ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքական գործիչների հակավարկանշային ցուցանիշները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ֆոկուս» եվրասիական սոցիոլոգների ազատ դաշինքը հրապարակել է սոցիոլոգիական հարցման արդյունքները, որոնք իրականացվել են Հայաստանում և բավական ուշագրավ արդյունքներ ցույց տվել։

Ըստ դրանց՝ ՀՀ-ում և Արցախում համարյա հավասար վարկանիշ ունեն Նիկոլ Փաշինյանն (21,67 %) ու Ռուբեն Վարդանյանը (20,36 %): Կազմակերպությունն անդրադարձել է նաև ընդդիմադիր գործիչ Ռոբերտ Քոչարյանին, ում վարկանիշը 7,74 % է և նա նույնիսկ զիջում է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանին՝ 9,17%:  

Այստեղ հետաքրքրականն  այն է, որ Թաթոյանը երբեք քաղաքական հայտ չի ներկայացրել, սակայն սոցիոլագիական հարցման մեջ ներառվել նաև նրա անունը, ով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, ընդ որում՝ ակտիվ քաղաքականությամբ զբաղվող անձանց մեջ:

Թաթոյանը հաճախ է դիտարկվել, որպես երկրի ղեկավարի թեկնածու և դրա մասին խոսել են քաղաքագետները, անգամ գնահատել, որ հասարակությունն իշխանությունից և ընդդիմությունից զատ, այլ գործիչ է փնտրում, ով սերտ կապ չի ունենա ո՛չ նախկին և ոչ էլ ներկա իշխանությունների հետ: Բացի այդ ընդգծվում էր նաև Թաթոյանի գիտելիքներն ու իրավական ոլորտում մեծ կապերը: 


Սոցիոլոգներն անդրադարձել  են նաև քաղաքական գործիչների հակավարկանշային ցուցանիշներին: Այսինքն քաղաքացիները պատասխանել են, թե ոչ մի պարագայում ո՞ր գործչին քվե չէին տա: 


Եթե Ռոբերտ Քոչարյանը 67,62 % հակավարկանիշ ունի, իսկ Նիկոլ Փաշինյանը միանգամից 58,10 %, ապա Ռուբեն Վարդանյանի հակավարկանիշը չափազանց ցածր է՝ ընդամենը 8,21 %։  Հատկապես ուշագրավ է, որ Արման Թաթոյանը չունի հակավարկանիշ: Այսինքն չկան քաղաքացիներ, որ ոչ մի պարագայում իրենց քվեն չեն տա նրան: Սա արդեն վստահության ցուցնիշի մասին է խոսում: Այսինքն, եթե Թաթոյանը քաղաքական հայտ ներկայացնի, ապա կկարողանա կտրուկ փոխել ինչպես հարցման արդյունքները, այնպես էլ քաղաքացիների տրամադրվածությունները:

Թաթոյանը ներկա-նախկին ասպեկտում տեղ չունի, թեև շատերն են փորձում նրան դիտարկել այս կամ այն ճամբարում: Օմբուդսմենի պաշտոնը թողնելուց հետո մի քանի քաղաքական քննադատողական հայտարարություններ արել է, բայց, ըստ երևույթին, շարունակում է օմբուդսմենի պարտականություններ կատարել և իր կապերն օգտագործել ՀՀ-ում առկա մի շարք խնդիրներին՝ միջազգային հանրությանը հաղորդակից դարձնել:

Գուցե այս և մյուս հարցումները և քաղաքացիների հետ պարբերաբար հանդիպումները Արման Թաթոյանին բերեն այն որոշման, որ պետք է քաղաքական հա՞յտ ներկայացնել, որն այս փուլում կտրուկ փոփոխություն կդառնա քաղաքական կյանքում:

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular