ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կփոխվեն ոստիկանության ծառայողներին ներկայացվող քաշի և հասակի պահանջները. նախագիծ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանրային քննարկման է ներկայացվել նախագիծ, ըստ որի առաջարկվում է ոստիկանության ծառայողին ներկայացվող առողջական վիճակին առնչվող պահանջներից քաշի կամ հասակի նվազագույն շեմը՝ 155 սմ և 46 կգ, փոխարինել մարմնի զանգվածի ցուցանիշով (ՄԶՑ)։ Ներքին գործերի նախարարությունը նշում է, որ միջազգային չափանիշներով հիմնավորված, համակողմանի և օբյեկտիվ ցուցանիշ է ՄԶՑ-ով առաջնորդվելը, իսկ քաշի ու հասակի առանձին ցուցանիշները միշտ չէ, որ արտացոլում են օբյեկտիվ իրականությունը։

Գործող կարգավորումներով ոստիկանության ծառայող չեն կարող դառնալ, իսկ արդեն ծառայողները պիտանի չեն համարվում ծառայության, եթե ունեն ֆիզիկական զարգացման անբավարար մակարդակ․ մկանային համակարգը և ենթամաշկային ճարպաբջջանքը թույլ են զարգացած, կրծքավանդակը նեղ է, հասակը՝ 155 սմ-ից ցածր կամ քաշը՝ 45 կգ-ից պակաս։

«Ոստիկանության ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ ֆիզիկական զարգացման գնահատման չափորոշիչները հիմնված են հասակի և քաշի նվազագույն ցուցանիշների վրա։ Նախագծի հիմնավորումներում նշվում է, որ այդ ցուցանիշները լիարժեք չեն արտացոլում մարմնի համաչափությունը, առողջական ընդհանուր վիճակը և ֆիզիոլոգիական համապատասխանությունը։

Հեղինակների դիտարկմամբ գործնականում հանդիպում են դեպքեր, երբ անձի ֆիզիկական զարգացվածությունը բավարար է, սակայն նա չի համապատասխանում գործող չափորոշիչներով սահմանված քաշի կամ հասակի նվազագույն շեմերին, որոնք միշտ չէ, որ բժշկական տեսանկյունից հիմնավորված են։ Արդյունքում գործող մոտեցումը չի ապահովում օբյեկտիվ և ժամանակակից բժշկական պրակտիկային համահունչ գնահատում, ինչի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել նախարարի հրամանում։

Առաջարկվում է նախարարի հրամանում «հասակը՝ 155 սմ-ից ցածր կամ քաշը՝ 45 կգ-ից պակաս» ձևակերպումը փոխարինել ՄԶՑ-ով, որը չպետք է 16 կգ/մ²-ից ցածր լինի։ Այս մոտեցմամբ քաշը հաշվարկվելու է հասակից կախված, ինչի արդյունքում նույն կիլոգրամը տարբեր մարդկանց համար կունենա տարբեր ցուցանիշ։ Նշվում է, որ գործող կարգավորմամբ հնարավոր է, օրինակ, 170 սմ հասակ և 46 կգ քաշ ունեցող անձը համապատասխանի պահանջին, մինչդեռ այդ հասակի դեպքում նա համարվում է շատ նիհար։ Առաջարկվող մոտեցմամբ 165 սմ և 180 սմ հասակ ունեցող անձանց նվազագույն քաշի ցուցանիշները տարբեր կլինեն, և չի կիրառվի ֆիքսված՝ 46 կգ շեմը։

Նախագծի հիմնավորումներում նշվում է, որ փոփոխության ընդունման արդյունքում կապահովվի ոստիկանության ծառայողների առողջական վիճակի գնահատումը առավել օբյեկտիվ բժշկական չափորոշիչներով, չափորոշիչները կհամապատասխանեցվեն միջազգային բժշկական ստանդարտներին, իսկ առողջական վիճակի գնահատման գործընթացը կպարզեցվի և կբացառի անհարկի սահմանափակումները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular