստանումՓորձագետ. Ինչու՞ «Ուժեղ Հայաստանի» բոյկոտը կարող է նվեր լինել Փաշինյանի համարՀայաստանում չեն հավատացել Փաշինյանի հրաժարակաինԿասեցվել է «Աշտարակ կաթ»-ի արտադրատեսակների արտադրությունըՌուսաստանին շրջանցել. Հայաստանի քաղաքական խաղերից դոլարների և պատերազմի հոտ են գալիսՀուանգի կարողությունն աճել է գրեթե 34 միլիարդ դոլարով Nvidia վերադառնալուց հետո. ForbesԷելկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերումԱրաբկիրի եկեղեցու մոտ բախվել են Kia-ն ու Volkswagen-ը. մեքենաներից մեկը մխրճվել է բենզալցակայանի տարածք. կա վիրավորԱրատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ»Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 88,68 դոլարիՂրիմի պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Ախալցիխայի ճակատամարտը, որտեղ թուրքերը պարտվել են. պատմության այս օրը (Նոյեմբերի 24)Ռուսաստանում օտարերկրացիների համար նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտելՌուսական անօդաչու թռչող սարքը մտել է Լեհաստանի օդային տարածք Ուկրաինայի վրա հարձակման ժամանակԴատաիրավական համակարգը կոճակով ու քաղաքական հանձնարարությամբ է աշխատում, իսկ մարդկային խիղճն անհույս մաhացել է. Տիգրան ԱբրահամյանՇահագրգռված են ապահովել, որ Ռուսաստանը կրկին չափազանց ուժեղ չդառնա Հարավային Կովկասում. «Փաստ»«Ժողովուրդ». Շարքային քաղաքացու քանի՞ ամսվա աշխատավարձ արժե նախարարների «լուքը»Ջուր չի լինի մինչեւ 18:00-ն«Ժողովուրդ». Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ նրանց ծրագրերը խառնվել ենՌԴ ուժերը խոցել են ուկրաինական 699 ԱԹՍ․ ռուսական կողմը հարվածել է մի շարք օբյեկտների«Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը«Վերջին զրույցի ժամանակ ասաց՝ մա՛մ, էլի կզանգեմ, բայց Ռաֆիկիցս էլ զանգ չստացա». Ռաֆիկ Գասպարյանն անմահացել է նոյեմբերի 4-ին Շուշիի մատույցներում. «Փաստ»«Ժողովուրդ». Բրյուսովում կրկին բունտ է հասունանում․ Գյուրջինյանի դիրքորոշումը փոխվել է«Իրավունք». «Եթե անգամ գազը թանկանա, կոլապս չի առաջանա. գազի համար էլ ինչ–որ գումար կգտնվի»
Ամենադիտված