Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Ավազի պատճառով վթարի ենթարկվեցի». Փաշինյանը դժգոհ է ճանապարհների որակից եւ նկատողություն արեց Սանոսյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ճանապարհների սպասարկման որակը խայտառակ վատ է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 11–ին, Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դրանում համոզվել է, երբ այս օրերին մեքենայով շրջել է Հանրապետության տարածքով։

«Գիտենք՝ երբ ձյուն է տեղում, ճանապարհը սպասարկող ընկերության մեքենաները մաքրում են, իսկ երբ անձրեւ է գալի՞ս։  Անձրեւաջրերը լցվում են ճանապարհի վրա, բոլորը սպասում են կարծես ավելի կառուցողական անձրեւի, որ գա մաքրի այդ ջրերը։ Լավ անձրեւ ու ձյուն չի գալիս, ոչ ոքի մտքով չի անցնում, որ այդ ճանապարհներն ամենօրյա ռեժիմով մաքրվեն։ Կառավարության որոշմամբ, ճանապարհների սպասարկմամբ զբաղվող ընկերությունը ամեն օր անկախ եղանակից ճանապարհը պետք է ավլի երթեւեկելի հատվածի ամբողջ երկայնքով»,– ասաց Փաշինյանը՝ եւս մեկ անգամ ընդգծելով, որ Հայաստանում կան ճանապարհներ, որոնց երթեւեկելի հատվածը գծանշված չէ։

Մյուս խնդիրը ըստ Փաշինյանի ճանապարհային նշաններն են, որոնք 70–ական թվականներից հետո չեն փոխվել։ Որպես օրինակ՝ Փաշինյանը նշեց Խոր Վիրապի ցուցանակը. «Առնվազն իմ տարիքին է այդ ցուցանակը։ Կամ ճանապարհին առաջացած փոսերը, ճաքերը, որոնք սպասարկող ընկերությունը պարտավոր է վերացնել։ Դիլիջան–Իջեւան ճանապարհի ամեն կիլոմետրին փոս է, ո՞վ է զբաղվելու դրանով, ինչի՞ պիտի երկրի վարչապետը սրան անդրադառնա, նշանակում է՝ ինչ որ մարդիկ իրենց աշխատանքը չեն կատարում ընդհանրապես»։

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը փորձեց արդարանալ՝ հիշեցնելով, թե նախորդ իշխանությունների օրոք ինչպես է եղել. «Այն ժամանակ եզրային հատվածները չէին էլ գծանշվում»։ Փաշինյանը, սակայն, թույլ չտվեց նախարարին խոսքն ավարտել։

«Ծառայողական քննություն անցկացրեք, մարդիկ իրենց աշխատանքը չեն կատարել, իմ սեղանին դրեք թերացողների անունները։ Այդ փոսերի, ավազի, քարերի պատճառով մարդիկ վթարի են ենթարկվում։ Ինքս 2016թ.–ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Գեղարքունիքի մարզում վթարի ենթարկվեցի ավազի պատճառով»։

ԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄինչև այս տարվա ավարտը կդադարեցնենք վճարումներն Իսրայելին․ ԹրամփԿասեցվել է Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունըԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրաշչակՀրշեջ-փրկարարները մարել են առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումըՉի բացառվում, որ իշխանության ինքնախոստովանությունը կապված է Բաքվի նոր պահանջներից․ Տիգրան ԱբրահամյանՎթար․ գազ չի լինի որոշ ժամանակՋուր չի լինելու մինչեւ 18:00-նՀայաստանում տնտեսական ակտիվությունը դանդաղել էՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ուկրաինան նոյեմբերի 10-11-ը բանակցություններ կանցկացնեն Աբու Դաբիում«Ավելի ու ավելի է նմանվում Ուկրաինային». Ի՞նչ է գրվում Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի մասինՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ քառօրյա պшտերազմի գործով հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմ. ԴրմեյանՀայաստանից Օման մրգերի և հատապտուղների արտահանումը բախվել է սահմանափակումներիԹուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստելԿյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարելԳերմանիան և Մեծ Բրիտանիան 2000 կմ հեռահարության նոր հրթիռներ են մշակումBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 105,23 դոլարիԴմիտրի Կիսելյովը զգուշացրել է ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու պատճառով Հայաստանի պետականությունը կորցնելու սպառնալիքի մասինՀայաստանը կարող է կորցնել Ռուսաստանի աջակցությունը. ՀԱՊԿ-ից հեռացման ռիսկերըԱշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»Իրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ»Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կովկասյան ճակատում ռուսները գրավել են Բայազետը. պատմության այս օրը (Նոյեմբերի 3)Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացելՆավթի գները կտրուկ նվազում են, Իրանը ցանկանում է հնարավորինս շուտ կարգավորել իրավիճակը․ ԹրամփԵրբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ»«Հրապարակ»․ Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը«Ժողովուրդ». Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը«Ժողովուրդ». Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ նոր դեմքեր «աճեցնելու» հանձնարարական է տրվել«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»«Հրապարակ»․ Փեսային ու աներոջը «քցեցին»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին«Հրապարակ»․ Պալաչի փաստաթղթերի հետ կապված խնդիր է առաջացել«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»«Իրավունք». «Պրիլիչնի» պաշտոնի եմ քինյալու. Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ինԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»
Ամենադիտված