ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը մշակութային ցեղասպանություն է սկսել, իսկ ՀՀ իշխանությունը «քնած է ուղտի ականջում»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախում հայկական մշակութային ժառանգության ճակատագիրն անորոշ է, եթե հստակ և օպերատիվ հակազդեցություն չլինի, մոտ ապագայում կկորցնենք Արցախից զավթված տարածքներում գտնվող բոլոր եկեղեցիներն ու տաճարները։ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարել էր, թե «Ալբանիայի (Աղվանք) պատմության ու ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ» է ստեղծվել, իբր, ալբանական կրոնական տաճարներից «հայերի գրած կեղծ հետքերը» հեռացնելու համար։

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի և միջազգային տարբեր կառույցների հորդորներին, պաշտոնական Բաքուն շարունակում է արգելափակել ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքը գրավյալ տարածքներ։ Ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարությունը հստակ նշանակում է, որ հայկական եկեղեցիների, այդ թվում՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց տաճարի վրայից մաքրելու են հայկական հետքը, ահռելի գումարներ են ծախսելու՝ դրանք որպես ալբանական մշակույթի հուշարձաններ ներկայացնելու համար։

Դեռևս պատերազմից կարճ ժամանակ անց Ադրբեջանը փորձեց Դադիվանքում իրականացնել այս գործողությունը, բայց առժամանակ, շնորհիվ վանական համալիրում մնացած հոգևորականների և ռուս խաղաղապահների, դեռ չի ոտնձգում։ Փոխարենը, իրական վտանգի տակ են մյուս հայկական հուշարձաններն ու եկեղեցիները։ Աշխարհում ահազանգը հնչեցնում են հատուկենտ մարդիկ, որոնք արձանագրում են Ադրբեջանի վայրագությունները։ ՀՀ գործող իշխանությունները, սակայն, օրեր շարունակ որևէ հստակ արձագանք չեն հնչեցրել, չեն դատապարտել «կիրթ» Ալիևի վարչախմբի այլանդակությունները։

Բաքվի կողմից վերջին պատերազմի արդյունքում Արցախից գրավված տարածքներում գտնվող հայկական տաճարներում՝ հայկական ներկայության ոչնչացման նպատակով Ադրբեջանի կողմից աշխատանքային խմբի ստեղծումը հանդիսանում է մշակութային ֆաշիզմ: Նման տեսակետ է հայտնել Հայաստանում Հունաստանի առաջին դեսպան, Սևծովյան տնտեսական համագործակցության նախկին գլխավոր քարտուղար Լեոնիդաս Խրիզանթոպուլոսը՝ հավելելով, թե Բաքվի նպատակն է իրականացնել մշակութային ցեղասպանություն, և դրա համար նա պետք է դատապարտվի։

Գրիգոր Հայրապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular