Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ղարաբաղ, Խանքենդի. ամայացում և նոր կյանք»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընդհանուր առմամբ, ես և՛ տեղեկացված էի, և՛ մտավորապես պատրաստ Ղարաբաղ կատարած իմ ուղևորությանը: Ես ընդհանուր պատկերացում ունեի, թե ինչպես էին իրադարձությունները ծավալվել 2020-2023 թվականներին և ինչ կարելի էր ակնկալել տեղում: Այնուամենայնիվ, Խանքենդին (այն ժամանակ Ստեփանակերտ), նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքը, ինձ համար բացեց բոլորովին նոր զգացողություններ, գրում է blisch.by–ը: 

Ես երբեք չէի զգացել այն, ինչ զգացել եմ այնտեղ, քանի որ առաջին անգամն էր մի քաղաքում, որը նոր էր դատարկվել. մի քաղաք, որտեղ բառացիորեն յուրաքանչյուր մարդ լքել էր իր բնակարանները և այլևս չէր վերադարձել: Իհարկե, Ադրբեջանի իշխանությունները կյանք են վերադարձնում քաղաքին, վերանորոգում են շենքեր, վերաբնակեցնում մարդկանց, և այդ ուղղությամբ արդեն շատ բան է արվել, բայց Խանքենդիում ամբողջական փողոցներ և ամբողջական բարձրահարկ շենքեր դեռևս առանց որևէ բնակչի են, և ինչ-ինչ պատճառներով նրանց պատուհանները լայնորեն բացված են: Փորձեմ նկարագրել, թե ինչ զգացի լինելով այնտեղ:

Այդ ուղևորությունը տեղի ունեցավ dzengi.com-ի հետ, որը կրիպտո բորսա է, որտեղ թվային ակտիվները միաձուլվում են տեխնոլոգիաների և իրական տնտեսության հետ: Իմ Ղարաբաղյան ճամփորդության հաշվետվություններում արդեն երրորդ անգամ կրկնում եմ, որ ես ճանապարհորդել եմ տուրիստական խմբի հետ, և ադրբեջանցիները ինձ ցույց են տվել միայն այն, ինչ եղել է երթուղում։ Երբեմն ես կարողանում էի հեռանալ խմբից և մի քանի լուսանկարներ անել, բայց լուսանկարների մեժ մասը նկարվել են ավտոբուսի պատուհանից։
Օրինակ կա լուսանկար, որն արվել է ռեստորանում ճաշի ժամանակ։ Այո, Խանքենդին լի է իրական կյանքով. խանութներ, սրճարաններ, հասարակական տրանսպորտ, տաքսիներ և նույնիսկ կա Wolt առաքման ծառայություն. կարող եք զգալ կյանքը։ Այնուամենայնիվ, անգամ գեղեցիկ նոր ռեստորանում նստած կարող եք լուսանկարել հարևան առանձնատների թաղամասը իրենց լքված տներով։

Հակիրճ ասած, սա առաջին անգամն էր, որ ես ինչ-որ նոր բան զգացի. ես երբեք նման միջավայրում չէի եղել։ Օրինակ, ես թափառել եմ Պրիպյատով և Չեռնոբիլով, բայց այնտեղ փորձառությունը բոլորովին այլ էր, այսպես ասած կանխատեսելի։ Ավելին, Չեռնոբիլի վթարը տեղի է ունեցել վաղուց, Պրիպյատը կորցրել է բնությունը բառացիորեն անտառապատվելով։ Խանքենդիում այլ է։ Սակայն այնտեղ ուղեղի մեջ չի կարող անմիջապես ընդունել այն փաստը, որ այդ բավականին մեծ քաղաքում բոլորը նստել են ավտոբուսներ, մեքենաներ և ընդմիշտ հեռացել։

Դատելով քաղաքի որոշ տներից կախված սպիտակեղենից այնտեղ կա մեկ կամ մի քանի զբաղեցված բնակարան։ Ո՞վ է ապրում այնտեղ։ Զինվորականներ, կամ ոստիկանություն, կամ նման մի բան։ Որոշ ադրբեջանական ընտանիքներ արդեն վերադարձել են քաղաք՝ փախած լինելով 1988-1991 թվականներին տեղի ունեցածի  հետևանքով։

