Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փարիզը ցանկանում է հանդես գալ որպես մոդերատոր ղարաբաղյան կարգավորման հարցում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

regnum.ru-ն գրում է, որ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հանդիպել է Ադրբեջանի և Հայաստանի իր գործընկերներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հետ։ Լը Դրիանը ցանկություն է հայտնել «նպաստել կողմերի միջև երկխոսության ակտիվացմանը ի շահ Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության»։ Նշենք մի կարևոր կետ. Լը Դրիանը, մեկնաբանելով բանակցությունների արդյունքները կրկնել էր այն, ինչ ավելի վաղ ասել էր Փարիզը։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված եռակողմ հայտարարությունը Փարիզը գնահատել է որպես «միջանկյալ փաստաթուղթ», և հիմա ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ խոսք է գնում «երկարաժամկետ կայուն համաձայնագրի» պատրաստմանն ուղղված ջանքերի մասին։ Երևանը պաշտպանում է այդ դիրքորոշումը։ Ինչ վերաբերում է Բաքվին, ապա նա բացասաբար է արձագանքել համանախագահների գործունեության վերակենդանացման հեռանկարներին համարելով, որ իր համար հաղթական պատերազմից հետո «ղարաբաղյան հակամարտություն այլևս գոյություն չունի», իսկ համանախագահները հետկոնֆլիկտային ժամանակաշրջանում պետք է զբաղվեն բացառապես հումանիտար խնդիրներով։ Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունն իրեն չի արդարացրել և հիմա նրա կարիքը չկա։ Բայց նա չի պահանջել լուծարել խումբը առաջարկելով արմատապես փոխել մանդատը։ Երբեմն թվում էր, թե Բաքուն կա՛մ կբարձրացնի Ֆրանսիային Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակից զրկելու հարցը այն պատճառով, որ Ֆրանսիան, ինչպես կարծում է Բաքուն, բացահայտ հայանպաստ դիրքորոշում ունի, կա՛մ կհայտարարի ԵԱՀԿ միջնորդությամբ բանակցային ձևաչափից իր դուրս գալու մասին: Բայց նման բան չի եղել։ Այստեղ ինտրիգն այն է, որ Բաքուն ընդունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությունը, թեև պետական ​​ադրբեջանական հրապարակումներում այդ միջազգային կառույցը ջարդուփշուր է արվում։ Իր որոշ հատուկ նկատառումներից ելնելով, Ալիևը որոշել է դուրս չգալ համաշխարհային դիվանագիտության իրավասության ոլորտից, չփչացրել հարաբերությունները Ֆրանսիայի հետ և սկսել է համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ։ Բայց Բաքուն չի նշում այդ ուղղությամբ իր քաղաքականությունը փոխելու պատճառները։ Հետևաբար, այդ հաշվով մի քանի տարբերակներ կան: Ըստ երևույթին, Ալիևը չի հավատում նոր բանակցային ձևաչափի՝ «3 + 3»-ի (Ռուսաստան, Թուրքիա, Իրան և Ադրբեջան, Հայաստան և Վրաստան) մոտալուտ ի հայտ գալուն, որն առաջարկվել է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից։ Եթե այդ նախագիծը կյանքի կոչվի, ապա ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը միջազգային մանդատ ունի, դուրս է գալու բանակցություններից։ Ավելին, Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցություններից Ադրբեջանի դուրս գալու դեպքում համանախագահող երկրներից մեկը կարող է նախաձեռնել Անվտանգության խորհրդի կողմից Ղարաբաղի երկրորդ պատերազմի որոշակի արդյունքներ չեզոքացնող բանաձևի ընդունումը, որը կզրոյացնի Ադրբեջանի համար այդ հաղթական պատերազմի արդյունքները: Հիշեցնենք, որ պատերազմի վերջին օրերին հենց Ֆրանսիան էր ձգտում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին բանաձևի ընդունմանը, սակայն այն արգելափակվել էր Մեծ Բրիտանիայի կողմից։ Ուստի կարելի է ենթադրել, որ Բաքուն ազդանշան է ստացել Լոնդոնից, որ ելնելով ԱՄՆ-ի դիրքորոշումից, որն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի աշխատանքի վերսկսմանը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նման մանևրն այլևս հնարավոր չի լինի կրկնել։ Այնպես որ, ադրբեջանական դիվանագիտությանը բարդ մենամարտ է սպասվում Մինսկի խմբի միջնորդությամբ գործող բանակցային ձևաչափում, քանի որ Մինսկի խումբը կարծում է, որ անհրաժեշտություն կա հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության «վերջնական, համապարփակ և կայուն կարգավորման», և դա պետք է անել չհրաժարվելով նախկին փաստաթղթերում ամրագրված ազգերի ինքնորոշման իրավունքի հարգման սկզբունքից։ Հենց նման քաղաքական պայմաններում է Ֆրանսիան որպես Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը, հանդես գալիս որպես մոդերատոր Բաքվի և Երևանի միջև երկխոսության կազմակերպման գործում։ Այսպիսով, Մոսկվա-Բաքու-Երևան եռակողմ ձևաչափին և 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրին զուգահեռ հայտնվում է մեկ այլ ձևաչափ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ, որը խաղի բոլոր մասնակիցների համար որոշակի մանևրելու հնարավորություններ է ստեղծում։

