ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Խնձոր

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խնձորը (Malus domestica) վարդազգիների ընտանիքին պատկանող պտուղ է։ Այն աշխարհում ամենատարածված մշակվող մրգերից է։ Խնձորի ժամանակակից տեսակները կարող են ունենալ կարմիր, կանաչ, դեղին կամ երկգույն կեղև, իսկ միջուկը՝ քաղցրից մինչև թթվաշ համ։ 

Այդ մրգի պատմությունը շատ հին է։ Ժամանակակից խնձորի պատմությունը կապված է Կենտրոնական Ասիայի վայրի խնձորենիների հետ։ Հատկապես կարևոր է Sievers-ի խնձորենին, որը բնականորեն տարածված է եղել ներկայիս Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և հարակից շրջանների լեռնային գոտիներում։ Այս ծառերի պտուղները կարող էին լինել բավական տարբեր՝ փոքր, թթու կամ դառնահամ պտուղներից մինչև ավելի խոշոր և քաղցր խնձորներ։ Մարդիկ աստիճանաբար սկսել են նախընտրել ավելի հաճելի համով ծառերը և դրանց սերմերը տարածել նոր վայրերում։ Խնձորի տարածման գործում մեծ դեր է ունեցել Մետաքսի ճանապարհը։ Առևտրականները Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի միջև տեղափոխում էին ոչ միայն ապրանքներ, այլ նաև բույսերի սերմեր ու տնկիներ։ Այդ ճանապարհներով էլ վայրի և կիսամշակված խնձորենիները տարածվել են դեպի արևմուտք։ Հետաքրքիր է այն, որ ժամանակակից խնձորի գենետիկական պատմությունը շատ ավելի բարդ է, քան պարզապես մեկ վայրի տեսակից առաջանալը։ Տարբեր տարածաշրջաններում խնձորենիները խաչասերվել են այլ վայրի տեսակների հետ՝ ստեղծելով այն գենետիկական հիմքը, որից էլ հետագայում ձևավորվել է ժամանակակից մշակովի խնձորը։

Խնձորենիները աստիճանաբար հասել են Պարսկաստանի և Մերձավոր Արևելքի տարածքներ։ Այնտեղ էլ զարգացել են պտղատու ծառերի մշակության և հատկապես պատվաստման տեխնիկաները։ Պատվաստումը թույլ էր տալիս պահպանել ցանկալի հատկություններով ծառը․ օրինակ եթե որևէ ծառ տալիս էր հատկապես համեղ և խոշոր պտուղներ, դրա ճյուղը կարելի էր պատվաստել այլ ծառի վրա։ Սա շատ կարևոր քայլ էր տեսակների ձևավորման պատմության մեջ։ Խնձորը հասել է նաև Հին Հունաստան և հետագայում Հռոմեական աշխարհ։ Հին հույներն ու հռոմեացիները արդեն աճեցնում էին խնձորի տարբեր տեսակներ և կիրառում էին պտղատու ծառերի պատվաստման տեխնիկաներ։ Հռոմեական կայսրության ընդարձակման հետ էլ խնձորի մշակությունը տարածվել է Եվրոպայի բազմաթիվ շրջաններում։

Այսպիսով, ժամանակակից խնձորի բազմաթիվ տեսակներ ստացվել են երկարատև ընտրասերման, խաչասերման և պատվաստման միջոցով։ Ընդ որում խնձորի տեսակների թիվը աշխարհում հասնում է հազարների։ Անգամ կարմիր, կանաչ և դեղին խնձորները կարող են լինել նույն տեսակի տարբեր տարատեսակներ։ Նաև

խնձորը աշխարհի տարբեր մշակույթներում դարձել է գիտելիքի, գայթակղության, առողջության և երիտասարդության խորհրդանիշ։ Խնձորենիների որոշ տեսակներ կարող են դիմանալ բավական ցուրտ կլիմային, ինչի շնորհիվ էլ այդ միրգը տարածված է աշխարհի տարբեր տարածաշրջաններում։

Խնձորը Հայաստանի կարևոր և լայնորեն մշակվող պտղատեսակներից է։ Հայաստանի տարբեր մարզերում կան խնձորի այգիներ, հատկապես բարենպաստ են չափավոր և ավելի զով կլիմա ունեցող բարձրադիր շրջաններում։ Հայաստանում աճեցվում են բազմաթիվ տեսակներ ինչպես թարմ օգտագործման, այնպես էլ վերամշակման համար։ Տեղական խնձորը հայկական շուկայում սովորաբար հասանելի է ամռան վերջից մինչև աշուն, իսկ պահպանման և սառնարանային տեխնոլոգիաների շնորհիվ այդ միրգը հասանելի է նաև ավելի երկար ժամանակ։

Саженцы яблони Звездочка купить в Москве и Подмосковье в интернет магазине  питомника растений

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular