Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը մշակութային ցեղասպանություն է սկսել, իսկ ՀՀ իշխանությունը «քնած է ուղտի ականջում»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախում հայկական մշակութային ժառանգության ճակատագիրն անորոշ է, եթե հստակ և օպերատիվ հակազդեցություն չլինի, մոտ ապագայում կկորցնենք Արցախից զավթված տարածքներում գտնվող բոլոր եկեղեցիներն ու տաճարները։ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարել էր, թե «Ալբանիայի (Աղվանք) պատմության ու ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ» է ստեղծվել, իբր, ալբանական կրոնական տաճարներից «հայերի գրած կեղծ հետքերը» հեռացնելու համար։

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի և միջազգային տարբեր կառույցների հորդորներին, պաշտոնական Բաքուն շարունակում է արգելափակել ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքը գրավյալ տարածքներ։ Ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարությունը հստակ նշանակում է, որ հայկական եկեղեցիների, այդ թվում՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց տաճարի վրայից մաքրելու են հայկական հետքը, ահռելի գումարներ են ծախսելու՝ դրանք որպես ալբանական մշակույթի հուշարձաններ ներկայացնելու համար։

Դեռևս պատերազմից կարճ ժամանակ անց Ադրբեջանը փորձեց Դադիվանքում իրականացնել այս գործողությունը, բայց առժամանակ, շնորհիվ վանական համալիրում մնացած հոգևորականների և ռուս խաղաղապահների, դեռ չի ոտնձգում։ Փոխարենը, իրական վտանգի տակ են մյուս հայկական հուշարձաններն ու եկեղեցիները։ Աշխարհում ահազանգը հնչեցնում են հատուկենտ մարդիկ, որոնք արձանագրում են Ադրբեջանի վայրագությունները։ ՀՀ գործող իշխանությունները, սակայն, օրեր շարունակ որևէ հստակ արձագանք չեն հնչեցրել, չեն դատապարտել «կիրթ» Ալիևի վարչախմբի այլանդակությունները։

Բաքվի կողմից վերջին պատերազմի արդյունքում Արցախից գրավված տարածքներում գտնվող հայկական տաճարներում՝ հայկական ներկայության ոչնչացման նպատակով Ադրբեջանի կողմից աշխատանքային խմբի ստեղծումը հանդիսանում է մշակութային ֆաշիզմ: Նման տեսակետ է հայտնել Հայաստանում Հունաստանի առաջին դեսպան, Սևծովյան տնտեսական համագործակցության նախկին գլխավոր քարտուղար Լեոնիդաս Խրիզանթոպուլոսը՝ հավելելով, թե Բաքվի նպատակն է իրականացնել մշակութային ցեղասպանություն, և դրա համար նա պետք է դատապարտվի։

