Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Կփոխվեն ոստիկանության ծառայողներին ներկայացվող քաշի և հասակի պահանջները. նախագիծ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանրային քննարկման է ներկայացվել նախագիծ, ըստ որի առաջարկվում է ոստիկանության ծառայողին ներկայացվող առողջական վիճակին առնչվող պահանջներից քաշի կամ հասակի նվազագույն շեմը՝ 155 սմ և 46 կգ, փոխարինել մարմնի զանգվածի ցուցանիշով (ՄԶՑ)։ Ներքին գործերի նախարարությունը նշում է, որ միջազգային չափանիշներով հիմնավորված, համակողմանի և օբյեկտիվ ցուցանիշ է ՄԶՑ-ով առաջնորդվելը, իսկ քաշի ու հասակի առանձին ցուցանիշները միշտ չէ, որ արտացոլում են օբյեկտիվ իրականությունը։

Գործող կարգավորումներով ոստիկանության ծառայող չեն կարող դառնալ, իսկ արդեն ծառայողները պիտանի չեն համարվում ծառայության, եթե ունեն ֆիզիկական զարգացման անբավարար մակարդակ․ մկանային համակարգը և ենթամաշկային ճարպաբջջանքը թույլ են զարգացած, կրծքավանդակը նեղ է, հասակը՝ 155 սմ-ից ցածր կամ քաշը՝ 45 կգ-ից պակաս։

«Ոստիկանության ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ ֆիզիկական զարգացման գնահատման չափորոշիչները հիմնված են հասակի և քաշի նվազագույն ցուցանիշների վրա։ Նախագծի հիմնավորումներում նշվում է, որ այդ ցուցանիշները լիարժեք չեն արտացոլում մարմնի համաչափությունը, առողջական ընդհանուր վիճակը և ֆիզիոլոգիական համապատասխանությունը։

Հեղինակների դիտարկմամբ գործնականում հանդիպում են դեպքեր, երբ անձի ֆիզիկական զարգացվածությունը բավարար է, սակայն նա չի համապատասխանում գործող չափորոշիչներով սահմանված քաշի կամ հասակի նվազագույն շեմերին, որոնք միշտ չէ, որ բժշկական տեսանկյունից հիմնավորված են։ Արդյունքում գործող մոտեցումը չի ապահովում օբյեկտիվ և ժամանակակից բժշկական պրակտիկային համահունչ գնահատում, ինչի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել նախարարի հրամանում։

Առաջարկվում է նախարարի հրամանում «հասակը՝ 155 սմ-ից ցածր կամ քաշը՝ 45 կգ-ից պակաս» ձևակերպումը փոխարինել ՄԶՑ-ով, որը չպետք է 16 կգ/մ²-ից ցածր լինի։ Այս մոտեցմամբ քաշը հաշվարկվելու է հասակից կախված, ինչի արդյունքում նույն կիլոգրամը տարբեր մարդկանց համար կունենա տարբեր ցուցանիշ։ Նշվում է, որ գործող կարգավորմամբ հնարավոր է, օրինակ, 170 սմ հասակ և 46 կգ քաշ ունեցող անձը համապատասխանի պահանջին, մինչդեռ այդ հասակի դեպքում նա համարվում է շատ նիհար։ Առաջարկվող մոտեցմամբ 165 սմ և 180 սմ հասակ ունեցող անձանց նվազագույն քաշի ցուցանիշները տարբեր կլինեն, և չի կիրառվի ֆիքսված՝ 46 կգ շեմը։

Նախագծի հիմնավորումներում նշվում է, որ փոփոխության ընդունման արդյունքում կապահովվի ոստիկանության ծառայողների առողջական վիճակի գնահատումը առավել օբյեկտիվ բժշկական չափորոշիչներով, չափորոշիչները կհամապատասխանեցվեն միջազգային բժշկական ստանդարտներին, իսկ առողջական վիճակի գնահատման գործընթացը կպարզեցվի և կբացառի անհարկի սահմանափակումները։

ԱՄՆ-ում hրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnhերԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի 1 ներկայացուցիչՀրազդանում տեղի է ունեցել վիճաբանությnւն-ծեծկռտnւք. բժիշկներն արձանագրել են մասնակիցներից մեկի մահը«Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը դադարեցնի դատական ​​հայցերը»Ինչո՞ւ սուպերմարկետներում «Ջերմուկ» գազավորված ըմպելիք չկա․ ընկերությունը պարզաբանում էՆոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ (տեսանյութ)Դատախազությունը Գետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան, գույքի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոցՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները՝ վերականգնելով երթևեկությունըԼոռու և Տավուշի մարզերում 12 ժամով վթարային ջրանջատում էՈւկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը. ԶելենսկիՄինչև երեկո ջուր չի լինելուՌԴ-ն ու ԱՄՆ-ը մոտ են համաձայնությունների ոչ միայն Ուկրաինայում կարգավորման, այլև ընդհանուր առմամբ Եվրոպայում անվտանգության հարցում. ԹրամփԱգարակ-Աշտարակ երթուղին սպասարկող «JAC» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը բшխվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnhԱյժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասին29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումըՀայ թուրքական պատերազմի ընթացքում թուրքերը մտել են Ալեքսանդրապոլ. պատմության այս օրը (Նոյեմբերի 6)Սահմանադրական գործընթացում գործող կառավարչի քարոզչական դրոշակը կրկին հիմնված է լինելու ժողովրդին աhաբեկելnւ և պшտերազմի շանտաժով առաջ շարժվելու անփառnւնակ մոտեցման վրա. Տիգրան ԱբրահամյանԹրամփը Սպիտակ տանը հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետԵԼ․ «Յուվենտուս»-ը հաղթեց «Ալկմար»-ին, «Մարսել»-ը՝ «Բայեր»-ին․ այլ արդյունքներԱՄՆ Պետդեպարտամենտը հերքել է Ռուբիոյի՝ պետքարտուղարի պաշտոնից հնարավոր հեռանալու մասին լուրը«Արարատ-Արմենիա»-ն չորրորդ անընդմեջ պարտությունն է կրել Եվրոպայի լիգայումՀայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում քվեարկելու իրավունքից. ՌԴ ԱԳՆԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԳեղարքունիքում ամուսինը հարվшծներ է հասցրել հղի կնոջը, վերջինը դուրս է նետվել մեքենայից և մահացել. նախաքննությունն ավարտվել էԵղանակը Հայաստանում. լեռներում և նախալեռներում՝ ձյունՄայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել էԵվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել 4.36 միլիարդ եվրո՝ 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրիցՈւշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն էՄերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը. Տիգրան ԱբրահամյանՈւշիի ողբերգական վթարը սուգ է բերել նաև Տաշիր․ զոհերի թվում են 26-ամյա Նարինեն ու 22-ամյա ԷրիկըՀՀ-ում 6 և ավելի անչափահաս երեխա ունեցողների համար բնակարանային ծրագիր կիրականացվիԵկավ այն օրը, երբ ես բաժանվում եմ ազգային հավաքականի 7 համարի մարզաշապիկից. Ռոնալդուն հայտարարել է Պորտուգալիայի հավաքականում կարիերան ավարտելու մասինԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անի կամրջի վերականգնման մրցույթըՀայաստանում ագրեսիան աճում է. Կռիվ խորհրդարանում և իշխանությունների արդարացումներըՀայաստանը հույսը դնելով Արևմուտքի աջակցության վրա գնալով մոտենում է ՀԱՊԿ-ից վերջնական խզմանը
Ամենադիտված