Մի հինգհարկանի շենք վերանորոգման փուլում է, ինչը նշանակում է, որ այն շուտով կդառնա Խանքենդիի ևս մեկ թեժ կետ։ Բլրոտ տեղանքի շնորհիվ հնարավոր է լուսանկարել ինչ-որ հեռու մի շենք, բայց եթե մեծացնեք, կտեսնեք, որ բառացիորեն բոլոր բնակարանները լքված են։ Ավտոբուսով  անցնում ենք քաղաքով. նախկին խանութներ, մասնավոր տներ և բնակարանային շենքեր։ Ես երբեք չեմ տեսել այդքան մեծ ու շատ լքված շենքեր։ Կան արբանյակային հեռուստատեսային ալեհավաքներ, մի քանի դարակներ և արկղեր պատշգամբներում, բայց ընդհանուր առմամբ, շենքն ամբողջովին դատարկ է։ Եվ պատուհանները, ամենուրեք, պատուհանները լայն բաց են։ Մնում է հասկանալ, թե ինչո՞ւ։
Կենտրոնում, իհարկե, ամեն ինչ այլ է։ Խորհրդային դարաշրջանի նախկին Լենինի հրապարակն այժմ Հաղթանակի հրապարակն է, կա քաղաքային կառավարության շենքը (կառուցվել է որպես ԼՂԻՄ մարզային կոմիտե 1960 թվականին), աջ կողմում գտնվող ապակեպատ բիզնես կենտրոնը, ըստ երևույթին, կառուցվել է Լեռնային Ղարաբաղի քանդված խորհրդարանի տեղում: Կա Հաղթանակի կամար, որը խորհրդանշորեն հիշատակում է 2020-2023 թվականների Ղարաբաղի ադրբեջանական ազատագրման իրադարձությունները, այն բաց է այցելուների համար: Հեռվում հայկական եկեղեցի է, Շուշայի տաճարի նման, այն հավանաբար կպահպանվի: Մեքենայով անցնում ենք Ղարաբաղի պետական համալսարանի կողքով: Վերջին կանգառը տարածաշրջանում «Մենք ենք մեր լեռները» հուշարձանն է, որը հայտնի է նաև «Տատիկ և պապիկ» ժողովրդական անվամբ: Կառուցված է Սարգիս Բաղդասարյանի նախագծով 1967 թվականին, և խորհրդանշում է տեղի բնակիչների անմահ ոգին: Տատ ու պապի գլուխները հղում են Արարատ լեռան երկվորյակ գագաթներին, մինչդեռ մարմինների և ոտքերի բացակայությունը փոխանցում է հայերի անխզելի կապը Ղարաբաղի հետ:

Հիմա  այդտեղ հազվադեպ է տեսնել հայկական տառեր: 

Ես չեմ դատելու Խանքենդիում 2023 թվականի իրադարձությունները. ես չափազանց մակերեսային պատկերացում ունեմ հայ-ադրբեջանական բարդ հարաբերությունների մասին: Այդ երկու ժողովուրդների համակեցության ողջ ժամանակակից պատմությունը (նկատի ունեմ 20-րդ դարի սկզբից) լի է ողբերգություններով, երկուստեք անվերջ արտագաղթներով իրենց հայրենիքներից, և ինձ համար այդ ամենը մեծ առեղծված է, քանի որ ես բելառուս եմ և ապրում եմ այդ տարածաշրջանից մի քանի հազար կիլոմետր հեռավորության վրա: Բայց ես հավատում եմ բոլոր ժողովուրդների իմաստությանը, հավատում եմ, որ շուտ թե ուշ մարդկությունը կհաղթահարի մոլորակի յուրաքանչյուր անկյունում առկա հակասություն:

Այս տեքստով եզրափակում եմ ոչ միայն Ադրբեջան կատարած իմ ուղևորության, այլ նաև ամբողջ Կովկասի մասին իմ պատմությունը: Ես այցելել եմ տարածաշրջանի բոլոր ենթաշրջանները, այդ թվում Հյուսիսային Կովկասի բոլոր վարչական միավորները՝ Վրաստանը, Թուրքական Քրդստանը, Հայաստանը, Ադրբեջանը և նույնիսկ Իրանի Թավրիզը: Միակ բանը, որին ես չեմ անդրադարձել, Աբխազիան է, որտեղ օրինական մուտք չեմ կարող գործել, իսկ անօրինական ճանապարհով մուտք գործելը կյանքը շատ ավելի դժվար կդարձնի:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Պուտինը եվրոպացի առաջնորդներից ընդամենը հեռախոսի լսափողի հեռավորության վրա է․ Պեսկով Հայաստանը կարող է ռուսական «Իսկանդեր» հրթիռները փոխարինել հնդկական «Պրալայ» հրթիռներովԱՄՆ-ը օգտագործում է Գեբելսի հռետորաբանությունը Իրանում իրավիճակը ապակայունացնելու համար․ Բաղայի Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով ԱՄՆ-ը Իրանին հինգ պայման է ներկայացրել կարգավորման գործընթացը շարունակելու համար․ Fars «Կովկասյան հանգույց». Հայաստանը դառնում է տարածաշրջանային կայունության դեմ ուղղված հարվածային խոյՀայաստանը օգտագործվում է ՀԱՊԿ-ը և ԵԱՏՄ-ն ոչնչացնելու համարՏարադրամի փոխարժեքը՝ մայիսի 17-ի դրությամբ ՌԴ-ից դեպի Հայաստան չեղարկվել է 7 չվերթ, ևս հինգը հետաձգվել է ԱԹՍ-ների hարվածների պատճառով «Ամիսների հարց». Ինչպես է Հայաստանը վճարելու Փաշինյանի հակառուսական գագաթնաժողովի համարԵՄ-ն աշխատել է Ուկրաինայում և հիմա էլ աշխատում է Հայաստանում՝ հեղաշրջման ուղղությամբ․ Ուկրաինայի նախկին վարչապետ UFC-ն հայտարարել է Քոնոր Մաքգրեգորի վերադարձի մասին. հայտնի է առաջիկա մենամшրտի օրն ու մրցակիցը Գեղարքունիքի մարզում 30-ամյա վարորդը «Toyota Camry»-ով բшխվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին, կոտրել ճաղավանդակը և մոտ 10 մետր բարձրությունից հայտնվել գետում․ կա վիրավnր Կանադայում հաստատվել է հանտավիրnւuի առաջին դեպքը Հրշեջի և փրկարարի օրԻսրայելական hարձակnւմների հետևանքով 2,969 մարդ է զnhվել․ Լիբանանի առողջապահության նախարարություն Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբnւժարանում ինքնшuպան է եղել «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթող է ճանաչվել Բուլղարիան Գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով կան զոհեր և վիրավորներՖրանսիական ՊՍԺ-ի կենտրոնական կիսապաշտպան Ժոաու Նևեշը դարձել է «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային թիրախը Իսրայելը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի առաջնորդի մահվան մասինԹաիլանդում գնացքների բախման հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվելԻրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al JazeeraԲարձր եմ գնահատում Ձեր բարոյական և տրամաբանական դիրքորոշումը Իրանի դեմ վերջերս տեղի ունեցած ռшզմական ագրեuիայի վերաբերյալ․ Իրանի նախագահը՝ Հռոմի պապինԼոս Անջելեսը դարձել է Dior-ի ցուցադրության վայր. Անդերսոնը համատեղել է նորաձևությունը, կինոն և բիզնեսը մեկ ցուցադրության մեջ Շղթայական ավտովթար Ռուբինյանց փողոցումԻրանը կներկայացնի Հորմուզի նեղուցով նավագնացության կարգավորման մեխանիզմը․ Էբրահիմ ԱզիզիՔիմ Քարդաշյանը ցուցադրել է որդու՝ Սալմի շքեղ պոկեմոն ծննդյան երեկույթը Թուրքիայում անհայտ անօդաչու թռչող սարք է ընկել Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Մոուրինյուն վերադառնում է «Ռեալ». գործարքն ավարտված է․ Marca Երևան են հասել նոր տրոլեյբուսներՇղթայական ավտովթար Ռուբինյանց փողոցում․ կա վիրավոր Լեւանդովսկին հեռանում է «Բարսելոնա»-ից Իրանը մշակել է Հորմուզի նեղուցով նավերի երթևեկությունը կառավարելու մեխանիզմ Թաիլանդում գնացքների բախման հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի 2 գյուղ ԱՄՆ-ը ակտիվացնում է TRIPP-ի շուրջ աշխատանքները Փաշինյանը բոլորին փորձում է ներքաշել իր կեղտոտ խաղի մեջՓաշինյանը չարաշահում է վարչական ռեսուրսը Փաշինյանի վերընտրությունը վտանգ է Հայաստանի համար Հերթական կրակnցները՝ Երևանի կենտրոնումԱՄՆ-ն ու Նիգերիան վերացրել են ԻՊ հրամանատար Աբու-Բիլալ ալ-Մինուկին Մոուրինյուն կդառնա «Ռեալ Մադրիդի» նոր մարզիչը «Grand Candy» ընկերության ոչ սթափ վարորդը բախվել է կամրջի արգելապատնեշին և կողաշրջվելԽոշոր հրդեհ է բռնկվել Ստեփանավանում2025 թվականին քանի՞ օտարերկրացի և ո՞ր երկրներից է ՀՀ քաղաքացիություն ստացելՀուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ է գործարկվելու․ դեսպանություն Վրաերթ` Արարատում. կա վիրավորԽնդրում եմ, արի ինձ մոտ մարզվելու և քեզ հետ բեր Ծառուկյանին․ Սեն-Պիերի մարզիչը՝ Չիմաևին
Ամենադիտված