Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փարիզը ցանկանում է հանդես գալ որպես մոդերատոր ղարաբաղյան կարգավորման հարցում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

regnum.ru-ն գրում է, որ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հանդիպել է Ադրբեջանի և Հայաստանի իր գործընկերներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հետ։ Լը Դրիանը ցանկություն է հայտնել «նպաստել կողմերի միջև երկխոսության ակտիվացմանը ի շահ Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության»։ Նշենք մի կարևոր կետ. Լը Դրիանը, մեկնաբանելով բանակցությունների արդյունքները կրկնել էր այն, ինչ ավելի վաղ ասել էր Փարիզը։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված եռակողմ հայտարարությունը Փարիզը գնահատել է որպես «միջանկյալ փաստաթուղթ», և հիմա ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ խոսք է գնում «երկարաժամկետ կայուն համաձայնագրի» պատրաստմանն ուղղված ջանքերի մասին։ Երևանը պաշտպանում է այդ դիրքորոշումը։ Ինչ վերաբերում է Բաքվին, ապա նա բացասաբար է արձագանքել համանախագահների գործունեության վերակենդանացման հեռանկարներին համարելով, որ իր համար հաղթական պատերազմից հետո «ղարաբաղյան հակամարտություն այլևս գոյություն չունի», իսկ համանախագահները հետկոնֆլիկտային ժամանակաշրջանում պետք է զբաղվեն բացառապես հումանիտար խնդիրներով։ Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունն իրեն չի արդարացրել և հիմա նրա կարիքը չկա։ Բայց նա չի պահանջել լուծարել խումբը առաջարկելով արմատապես փոխել մանդատը։ Երբեմն թվում էր, թե Բաքուն կա՛մ կբարձրացնի Ֆրանսիային Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակից զրկելու հարցը այն պատճառով, որ Ֆրանսիան, ինչպես կարծում է Բաքուն, բացահայտ հայանպաստ դիրքորոշում ունի, կա՛մ կհայտարարի ԵԱՀԿ միջնորդությամբ բանակցային ձևաչափից իր դուրս գալու մասին: Բայց նման բան չի եղել։ Այստեղ ինտրիգն այն է, որ Բաքուն ընդունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությունը, թեև պետական ​​ադրբեջանական հրապարակումներում այդ միջազգային կառույցը ջարդուփշուր է արվում։ Իր որոշ հատուկ նկատառումներից ելնելով, Ալիևը որոշել է դուրս չգալ համաշխարհային դիվանագիտության իրավասության ոլորտից, չփչացրել հարաբերությունները Ֆրանսիայի հետ և սկսել է համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ։ Բայց Բաքուն չի նշում այդ ուղղությամբ իր քաղաքականությունը փոխելու պատճառները։ Հետևաբար, այդ հաշվով մի քանի տարբերակներ կան: Ըստ երևույթին, Ալիևը չի հավատում նոր բանակցային ձևաչափի՝ «3 + 3»-ի (Ռուսաստան, Թուրքիա, Իրան և Ադրբեջան, Հայաստան և Վրաստան) մոտալուտ ի հայտ գալուն, որն առաջարկվել է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից։ Եթե այդ նախագիծը կյանքի կոչվի, ապա ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը միջազգային մանդատ ունի, դուրս է գալու բանակցություններից։ Ավելին, Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցություններից Ադրբեջանի դուրս գալու դեպքում համանախագահող երկրներից մեկը կարող է նախաձեռնել Անվտանգության խորհրդի կողմից Ղարաբաղի երկրորդ պատերազմի որոշակի արդյունքներ չեզոքացնող բանաձևի ընդունումը, որը կզրոյացնի Ադրբեջանի համար այդ հաղթական պատերազմի արդյունքները: Հիշեցնենք, որ պատերազմի վերջին օրերին հենց Ֆրանսիան էր ձգտում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին բանաձևի ընդունմանը, սակայն այն արգելափակվել էր Մեծ Բրիտանիայի կողմից։ Ուստի կարելի է ենթադրել, որ Բաքուն ազդանշան է ստացել Լոնդոնից, որ ելնելով ԱՄՆ-ի դիրքորոշումից, որն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի աշխատանքի վերսկսմանը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նման մանևրն այլևս հնարավոր չի լինի կրկնել։ Այնպես որ, ադրբեջանական դիվանագիտությանը բարդ մենամարտ է սպասվում Մինսկի խմբի միջնորդությամբ գործող բանակցային ձևաչափում, քանի որ Մինսկի խումբը կարծում է, որ անհրաժեշտություն կա հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության «վերջնական, համապարփակ և կայուն կարգավորման», և դա պետք է անել չհրաժարվելով նախկին փաստաթղթերում ամրագրված ազգերի ինքնորոշման իրավունքի հարգման սկզբունքից։ Հենց նման քաղաքական պայմաններում է Ֆրանսիան որպես Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը, հանդես գալիս որպես մոդերատոր Բաքվի և Երևանի միջև երկխոսության կազմակերպման գործում։ Այսպիսով, Մոսկվա-Բաքու-Երևան եռակողմ ձևաչափին և 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրին զուգահեռ հայտնվում է մեկ այլ ձևաչափ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ, որը խաղի բոլոր մասնակիցների համար որոշակի մանևրելու հնարավորություններ է ստեղծում։

Ռուսաստանը որոշակի փուլում, չհրաժարվելով իր մասնակցությունից ԵԱՀԿ Մինսկի խմբում, չեզոք դիրք է գրավել համարելով, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի դրույթների իրականացումը, հատկապես տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման առումով, կստեղծի. բարենպաստ քաղաքական և հոգեբանական ֆոն՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավման համար։ Բայց հիմա նա նույնպես պետք է որոշում կայացնի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի վերաբերյալ «եռանախագահների գործողությունների համակարգման շրջանակներում»։ Ճիշտ է, ինչպես միշտ, շատ բան մնում է կուլիսների հետևում, և որոշակի հստակություն կհայտնվի միայն այն ժամանակ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեղանին դնեն այն առաջարկությունների փաթեթը, որը պատրաստում են հակամարտության կարգավորման համար։ Ճիշտ է, դժվար թե հիմա հնարավոր լինի վերադառնալ Մադրիդյան սկզբունքների քննարկմանը, հիմա համանախագահները պետք է կառուցեն խաղաղ երկխոսություն  դրանք հստակ բաժանելով երկու գծի՝ առաջնահերթություն տալով պատերազմի և խաղաղության խնդիրներին, իսկ   հումանիտար այլ հարցերը երկրորդ տեղում դնել։ Եթե ​​առաջին գծով կայուն առաջընթաց չկա, մնացած հարցերի քննարկումը կորցնում է իր իմաստը։ Չի բացառվում, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով Բաքվին և Երևանին առաջարկի խաղաղության լայն համաձայնագրի կնքում։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից մեկ տարի անց Փարիզը պատրաստ է առաջին ջութակ լինել Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր բանակցություններում։ Տեսնենք, թե որքանով կստացվի նման առաքելությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Հայաստանը նշում է Անկախության օրը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Իսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՔաղաքական գործիչը գնահատել է Հայաստանի հնարավորությունները թուրքական էքսպանսիան կանգնեցնելու հարցումԷդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnրՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Փաշինյանի թիմը ցանկանում է և՛ «ռուսական ձուկն ուտել», և՛ «եվրոպական երաժշտություն լսել»Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Ռազմական թղթակիցը բացատրել է Երևան գազի մատակարարման դադարեցումը. «Հնարավոր է, որ Հայաստանը դադարի գոյություն ունենալ»Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար. Ֆիդան Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել Ռուսաստանի զինված ուժերի ռազմաբազան Գյումրում. Եթե մեր զորքերը լքեն Հայաստանը, ձեր Հայաստանը պարզապես կվերադառնա ԹուրքիաՌաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Երիտասարդության օր. պատմության այս օրը (սեպտեմբեր 20)Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին
Ամենադիտված