ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ավազի պատճառով վթարի ենթարկվեցի». Փաշինյանը դժգոհ է ճանապարհների որակից եւ նկատողություն արեց Սանոսյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ճանապարհների սպասարկման որակը խայտառակ վատ է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 11–ին, Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դրանում համոզվել է, երբ այս օրերին մեքենայով շրջել է Հանրապետության տարածքով։

«Գիտենք՝ երբ ձյուն է տեղում, ճանապարհը սպասարկող ընկերության մեքենաները մաքրում են, իսկ երբ անձրեւ է գալի՞ս։  Անձրեւաջրերը լցվում են ճանապարհի վրա, բոլորը սպասում են կարծես ավելի կառուցողական անձրեւի, որ գա մաքրի այդ ջրերը։ Լավ անձրեւ ու ձյուն չի գալիս, ոչ ոքի մտքով չի անցնում, որ այդ ճանապարհներն ամենօրյա ռեժիմով մաքրվեն։ Կառավարության որոշմամբ, ճանապարհների սպասարկմամբ զբաղվող ընկերությունը ամեն օր անկախ եղանակից ճանապարհը պետք է ավլի երթեւեկելի հատվածի ամբողջ երկայնքով»,– ասաց Փաշինյանը՝ եւս մեկ անգամ ընդգծելով, որ Հայաստանում կան ճանապարհներ, որոնց երթեւեկելի հատվածը գծանշված չէ։

Մյուս խնդիրը ըստ Փաշինյանի ճանապարհային նշաններն են, որոնք 70–ական թվականներից հետո չեն փոխվել։ Որպես օրինակ՝ Փաշինյանը նշեց Խոր Վիրապի ցուցանակը. «Առնվազն իմ տարիքին է այդ ցուցանակը։ Կամ ճանապարհին առաջացած փոսերը, ճաքերը, որոնք սպասարկող ընկերությունը պարտավոր է վերացնել։ Դիլիջան–Իջեւան ճանապարհի ամեն կիլոմետրին փոս է, ո՞վ է զբաղվելու դրանով, ինչի՞ պիտի երկրի վարչապետը սրան անդրադառնա, նշանակում է՝ ինչ որ մարդիկ իրենց աշխատանքը չեն կատարում ընդհանրապես»։

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը փորձեց արդարանալ՝ հիշեցնելով, թե նախորդ իշխանությունների օրոք ինչպես է եղել. «Այն ժամանակ եզրային հատվածները չէին էլ գծանշվում»։ Փաշինյանը, սակայն, թույլ չտվեց նախարարին խոսքն ավարտել։

«Ծառայողական քննություն անցկացրեք, մարդիկ իրենց աշխատանքը չեն կատարել, իմ սեղանին դրեք թերացողների անունները։ Այդ փոսերի, ավազի, քարերի պատճառով մարդիկ վթարի են ենթարկվում։ Ինքս 2016թ.–ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Գեղարքունիքի մարզում վթարի ենթարկվեցի ավազի պատճառով»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular