Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ի՞նչ է Սամվել Բաբայանն ասել Արայիկ Հարությունյանի հետ փակ հանդիպումներում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի ԱԽ նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունից պատասխանել են NEWS.am–ի հարցերին՝ կապված Արցախում վերջին օրերի ներքաղաղաքական զարգացումների հետ։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նախօրեին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել եւ հայտնել, որ որոշում է կայացվել բացել Աղդամի ճանապարհն ու առեւտուր սկսել՝ այնտեղով Արցախ կմատակարարվի շինանյութ, վառելիք, դեղորայք, իսկ սնունդը կներկրվի Լաչինի միջանցքով՝ ռուս խաղաղապահների միջոցով։  Արդյո՞ք Սամվել Բաբայանը մասնակցել է այդ նիստին։ Եթե այո, ապա ի՞նչ է ասել Արայիկ Հարությունյանը, եւ ի՞նչ դիրքորոշում է հայտնել Սամվել Բաբայանը։

Արցախի ապաշրջափակման շուրջ նախագահ Հարությունյանը վերջին օրերին տարաձևաչափ հանդիպում-քննարկումներ է նախաձեռնել, որոնց մասնակցել է «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը։ Վերջինս այդ ձևաչափերում ընդգրկված շրջանակներին ներկայացրել է խորհրդարանական երկրորդ ուժի դիրքորոշումը․ այն է՝ զերծ մնալ կարճաժամկետ լուծումներ ենթադրող մոտեցումներից, մշակել բանակցային շրջանակային փաստաթուղթ և այդ շրջանակում երկխոսություն սկսել ադրբեջանական կողմի հետ։

Ինչո՞վ է պայմանավորված նույն հարցը տարբեր ձեւաչափերում քննարկելը։

Անհատներն ու շրջանակները, ովքեր միասնականության, համախմբման և համախոհության կոչեր են անում, հրաժարվում են մասնակցել այս կամ այն ձևաչափին՝ պայմանավորված այդ ձևաչափում ներգրավված անհատների կամ շրջանակների նկատմամբ ունեցած վերաբերմունքով։

Տեղեկություններ են շրջանառվում, որ առաջիկա օրերին Սամվել Բաբայանի գլխավորությամբ կարող է պատվիրակություն մեկնել բանակցությունների ադրբեջանական կողմի հետ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեղեկությունը։

Նման տեղեկություններ գեներացնում են տեղեկատվական ահաբեկչությամբ զբաղվող լրատվության միջոցները՝ սպասարկելով շահեր, որոնք միաժամանակ համընկնում են Ադրբեջանի և արցախյան մի խումբ-խմբակի շահին։

Սամվել Բաբայանը, այդ թվում՝ հրապարակային, հայտնել է իր տեսակետը բանկցությունների վերաբերյալ և շարունակում է մնալ այն կարծիքին, որ ինքը չի կարող հանդես գալ որպես բանակցող։ Փոխարենը նա ներկայացրել է բանակցային օրակարգի իր պատկերացումները՝ առաջարկելով մյուս քաղաքական ուժերին ևս գոնե փակ ձևաչափերում հայտնել իրենց տեսակետներն ու մոտեցումները։ Կարծիք չունենալը արդարացման հիմք չի կարող լինել․ մոտեցում, որ որդեգրել են Արցախի քաղաքական ուժերը։

Օրեր առաջ մի քանի աշխարհազորայիններ ներխուժել էին Արցախի Ազգային ժողովի շենք, իսկ աշխարհազորայինների հրամանատար Կարեն Մաթեւոսյանն իր հրապարակած տեսաուղերձում սպառնացել էր քաղաքական եւ այլ ուժերի՝ իշխանության շուրջ չհամախմբվելու դեպքում լուծարել խորհրդարանը, գործադիր իշխանությունն ու կառավարման արտակարգ մարմին ձեւավորել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս զարգացումներն ու վերջին օրերին Արցախում նկատվող ներքաղաքական լարվածությունը։

- Նմանատիպ նախաձեռնությունները, որպես իրավիճակային լուծում, ներքաղաքական ամպերը ցրելու նպատակ են հետապնդում։ Այնինչ երկարաժամկետ հեռանկարում դրանք կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների։

Այս առումով նշենք, որ նախաձեռնության հեղինակների կամ կատարողների ու Սամվել Բաբայանի միջև առնչություններ փնտրելը ոչ միայն հիմնազուրկ է, այլև սպասարկում է կոնկրետ շահեր։

58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԻսրայելում հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները՝ հնարավոր կեղծիքների քննության ֆոնինՎթար․ գազ չի լինելու որոշ ժամանակԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըԾնողներին դեռ չեն ասել․ նոր մանրամասներ Ուշիի վթարից զոհված ընտանիքի մասինՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել ենԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակԾանոթ ու միարժամանակ անհայտ … Դոմ Պերինյոն շամպայնՇղթայական ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են 5 մեքենա. կա վիրավnր9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ. բացառիկ մանրամասներՉԼ. «Բավարիա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին. այլ արդյունքներՆոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ)«Էներգիայի գները կտրուկ աճում են. Ռուսաստանից եկող փրկօղակը փրկել է Հայաստանի տնտեսությունը փլուզումից»«Ծնողներն էին ու որդին»․ մանրամասներ Ուշիի սարսափելի վթարիցԽանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվումԱյսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ«Պրոֆեսոր Գրիգորյան. Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Հայաստանը տանում է դեպի նոր աղետ»Վթար․ ջուր չի լինի մի քանի ժամՉԼ. «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ֆեյենորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըՊաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը. պատմության այս օրը (Նոյեմբերի 4)Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումԿադրեր՝ 8 մարդու կյանք խլած ողբերգական վթարի վայրիցԹրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան մոտ են հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորը
Ամենադիտված