Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան միանում է հարավկովկասյան խրախճանքին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի կառավարության նիստում հայ-ադրբեջանական սրացման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները բավական հարմար առիթ էին Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների համար, տարածաշրջանում սեփական դերն ընդգծելու, Հայաստանի վրա մատ թափ տալու և նոր սպառնալիքներ տեղալու համար։ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն թուրքական հեռուստաընկերության ուղիղ եթերում որոշակի փակագծեր է բացել բանակցային գործընթացի վերաբերյալ, նշել, թե դրական ուղերձներ կան Հայաստանից, միևնույն ժամանակ հայտարարել է, թե Հայաստանը պետք է դադարեցնի ադրբեջանական օկուպացիան և փոխադարձ քայլեր ձեռնարկի։ Հայաստանի Հանրապետությանը մեղադրանքներ է հասցեագրել նաև Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ընդ որում շատ ավելի կտրուկ և արմատական։ Նա հայտարարել է, թե Ադրբեջանը պաշտպանում է իրեն, իսկ Հայաստանից պահանջել է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքներից հեռացնել զինված տարրերին։

Չավուշօղլուն, ի դեպ նաև նշել է, թե Հայաստանի հետ հարաբերությունը մեկ օրում չէ, որ հնարավոր է կարգավորել, դրա համար որոշակի ժամանակ է հարկավոր։ Ռուս-ուկրաինական պատերազմը Թուրքիայի իշխանություններին հնարավորություն է տվել զգալի ազդեցություն ձեռք բերել ոչ միայն այդ հակամարտության կարգավորման ուղղությամբ, այլ նաև ազդեցություն ձեռք բերել տարածաշրջանային առումով, և սեփական երկրի կշիռը բարձրացնել միջազգային հանրության աչքում։ Իսկ Հայաստանի գործող իշխանությունները դարձել են թուրք-ադրբեջանական տանդեմի խամաճիկ և աշխատում են բացարձակապես այդ տրամաբանության մեջ։

Առնվազն անլուրջ կլինի կարծել, թե Հայաստանի գործող իշխանությունների հետ նախապես ծրագրված չի եղել այս բանավեճային փոխհրաձգությունը, ինչը նաև հնարավորություն տվեց մեկ օրում Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներին հերթական անգամ հաթաթա տալ և սպառնալ Հայաստանին։ Միակ տուժողն այս ամենում Հայաստանի քաղաքացին է, որը սեփական իշխանությունների անողնաշար և դավաճանական պահվածքի պատճառով հայտնվում է լուսանցքում, առաջիկայում նույնիսկ սեփական երկրի անկախությունը կորցնելու ճանապարհին։ Իհարկե, նույնիսկ լավագույն ելքի դեպքում, եթե Հայաստանում շարունակի ղեկավարել Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի Հանրապետությունը դառնալու է թուրքական պետության կցորդը։ Եվ միայն ռուսական ազդեցությունն է, որ թույլ է տալիս պաշտպանել մեզ՝ թուրքերի կողմից վերջնականապես ոչնչացված լինելու հեռանկարից։ Փաշինյանական իշխանությունը ամբողջությամբ դարձել է Թուրքիայի խամաճիկը։

Արմեն Մարկոսյան

«Գալու է բոլոր մեղավորների պատասխան տալու ժամանակը». «Փաստ»Ո՞վ կդառնա ՆԳ նախարար. «Փաստ»Փաշինյանի ցածր քաղաքական նշաձողն ու Ծառուկյանի կեցվածքը. «Փաստ»Սատելիտների քաղաքականությունը. ինչպես են «կեղծ ընդդիմադիրներն» աշխատում Նիկոլ Փաշինյանի վերարտադրության համար. «Փաստ»Սարի թաղ-Սարալանջ ճանապարհին բախվել են Lixiang-ը, Honda-ն և Nissan-ըՔրեական հեղինակության uպանnւթյան փորձը կանխվել է Մել Գիբսոնը թողարկել է «Քրիստոսի հարությունը» ֆիլմի առաջին կադրը ԱՄՆ-ը լավ շանսեր ունի Իրանի հետ միջուկային հարցով ժամանակավոր համաձայնության հասնելու համար. Մարկո ՌուբիոՀՀ ՊՆ նախկին շենքի մոտ բախվել է 3 ավտոմեքենաՌուսական գազի գինը Հայաստանի համար «ավելի քան արտոնյալ է», սակայն դա կփոխվի, եթե Երևանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՊեսկովՍիրուշոն և Սյուզան Մարգարյանը նոր լուսանկարներ են հրապարակել Երևան քաղաքի քրեական nստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել Կասեցվել է «Ապարանի պանրի գործարան»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄՍպերցյանն ակնարկել է «Կրասնոդարից» հնարավոր հեռանալու մասին Վայքում բախվել են «Iveco» կցորդիչով բեռնատարը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով բեռնատարը այնուհետև բախվել է «MAN» կցորդիչով բեռնատարին․ կան տուժածներԱրցախը պարտվե՞ց, թե հանձնեցին. բացառիկ հարցազրույց գեներալ Վարդան Ավետիսյանի հետՇաղափ բնակավայրում բախվել են «VAZ»-ը և «GAZ»-ը․ կա զnh Քրեական ոստիկանները հայտնաբերել են մեկ կիլոգրամից ավելի մարիխուանա․ կան ձերբակալվածներԱՄՆ կրոնական ազատությունների հանձնաժողովի 2026-ի զեկույցը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի եկեղեցիների nչնչաgnւմը Սերբիայի նախագահը կարող է հրաժարական տալ Բագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը․ԴանիելյանՄեկնարկում է 2026–2027 ուս․ տարում առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ Վրաերթ-վթար՝ Երևանում․ 2 վիրավոր կա Ռուսական գազի գինը ՀՀ-ի համար «ավելի քան արտոնյալ է», սակայն դա կփոխվի, եթե Երևանը դուրս գա ԵԱՏՄ-իցԻնչպե՞ս է Փաշինյանը ստում վիզաների հարցումԻրականացվել է Սևանի կողակի բնական պաշարների վերականգնման ծրագիր․ ՇՄ նախարարՈւկրաինայի զինուժը հարվածել է ՌԴ-ին․ զոhեր կան Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Քամյու կոնյակ Փաշինյանն անցել է բացահայտ սպառնալիքներիԴատարանը կալանավորել է օրեր առաջ մաhացած hղի կնnջը տեղափոխող ամուսնունՀայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Տասնյակ հասցեներում մայիսի 26/27-ին ջուր չի լինելու «Հայաստան. արդյո՞ք Փաշինյանի ռուսամետ մրցակիցները կզրկվեն ընտրություններին մասնակցությունից» «Գործը արվա՞ծ է. Հիմնական վախը Ռուսաստանի հայերից է. Փաշինյանը խելացի հնարք է գործել» Եվրադիտորդները կրկին սվաղում են Փաշինյանի հանցանքները Հարյուրավոր հասցեներում մայիսի 25-ին, 26-ին, 27-ին և 29-ին գազ չի լինի«Եթե չմասնակցեինք, նորից ժողովրդին տանելու էին թրքացման»․ Սամվել Կարապետյանի կոշտ հայտարարությունները կոտայքցիների հետ հանդիպմանը Ծնվել է ռուսաստանցի հայազգի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը․ պատմության այս օրը (25 մայիս)ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Մոսկվայի տնտեսական ազդակները․ ինչի՞ առաջ է կանգնում Հայաստանը 1 զոհ 3 վիրավոր․ ողբերգական ավտովթար՝ Ապարան-Քուչակ ավտոճանապարհինՌուբլին էժանացավԱյսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի Ռուբիոն նշել է Իրանի հետ բանակցություններում զգալի առաջընթացի մասին Նոր Նորքում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ ոստիկաններն ունեն կասկածներ, որ այն միտումնավոր հրկիզել ենՇահեն Մարտիրոսյանը եզրափակչում 40 վայրկյանում հաղթել է թուրք ըմբիշին և դարձել Եվրոպայի Մ-15 չեմպիոն Պակիստանում երկաթգծերի պայթեցման հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվելՆեթանյահուն Սպիտակ տան մոտ տեղի ունեցած վերջին հրաձգությունը Թրամփի դեմ «մահափորձ» է անվանելԻրանը հերքել է ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղ համաձայնագրի բովանդակության մասին Axios-ի տեղեկությունը
Ամենադիտված