Ռուսաստանը որոշակի փուլում, չհրաժարվելով իր մասնակցությունից ԵԱՀԿ Մինսկի խմբում, չեզոք դիրք է գրավել համարելով, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի դրույթների իրականացումը, հատկապես տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման առումով, կստեղծի. բարենպաստ քաղաքական և հոգեբանական ֆոն՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավման համար։ Բայց հիմա նա նույնպես պետք է որոշում կայացնի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի վերաբերյալ «եռանախագահների գործողությունների համակարգման շրջանակներում»։ Ճիշտ է, ինչպես միշտ, շատ բան մնում է կուլիսների հետևում, և որոշակի հստակություն կհայտնվի միայն այն ժամանակ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեղանին դնեն այն առաջարկությունների փաթեթը, որը պատրաստում են հակամարտության կարգավորման համար։ Ճիշտ է, դժվար թե հիմա հնարավոր լինի վերադառնալ Մադրիդյան սկզբունքների քննարկմանը, հիմա համանախագահները պետք է կառուցեն խաղաղ երկխոսություն  դրանք հստակ բաժանելով երկու գծի՝ առաջնահերթություն տալով պատերազմի և խաղաղության խնդիրներին, իսկ   հումանիտար այլ հարցերը երկրորդ տեղում դնել։ Եթե ​​առաջին գծով կայուն առաջընթաց չկա, մնացած հարցերի քննարկումը կորցնում է իր իմաստը։ Չի բացառվում, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով Բաքվին և Երևանին առաջարկի խաղաղության լայն համաձայնագրի կնքում։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից մեկ տարի անց Փարիզը պատրաստ է առաջին ջութակ լինել Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր բանակցություններում։ Տեսնենք, թե որքանով կստացվի նման առաքելությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Китай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыПрямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»Тяжелые последствия «авантюризма»: разве мы представляем себе такое «будущее»? «Паст»Какие партии проведут предвыборный съезд в ближайшие дни? «Паст»Европейские лидеры поддержат Пашиняна с оговорками или не станут бороться за его рейтинг? «Паст»Стипендиаты программы «Армянские виртуозы» фонда «Музыка во имя будущего» выступят с отчетными концертами Стипендиаты программы «Армянские виртуозы» и участники программы «Родом из Арцаха» встретились со всемирно известным пианистом Ланг Лангом Вэнс призвал Папу Римского осторожнее высказываться по «теологическим вопросам»На бывшего главреда «Эха Москвы» Венедиктова составили административный протоколWSJ: Европа разрабатывает план восстановления судоходства в Ормузском проливе без США Пылесос, пресс и миллионы просмотров: как мужчины сделали уборку новым трендом TikTokИзраиль позитивно оценил первый раунд ливано-израильских контактов в ВашингтонеТрамп заявил, что не планирует возобновлять военные действия против ИранаА теперь, с альянсом: Татоян меняет формат участия в выборах։ «Паст»Партнер «Подкаста», номер два в предвыборном списке: «Паст»РФ переходит к жесткому сценарию: экспорт «Джермука» в Россию также будет запрещен: «Паст»Какой «мессидж» дала «Сильная Армения» Николу Пашиняну многолюдным митингом? «Паст»Адвокат: 18-летнего Давида Минасяна из больницы перевели в пенитенциарное учреждениеГимнаст Артур Аветисян завоевал полный комплект наград Кубка мира«Армения – земля потомков Ноя»: французское изданиеWSJ: Трамп собирается возобновить удары по Ирану после провала мирных переговоровКто такой Петер Мадьяр, победивший Виктора ОрбанаНарек Карапетян: Венгрия выбрала перемены, скоро и в Армении это произойдетПять военных самолетов с наибольшей дальностью полетаВ Израиле руководителем «Моссада» назначили генерал-майора Романа ГофманаСнова на те же грабли. «Паст»Очередной «пузырь» на политическом поле лопнул. «Паст»Когда сформируется новая власть? «Паст» Гуманитарная миссия «Евразии»: возвращение темы Арцаха в медиаповестку, несмотря на попытки её замалчивания. «Паст»Press TV: Иран пригрозил выйти из переговоров, если бомбардировки Ливана возобновятся
Самое популярное