ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է Սամվել Բաբայանն ասել Արայիկ Հարությունյանի հետ փակ հանդիպումներում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի ԱԽ նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունից պատասխանել են NEWS.amի հարցերին՝ կապված Արցախում վերջին օրերի ներքաղաղաքական զարգացումների հետ։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նախօրեին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել եւ հայտնելոր որոշում է կայացվել բացել Աղդամի ճանապարհն ու առեւտուր սկսել՝ այնտեղով Արցախ կմատակարարվի շինանյութվառելիքդեղորայքիսկ սնունդը կներկրվի Լաչինի միջանցքով՝ ռուս խաղաղապահների միջոցով։  Արդյո՞ք Սամվել Բաբայանը մասնակցել է այդ նիստին։ Եթե այոապա ի՞նչ է ասել Արայիկ Հարությունյանըեւ ի՞նչ դիրքորոշում է հայտնել Սամվել Բաբայանը։

Արցախի ապաշրջափակման շուրջ նախագահ Հարությունյանը վերջին օրերին տարաձևաչափ հանդիպում-քննարկումներ է նախաձեռնել, որոնց մասնակցել է «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը։ Վերջինս այդ ձևաչափերում ընդգրկված շրջանակներին ներկայացրել է խորհրդարանական երկրորդ ուժի դիրքորոշումը․ այն է՝ զերծ մնալ կարճաժամկետ լուծումներ ենթադրող մոտեցումներից, մշակել բանակցային շրջանակային փաստաթուղթ և այդ շրջանակում երկխոսություն սկսել ադրբեջանական կողմի հետ։

Ինչո՞վ է պայմանավորված նույն հարցը տարբեր ձեւաչափերում քննարկելը։

Անհատներն ու շրջանակները, ովքեր միասնականության, համախմբման և համախոհության կոչեր են անում, հրաժարվում են մասնակցել այս կամ այն ձևաչափին՝ պայմանավորված այդ ձևաչափում ներգրավված անհատների կամ շրջանակների նկատմամբ ունեցած վերաբերմունքով։

Տեղեկություններ են շրջանառվումոր առաջիկա օրերին Սամվել Բաբայանի գլխավորությամբ կարող է պատվիրակություն մեկնել բանակցությունների ադրբեջանական կողմի հետ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեղեկությունը։

Նման տեղեկություններ գեներացնում են տեղեկատվական ահաբեկչությամբ զբաղվող լրատվության միջոցները՝ սպասարկելով շահեր, որոնք միաժամանակ համընկնում են Ադրբեջանի և արցախյան մի խումբ-խմբակի շահին։

Սամվել Բաբայանը, այդ թվում՝ հրապարակային, հայտնել է իր տեսակետը բանկցությունների վերաբերյալ և շարունակում է մնալ այն կարծիքին, որ ինքը չի կարող հանդես գալ որպես բանակցող։ Փոխարենը նա ներկայացրել է բանակցային օրակարգի իր պատկերացումները՝ առաջարկելով մյուս քաղաքական ուժերին ևս գոնե փակ ձևաչափերում հայտնել իրենց տեսակետներն ու մոտեցումները։ Կարծիք չունենալը արդարացման հիմք չի կարող լինել․ մոտեցում, որ որդեգրել են Արցախի քաղաքական ուժերը։

Օրեր առաջ մի քանի աշխարհազորայիններ ներխուժել էին Արցախի Ազգային ժողովի շենքիսկ աշխարհազորայինների հրամանատար Կարեն Մաթեւոսյանն իր հրապարակած տեսաուղերձում սպառնացել էր քաղաքական եւ այլ ուժերի՝ իշխանության շուրջ չհամախմբվելու դեպքում լուծարել խորհրդարանըգործադիր իշխանությունն ու կառավարման արտակարգ մարմին ձեւավորել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս զարգացումներն ու վերջին օրերին Արցախում նկատվող ներքաղաքական լարվածությունը։

- Նմանատիպ նախաձեռնությունները, որպես իրավիճակային լուծում, ներքաղաքական ամպերը ցրելու նպատակ են հետապնդում։ Այնինչ երկարաժամկետ հեռանկարում դրանք կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների։

Այս առումով նշենք, որ նախաձեռնության հեղինակների կամ կատարողների ու Սամվել Բաբայանի միջև առնչություններ փնտրելը ոչ միայն հիմնազուրկ է, այլև սպասարկում է կոնկրետ շահեր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular