ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … բատուտ

ՖՈՏՈ

Բատուտը ցատկելու համար նախատեսված սարք է մետաղական հիմքի վրա ձգված ամուր հյուսված ցանցից պատրաստված։

Իսկ ե՞րբ է այն ստեղծվել:

Էսկիմոսներն ու ալեուտներն են ունեցել բատուտի նման խաղեր: Նրանք դրա համար օգտագործում էին ծովափոկի առաձգական կաշին։ Ցատկելու համար մարդիկ կողքերից բռնում էին կաշին, ինչպես հրշեջները, երբ փորձում են ծածկոցներով փրկել այրվող շենքերի վերին հարկերից ցատկող մարդկանց: 19-րդ դարում հայտնի ակրոբատ Պաբլո Ֆենկն է սկսել օգտագործել զսպանակներից և ցանցերից հավաքված իր սարքը։ Բատուտի այդ նախատիպը օգտագործվում էր անվտանգության ապահովվման համար։ Իսկ արդեն 20-րդ դարում կրկեսի ակրոբատներն էին սկսել զարմացնել հանդիսատեսներին իրենց «մահճակալների վրա կատարվող ցատկերով»։ Այս ամենը վկայություն է առ այն, որ բարձր, անվտանգ ցատկերի գաղափարը ծագել է շատ վաղուց:

1930-ականներին ամերիկացի Ջորջ Նիսենը, ով պրոֆեսիոնալ ակրոբատիկ և ջրացատկի մարզիկ էր, իր ավտոտնակում հորինել է սարք բարձր ցատկելու համար։ Նա պինդ գործվածք է առաձգական ժապավեններով ամրացրել կախովի մետաղական հիմքի վրա։ Եվ այդպես ծնվել է ժամանակակից բատուտը։ 1942 թվականին Լարի Գրիսվոլդը և Ջորջ Նիսենը Սինար-Ռապիդսում հիմնել են բատուտների արտադրության Griswold-Nissen ընկերությունը։ Սկզբում դրանք առաջարկվում էին միայն հանգստի և ժամանցի համար։ Որոշ ժամանակ անց Ֆրանսիայից օդաչուներն են սկսել օգտագործել բատուտի վրա ցատկերը վեստիբուլյար ապարատի աշխատանքը բարելավելու համար: ԱՄՆ-ում, իսկ այնուհետև ԽՍՀՄ-ում սկսել են օգտագործել բատուտը տիեզերագնացների ֆիզիկական վարժությունների համար։ Այն  լավ է մարզում մարմինը զրոյական ձգողականության պայմաններում աշխատելու համար: Այդ մասին անգամ Յուրի Գագարինն է նշել իր հուշերում:

Բատուտի վրա ցատկն արագ է տարածվել ամբողջ աշխարհում և դարձել սպորտաձև։ 1948 թվականին տեղի է ունեցել ԱՄՆ-ի բատուտի վրա ցատկերի առաջին առաջնությունը։ Ամերիկան ​​դարձել է այդ նոր սպորտաձևի ծննդավայրը:

Բատուտի վրա ցատկը Եվրոպայում հայտնվել է երկու լեգենդար մարդկանց՝ շվեյցարացի Կուրտ Բեխլերի և անգլիացի Թեդ Բլեյքի շնորհիվ։ Նրանք շատ բան են արել այդ սպորտաձևն ամբողջ աշխարհում մասսայականացնելու համար: 1964 թվականին Գերմանիայում հայտնվել է Բատուտի միջազգային ֆեդերացիան։ 1964 թվականի մարտի 21-ին տեղի է ունեցել աշխարհի առաջին առաջնությունը, որին մասնակցում էին և՛ տղամարդիկ, և՛ կանայք։ Նոր սպորտաձևի ժողովրդականությունը տարեցտարի աճել է,  առաջացել են նոր դիսցիպլինաներ, ինչպիսիք են սինխրոն և անհատական ​​ցատկերը: 2000 թվականին բատուտը ներառվել է օլիմպիական ծրագրում։

Ավելացնենք միայն, որ 1965 թվականին Երևանում է անցկացվել Խորհրդային Միությունում բատուտի վրա ցատկերի առաջին առաջնությունը։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular