Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Խնձոր

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խնձորը (Malus domestica) վարդազգիների ընտանիքին պատկանող պտուղ է։ Այն աշխարհում ամենատարածված մշակվող մրգերից է։ Խնձորի ժամանակակից տեսակները կարող են ունենալ կարմիր, կանաչ, դեղին կամ երկգույն կեղև, իսկ միջուկը՝ քաղցրից մինչև թթվաշ համ։ 

Այդ մրգի պատմությունը շատ հին է։ Ժամանակակից խնձորի պատմությունը կապված է Կենտրոնական Ասիայի վայրի խնձորենիների հետ։ Հատկապես կարևոր է Sievers-ի խնձորենին, որը բնականորեն տարածված է եղել ներկայիս Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և հարակից շրջանների լեռնային գոտիներում։ Այս ծառերի պտուղները կարող էին լինել բավական տարբեր՝ փոքր, թթու կամ դառնահամ պտուղներից մինչև ավելի խոշոր և քաղցր խնձորներ։ Մարդիկ աստիճանաբար սկսել են նախընտրել ավելի հաճելի համով ծառերը և դրանց սերմերը տարածել նոր վայրերում։ Խնձորի տարածման գործում մեծ դեր է ունեցել Մետաքսի ճանապարհը։ Առևտրականները Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի միջև տեղափոխում էին ոչ միայն ապրանքներ, այլ նաև բույսերի սերմեր ու տնկիներ։ Այդ ճանապարհներով էլ վայրի և կիսամշակված խնձորենիները տարածվել են դեպի արևմուտք։ Հետաքրքիր է այն, որ ժամանակակից խնձորի գենետիկական պատմությունը շատ ավելի բարդ է, քան պարզապես մեկ վայրի տեսակից առաջանալը։ Տարբեր տարածաշրջաններում խնձորենիները խաչասերվել են այլ վայրի տեսակների հետ՝ ստեղծելով այն գենետիկական հիմքը, որից էլ հետագայում ձևավորվել է ժամանակակից մշակովի խնձորը։

Խնձորենիները աստիճանաբար հասել են Պարսկաստանի և Մերձավոր Արևելքի տարածքներ։ Այնտեղ էլ զարգացել են պտղատու ծառերի մշակության և հատկապես պատվաստման տեխնիկաները։ Պատվաստումը թույլ էր տալիս պահպանել ցանկալի հատկություններով ծառը․ օրինակ եթե որևէ ծառ տալիս էր հատկապես համեղ և խոշոր պտուղներ, դրա ճյուղը կարելի էր պատվաստել այլ ծառի վրա։ Սա շատ կարևոր քայլ էր տեսակների ձևավորման պատմության մեջ։ Խնձորը հասել է նաև Հին Հունաստան և հետագայում Հռոմեական աշխարհ։ Հին հույներն ու հռոմեացիները արդեն աճեցնում էին խնձորի տարբեր տեսակներ և կիրառում էին պտղատու ծառերի պատվաստման տեխնիկաներ։ Հռոմեական կայսրության ընդարձակման հետ էլ խնձորի մշակությունը տարածվել է Եվրոպայի բազմաթիվ շրջաններում։

Այսպիսով, ժամանակակից խնձորի բազմաթիվ տեսակներ ստացվել են երկարատև ընտրասերման, խաչասերման և պատվաստման միջոցով։ Ընդ որում խնձորի տեսակների թիվը աշխարհում հասնում է հազարների։ Անգամ կարմիր, կանաչ և դեղին խնձորները կարող են լինել նույն տեսակի տարբեր տարատեսակներ։ Նաև

խնձորը աշխարհի տարբեր մշակույթներում դարձել է գիտելիքի, գայթակղության, առողջության և երիտասարդության խորհրդանիշ։ Խնձորենիների որոշ տեսակներ կարող են դիմանալ բավական ցուրտ կլիմային, ինչի շնորհիվ էլ այդ միրգը տարածված է աշխարհի տարբեր տարածաշրջաններում։

Խնձորը Հայաստանի կարևոր և լայնորեն մշակվող պտղատեսակներից է։ Հայաստանի տարբեր մարզերում կան խնձորի այգիներ, հատկապես բարենպաստ են չափավոր և ավելի զով կլիմա ունեցող բարձրադիր շրջաններում։ Հայաստանում աճեցվում են բազմաթիվ տեսակներ ինչպես թարմ օգտագործման, այնպես էլ վերամշակման համար։ Տեղական խնձորը հայկական շուկայում սովորաբար հասանելի է ամռան վերջից մինչև աշուն, իսկ պահպանման և սառնարանային տեխնոլոգիաների շնորհիվ այդ միրգը հասանելի է նաև ավելի երկար ժամանակ։