Գրիգոր Հայրապետյան

Իսկ ինչպե՞ս է որոշվելու 300-500 հազարը. «Փաստ»Ինչպիսի՞ կառավարություն է ձևավորելու Ռոբերտ Քոչարյանը. «Փաստ»«Գալու է բոլոր մեղավորների պատասխան տալու ժամանակը». «Փաստ»Ո՞վ կդառնա ՆԳ նախարար. «Փաստ»Փաշինյանի ցածր քաղաքական նշաձողն ու Ծառուկյանի կեցվածքը. «Փաստ»Սատելիտների քաղաքականությունը. ինչպես են «կեղծ ընդդիմադիրներն» աշխատում Նիկոլ Փաշինյանի վերարտադրության համար. «Փաստ»Սարի թաղ-Սարալանջ ճանապարհին բախվել են Lixiang-ը, Honda-ն և Nissan-ըՔրեական հեղինակության uպանnւթյան փորձը կանխվել է Մել Գիբսոնը թողարկել է «Քրիստոսի հարությունը» ֆիլմի առաջին կադրը ԱՄՆ-ը լավ շանսեր ունի Իրանի հետ միջուկային հարցով ժամանակավոր համաձայնության հասնելու համար. Մարկո ՌուբիոՀՀ ՊՆ նախկին շենքի մոտ բախվել է 3 ավտոմեքենաՌուսական գազի գինը Հայաստանի համար «ավելի քան արտոնյալ է», սակայն դա կփոխվի, եթե Երևանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՊեսկովՍիրուշոն և Սյուզան Մարգարյանը նոր լուսանկարներ են հրապարակել Երևան քաղաքի քրեական nստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել Կասեցվել է «Ապարանի պանրի գործարան»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄՍպերցյանն ակնարկել է «Կրասնոդարից» հնարավոր հեռանալու մասին Վայքում բախվել են «Iveco» կցորդիչով բեռնատարը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով բեռնատարը այնուհետև բախվել է «MAN» կցորդիչով բեռնատարին․ կան տուժածներԱրցախը պարտվե՞ց, թե հանձնեցին. բացառիկ հարցազրույց գեներալ Վարդան Ավետիսյանի հետՇաղափ բնակավայրում բախվել են «VAZ»-ը և «GAZ»-ը․ կա զnh Քրեական ոստիկանները հայտնաբերել են մեկ կիլոգրամից ավելի մարիխուանա․ կան ձերբակալվածներԱՄՆ կրոնական ազատությունների հանձնաժողովի 2026-ի զեկույցը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի եկեղեցիների nչնչաgnւմը Սերբիայի նախագահը կարող է հրաժարական տալ Բագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը․ԴանիելյանՄեկնարկում է 2026–2027 ուս․ տարում առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ Վրաերթ-վթար՝ Երևանում․ 2 վիրավոր կա Ռուսական գազի գինը ՀՀ-ի համար «ավելի քան արտոնյալ է», սակայն դա կփոխվի, եթե Երևանը դուրս գա ԵԱՏՄ-իցԻնչպե՞ս է Փաշինյանը ստում վիզաների հարցումԻրականացվել է Սևանի կողակի բնական պաշարների վերականգնման ծրագիր․ ՇՄ նախարարՈւկրաինայի զինուժը հարվածել է ՌԴ-ին․ զոhեր կան Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Քամյու կոնյակ Փաշինյանն անցել է բացահայտ սպառնալիքներիԴատարանը կալանավորել է օրեր առաջ մաhացած hղի կնnջը տեղափոխող ամուսնունՀայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Տասնյակ հասցեներում մայիսի 26/27-ին ջուր չի լինելու «Հայաստան. արդյո՞ք Փաշինյանի ռուսամետ մրցակիցները կզրկվեն ընտրություններին մասնակցությունից» «Գործը արվա՞ծ է. Հիմնական վախը Ռուսաստանի հայերից է. Փաշինյանը խելացի հնարք է գործել» Եվրադիտորդները կրկին սվաղում են Փաշինյանի հանցանքները Հարյուրավոր հասցեներում մայիսի 25-ին, 26-ին, 27-ին և 29-ին գազ չի լինի«Եթե չմասնակցեինք, նորից ժողովրդին տանելու էին թրքացման»․ Սամվել Կարապետյանի կոշտ հայտարարությունները կոտայքցիների հետ հանդիպմանը Ծնվել է ռուսաստանցի հայազգի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը․ պատմության այս օրը (25 մայիս)ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Մոսկվայի տնտեսական ազդակները․ ինչի՞ առաջ է կանգնում Հայաստանը 1 զոհ 3 վիրավոր․ ողբերգական ավտովթար՝ Ապարան-Քուչակ ավտոճանապարհինՌուբլին էժանացավԱյսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի Ռուբիոն նշել է Իրանի հետ բանակցություններում զգալի առաջընթացի մասին Նոր Նորքում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ ոստիկաններն ունեն կասկածներ, որ այն միտումնավոր հրկիզել ենՇահեն Մարտիրոսյանը եզրափակչում 40 վայրկյանում հաղթել է թուրք ըմբիշին և դարձել Եվրոպայի Մ-15 չեմպիոն Պակիստանում երկաթգծերի պայթեցման հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվել
Ամենադիտված