ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գարու ածիկ

ՖՈՏՈ

Գարեջուրը պատրաստվում է բազմաթիվ բաղադրիչներից, սակայն հիմնականները, որոնց գրված են 1516 թվականի Բավարիայի գարեջրի օրենքում, ընդամենը երեքն են՝ ջուր, գայլուկ և գարու ածիկ: Հենց ածիկն է գարեջրերի ճնշող մեծամասնության հիմքը, և հենց ածիկացման գործընթացից է սկսվում գարեջրի արտադրությունը։ Որոշ գիտնականներ, թեև նրանք փոքրամասնություն են կազմում, միանգամայն վստահ են, որ ֆերմերները սկսել են հացահատիկ աճեցնել հանուն գարեջրի, և միայն դրանից հետո են մտածել ալյուր պատրաստել և հաց թխել։ Ինչպես էլ որ եղած լինի, բայց սկսած 1516 թվականից և մինչ այսօր ածիկը գարեջրի հիմնական բաղադրիչն է, և որն էլ ստեղծում է այդ խմիչքի համը։
Հարկ է նշել, որ գարին ինքնին (ինչպես և մյուս հացահատիկները) քիչ օգտակար է գարեջրագործության համար, քանի որ օսլան, որը մեծ քանակությամբ պարունակվում է հացահատիկի մեջ, խմորիչը դանդաղ է քայքայում։ ԵՎ որպեսզի խմորիչի համար անհրաժեշտ շաքար հայտնվի հացահատիկի մեջ, այն պետք է նախորոք ծլեցնել։ Ծլեցման ժամանակ օսլան տրոհվում է մալթոզայի և այլ ածխաջրերի, որոնց էլ խմորիչը սկսում են մշակել և վերածել սպիրտի։ Գարին լավագույնս է հարմար ծլեցնելու, այսինքն ածիկի վերածելու համար: Նախ այն այդ գործընթացի արդյունքում բավականին շատ շաքար է արձակում, և երկրորդ հերթին ունենում է հաճելի և չեզոք բուրմունք։
Գարեջրի արտադրության համար օգտագործվում են գարու երկհասկանի գարնանացան տեսակներ։ Ձմեռային տեսակները, չնայած իրենց բարձր բերքատվությանը, շատ հազվադեպ են օգտագործվում, քանի որ նման գարին խմիչքին տալիս է ծղոտի կոպիտ համ: Այսինքն գարեջրի արդյունաբերությանը բավարարող աշնանացան տեսակները դեռ պետք է մշակվեն։
Գարին և այլ հացահատիկային կուլտուրաները ծլեցնում են ածիկանոցներում, որոնք հաճախ առանձին ձեռնարկություններ են։ Գարեջրի խոշորագույն արտադրողներն ունեն իրենց ածիկանոցները, ինչը դրական է ազդում ըմպելիքի որակի վրա։ Ածիկի պատրաստման գործընթացը ինքնին բավականին բարդ է և պահանջում է բավականին մեծ աշխատուժի օգտագործում: Ներկայումս գործընթացների մեծ մասն ավտոմատացված է։ Նախ, գարին 1-2 օր թրջվում են: Դրանից հետո հատիկները փռվում են մութ սենյակի հատակին, 80% խոնավության և 14-ից 20 աստիճան ջերմաստիճանի պայմաններում հացահատիկի շերտը աստիճանաբար խառնում են, որպեսզի գարին չփտի։ Ամբողջ գործընթացը տևում է 4-ից 10 օր: Ստացված կանաչ ածիկը դեռ պիտանի չէ օգտագործման համար, այն պետք է նաև չորացնել։ Եվ հենց այստեղ է սկսվում փորձերի և ստեղծագործության շրջանակը, և որի ընթացքում էլ հայտնվում են գարեջրի բազմաթիվ տեսակներ։ Օրինակ ամենահայտնի Pilsner ածիկը չորացվում է 80 աստիճանում, Մյունխենյանը՝ 90-ում, անգլիական դառը ածիկը 100 աստիճանում։ Բացի այդ, ածիկը կարելի է ապխտել, կարամելացնել, բովել և այլն։ Այդ ամենը տալիս է էլերի, լամբիկաների և այլ գարեջուրների հսկայական տեսականի։
 Нет описания.
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular