Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքական գործիչների հակավարկանշային ցուցանիշները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ֆոկուս» եվրասիական սոցիոլոգների ազատ դաշինքը հրապարակել է սոցիոլոգիական հարցման արդյունքները, որոնք իրականացվել են Հայաստանում և բավական ուշագրավ արդյունքներ ցույց տվել։

Ըստ դրանց՝ ՀՀ-ում և Արցախում համարյա հավասար վարկանիշ ունեն Նիկոլ Փաշինյանն (21,67 %) ու Ռուբեն Վարդանյանը (20,36 %): Կազմակերպությունն անդրադարձել է նաև ընդդիմադիր գործիչ Ռոբերտ Քոչարյանին, ում վարկանիշը 7,74 % է և նա նույնիսկ զիջում է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանին՝ 9,17%:  

Այստեղ հետաքրքրականն  այն է, որ Թաթոյանը երբեք քաղաքական հայտ չի ներկայացրել, սակայն սոցիոլագիական հարցման մեջ ներառվել նաև նրա անունը, ով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, ընդ որում՝ ակտիվ քաղաքականությամբ զբաղվող անձանց մեջ:

Թաթոյանը հաճախ է դիտարկվել, որպես երկրի ղեկավարի թեկնածու և դրա մասին խոսել են քաղաքագետները, անգամ գնահատել, որ հասարակությունն իշխանությունից և ընդդիմությունից զատ, այլ գործիչ է փնտրում, ով սերտ կապ չի ունենա ո՛չ նախկին և ոչ էլ ներկա իշխանությունների հետ: Բացի այդ ընդգծվում էր նաև Թաթոյանի գիտելիքներն ու իրավական ոլորտում մեծ կապերը: 


Սոցիոլոգներն անդրադարձել  են նաև քաղաքական գործիչների հակավարկանշային ցուցանիշներին: Այսինքն քաղաքացիները պատասխանել են, թե ոչ մի պարագայում ո՞ր գործչին քվե չէին տա: 


Եթե Ռոբերտ Քոչարյանը 67,62 % հակավարկանիշ ունի, իսկ Նիկոլ Փաշինյանը միանգամից 58,10 %, ապա Ռուբեն Վարդանյանի հակավարկանիշը չափազանց ցածր է՝ ընդամենը 8,21 %։  Հատկապես ուշագրավ է, որ Արման Թաթոյանը չունի հակավարկանիշ: Այսինքն չկան քաղաքացիներ, որ ոչ մի պարագայում իրենց քվեն չեն տա նրան: Սա արդեն վստահության ցուցնիշի մասին է խոսում: Այսինքն, եթե Թաթոյանը քաղաքական հայտ ներկայացնի, ապա կկարողանա կտրուկ փոխել ինչպես հարցման արդյունքները, այնպես էլ քաղաքացիների տրամադրվածությունները:

Թաթոյանը ներկա-նախկին ասպեկտում տեղ չունի, թեև շատերն են փորձում նրան դիտարկել այս կամ այն ճամբարում: Օմբուդսմենի պաշտոնը թողնելուց հետո մի քանի քաղաքական քննադատողական հայտարարություններ արել է, բայց, ըստ երևույթին, շարունակում է օմբուդսմենի պարտականություններ կատարել և իր կապերն օգտագործել ՀՀ-ում առկա մի շարք խնդիրներին՝ միջազգային հանրությանը հաղորդակից դարձնել:

Գուցե այս և մյուս հարցումները և քաղաքացիների հետ պարբերաբար հանդիպումները Արման Թաթոյանին բերեն այն որոշման, որ պետք է քաղաքական հա՞յտ ներկայացնել, որն այս փուլում կտրուկ փոփոխություն կդառնա քաղաքական կյանքում:

Աննա Ավետիսյան

ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում փլուզում է եղել. քաղաքացիները փլատակներից դուրս են բերել 2 տուժածի «Վարդաշեն» ՔԿՀ այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր «Ռազբորկա»՝ Երևանում Վարդավառի օրը․ ի՞նչ է եղել Վահագն Խաչատուրյանը Կատարի էմիրի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները ԱՄՆ-ը պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ. Թուրքիայի ԱԳՆ 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Կիլիան Մբապեն մեկնաբանել է աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Իսպանիայի ընտրանուց կրած պարտությունը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ԴաջվածքՀնարավոր է կարկուտ․ եղանակն այս օրերին Նավթի գներն աճել են Ռուսաստանը գիշերը hարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք մարզերի. կան զnhեր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են վթարից տուժած 5-ամյա աղջկա կյանքը Ուկրաինայի ԶՈւ-ն Սև ծովում խnցել է 20 նավ, այդ թվում՝ 17 լցանավ. Ուկրաինայի ԶՈւ ««Այդ սպառնալիքը չի կարելի թերագնահատել». Ինչպես է ԵՄ-ն ընդլայնում իր ազդեցության ցանցը Հայաստանում»Իրանում ԱՄՆ-ի hարվածների hետևանքով զnhվել է 30 խաղաղ բնակիչ Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն․ հասցեներ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում «Հայաստան – Ռուսաստան. Արդյո՞ք կշարունակվեն Հարավկովկասյան երկաթուղու վրա «ռեյդերը»»Ոսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Հայաստանը դարձել է 2011 թվականի շախմատի աշխարհի թիմային առաջնության չեմպիոն. պատմության այս օրը (15 հուլիս) Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են hասցրել միմյանց Բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմինԻրաքը խաղադրույք է կատարում ԱՄՆ-ի վրա. Ալեքսանդր Ցինկեր ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱԱ-2026. Իսպանիան 2։0 հաշվով պարտության մատնեց Ֆրանսիային՝ 16 տարի անց դուրս գալով եզրափակիչ Փարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ամենայն հարգանքով, բայց հայերը «Սպարտա»-ն չեն․ «Ռիգա»-ի ավագ Հարավային Կորեայում ցանկանում են նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Հնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո 19-ամյա Յամալը նշել է իր երազանքի նվերը ԱԱ-2026-ի կիսաեզրափակչից առաջ Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է Դավթյանը զգուշացրել է ԱՄՆ շահերի պատճառով Հայաստանում ռեսուրսների գաղութացման ռիսկի մասինՈւկրաինան մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցել ԻՀՊԿ-ն hարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի վրա ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում 3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար «Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը». ԱրաղչիԻրանը շարունակում է նավթի արտահանումը՝ չնայած ԱՄՆ պատժամիջnցների վերականգնմանը Սաակաշվիլիստ պրոֆեսորը լոբբինգ է անում Հայաստանի համար. Դուք կաղքատանաք, բայց կդառնաք եվրոպացիԱրցախում մեկնարկել է համաժողովրդական շարժում․ պատմության այս օրը (14 հուլիս)Սակարկել և դավաճանել ավելի բարձր գնով. Ինչո՞ւ Փաշինյանը Ռուսաստան գնաց ֆոն դեր Լեյենի այցից հետո5-ամյա երեխան վրшերթի է ենթարկվել․ ի՞նչ է հայտնի, մանրամասներԻրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Արևմուտքը բացահայտ հովանավորում է հակաժողովրդավարությունը, անարդար ընտրությունները, անօրինականությունն ու բռնաճնշումները. «Փաստ»
Ամենադիտված