Саженцы яблони Звездочка купить в Москве и Подмосковье в интернет магазине  питомника растений

Կ.Խաչիկյան

Մոսկվայաբնակ Հովհաննես Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. փաստաբանԾանոթ ու միարժամանակ անհայտ … ԽնձորՀայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակել է Ադրբեջանում պահվող 20 հայ պшտանդների մասին թղթածրարՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանովԵրևան-Սևան ավտոճանապարհին «Opel»-ը բшխվել է ճանապարհի բաժանարար գոտում եղած ծառերին ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում«Մասնագետը հաշվարկել է, թե ինչպես կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա»Պենտագոնը Բալթյան երկրներին կոչ է արել մեղմացնել Ռուսաստանի հասցեին հնչող հռետորաբանությունը. ReutersՀաքերային հարձակnւմ Binance կրիպտոարժութային բորսայի վրա. վնասը կազմել է 6.3 մլրդ դոլարԸմբշամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի 2 ներկայացուցիչՄուսալեռում բшխվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. մեքենաներց մեկն էլ բшխվել է կայանված 2 ավտոցիստեռնի. 1 անձ վիրավnրվել էՎեհափառի օծման 27 ամյակի առիթով դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանըԼավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի նախարարական հանդիպմանը մասնակցելու համար«Փաշինյանը վախեցած է իր սեփական ժողովրդականությունից»Նեթանյահուի բլոկը Քնեսեթի ընտրություններում ստացել է 53 տեղՈւժերի նոր հարաբերակցությունը Մերձավոր Արևելքում ու Հարավային Կովկասում և Հայաստանի դիվանագիտական երկընտրանքները. փորձագետԵղվարդում ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԿԺԴՀ-ն մտադիր չէ սահմանափակել ԱՄՆ-ի և Կորեայի Հանրապետության ռшզմական ակտիվությանն արձագանքելու եղանակները. Հյուսիսային Կորեայի ՊՆ«Ալ-Նասրը» գոլառատ խաղում հաղթեց «Ալ-Խոլուդին». Ռոնալդուն՝ հեթ-տրիկի հեղինակԾանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի մեկ մասնակիցԼեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը ընդունել է  չճանաչված հանրապետության դրոշի, զինանշանի եւ օրհներգի մասին օրենքները. պատմության այս օրը (հոկտեմբեր 30)Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենցԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՎթար է․ ջուր չի լինելուԱդրբեջանին տրված սահմանադրության փոփոխության խոստումը փաշինյանական իշխանությանը մտցրել է փակուղի. Տիգրան ԱբրահամյանՌազմատրանuպորտային ավիացիայի թռիչքների կտրուկ ավելացումը կարող է վկայել հնարավոր էuկալացիայի պայմաններում ամերիկյան ուժերի նախապատրաստական աշխատանքների մասին. Արտակ ԶաքարյանԵրկրաշարժ՝ Ջերմուկ քաղաքից ոչ հեռու. զգացվել է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերումԱրեգակը մոտ կես միլիոն կիլոմետր տրամագծով հսկայական ելուստ է արձակելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ ՍտյուարտըՇտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստը«Աղի լճի» մոտ փլուզման հետևանքով մարդ է կյանքից հեռացել․ ի՞նչ է եղելՌուսաստանը հարվածներ է հասցրել ՈւկրաինայինBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 114,02 դոլարիԸմբշամարտի ԱԱ․ այսօր գորգ դուրս կգա Վազգեն ԹևանյանըԱզատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավnրՎենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետ. WSJԿԺԴՀ-ն շուրջ 10 hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի Հանրապետության ԶՈւՆեթանյահուի կուսակցությունը պահպանում է առաջատարությունը ընտրություններում քվեաթերթիկների 90 տոկոսի հաշվարկից հետոԵվս մեկ լոլիկային արքայիկ. Փաշինյանը լոլիկի օրինակն է օգտագործում բացատրելու համար, թե ինչո՞ւ գազի բարձր գները չեն վախեցնում հայերինՍաուդյան Արաբիան Թուրքիային առաջարկել է իր տարածքում ռազմшբազա ստեղծելԵրևանի էներգետիկ փակուղին. Աշխարհաքաղաքական բլեֆի գինը հայ քաղաքացիների համարՕբամայի վարչակազմը, նրա ենթականերն ու կուսակիցները դավшճանեցին ուկրաինացիներին. ԶախարովաԱրցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի
Ամենադիտված