ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան միանում է հարավկովկասյան խրախճանքին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի կառավարության նիստում հայ-ադրբեջանական սրացման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները բավական հարմար առիթ էին Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների համար, տարածաշրջանում սեփական դերն ընդգծելու, Հայաստանի վրա մատ թափ տալու և նոր սպառնալիքներ տեղալու համար։ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն թուրքական հեռուստաընկերության ուղիղ եթերում որոշակի փակագծեր է բացել բանակցային գործընթացի վերաբերյալ, նշել, թե դրական ուղերձներ կան Հայաստանից, միևնույն ժամանակ հայտարարել է, թե Հայաստանը պետք է դադարեցնի ադրբեջանական օկուպացիան և փոխադարձ քայլեր ձեռնարկի։ Հայաստանի Հանրապետությանը մեղադրանքներ է հասցեագրել նաև Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ընդ որում շատ ավելի կտրուկ և արմատական։ Նա հայտարարել է, թե Ադրբեջանը պաշտպանում է իրեն, իսկ Հայաստանից պահանջել է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքներից հեռացնել զինված տարրերին։

Չավուշօղլուն, ի դեպ նաև նշել է, թե Հայաստանի հետ հարաբերությունը մեկ օրում չէ, որ հնարավոր է կարգավորել, դրա համար որոշակի ժամանակ է հարկավոր։ Ռուս-ուկրաինական պատերազմը Թուրքիայի իշխանություններին հնարավորություն է տվել զգալի ազդեցություն ձեռք բերել ոչ միայն այդ հակամարտության կարգավորման ուղղությամբ, այլ նաև ազդեցություն ձեռք բերել տարածաշրջանային առումով, և սեփական երկրի կշիռը բարձրացնել միջազգային հանրության աչքում։ Իսկ Հայաստանի գործող իշխանությունները դարձել են թուրք-ադրբեջանական տանդեմի խամաճիկ և աշխատում են բացարձակապես այդ տրամաբանության մեջ։

Առնվազն անլուրջ կլինի կարծել, թե Հայաստանի գործող իշխանությունների հետ նախապես ծրագրված չի եղել այս բանավեճային փոխհրաձգությունը, ինչը նաև հնարավորություն տվեց մեկ օրում Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներին հերթական անգամ հաթաթա տալ և սպառնալ Հայաստանին։ Միակ տուժողն այս ամենում Հայաստանի քաղաքացին է, որը սեփական իշխանությունների անողնաշար և դավաճանական պահվածքի պատճառով հայտնվում է լուսանցքում, առաջիկայում նույնիսկ սեփական երկրի անկախությունը կորցնելու ճանապարհին։ Իհարկե, նույնիսկ լավագույն ելքի դեպքում, եթե Հայաստանում շարունակի ղեկավարել Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի Հանրապետությունը դառնալու է թուրքական պետության կցորդը։ Եվ միայն ռուսական ազդեցությունն է, որ թույլ է տալիս պաշտպանել մեզ՝ թուրքերի կողմից վերջնականապես ոչնչացված լինելու հեռանկարից։ Փաշինյանական իշխանությունը ամբողջությամբ դարձել է Թուրքիայի խամաճիկը։

Արմեն Մարկոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular