Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկրորդ նախագահի դաշինքը, Վանեցյան-Հանրապետական դաշինքի հետ, համարվում են հիմնական ընդդիմադիր ուժերը, որոնք դիմակայելու են գործող իշխանությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի նախընտրական պայքարը մեկնարկեց երեկ Ազատության հրապարակից։ Դաշինքում Հայ Հեղափոխական Դաշնակցություն և «Վերածնվող Հայաստան» կուսակցություններն են։ Օրերս հայտնի էր դարձել նաև, որ հնարավոր ընտրություններին դաշինքով են հանդես գալու Հայաստանի Հանրապետական և «Հայրենիք» կուսակցությունները։

Մինչ իշխանամերձ շրջանակները գուժում են այս ընդդիմադիր ուժերի իշխանության գալու հնարավորությունների անհնարինության մասին, տարբեր քաղաքագետներ արձանագրում են՝ այս ուժերն ընդդիմադիր բևեռի հիմնական գործողներն են լինելու։

«Ես կարծում եմ, որ Երկրորդ նախագահն այսօր հիմնական հակառակորդն է համարվում օրվա իշխանությանը, և կարծում եմ՝ Երկրորդ նախագահի դաշինքը, Վանեցյան-Հանրապետական դաշինքի հետ միասին, համարվում են երկու հիմնական ընդդիմադիր ուժերը, որոնք դիմակայելու են գործող իշխանությանը»,- 168.am-ի հետ զրույցում վստահեցրեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Իշխանամերձ շրջանակներից հնչող բացասական արձագանքները, տեղ-տեղ հեգնական դիտարկումները քաղաքագետը բնական համարեց՝ նկատելով․ «Հասկանալի պատճառներով իշխանությունը չէր ողջունելու Երկրորդ նախագահի իշխանության գալու հայտը․ որպես հակառակորդ՝ իրենք հանդես են գալիս տարբեր «արգումենտներով», տաբեր մեղադրանքներով, սակայն, ի վերջո, հասարակությունն է հիմնական դատավորը, թե ով է ճիշտ, ով է սխալ»։

Հիշեցնենք՝ Երկրորդ նախագահի ղեկավարած դաշինքի նախընտրական մեկնարկն ազդարարող հանրահավաքին շտապել էր անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը՝ վստահեցնելով, որ նա «չի կարող  մոլորեցնել հայ ժողովրդին»։

Այսօր արդեն ԱԺ ճեպազրույցների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էր անդրադարձել Ռոբերտ Քոչարյանի՝ իշխանության գալու հնարավորություններին՝ արձանագրելով․ «Եթե ինչ-որ մեկը հիշի 2008 թվականի կամայական ձերբակալությունները Հյուսիսային պողոտայից, եթե ինչ-որ մեկը հիշի հենց Հյուսիսային պողոտայի կառուցումը, ՄԻԵԴ այն վճիռները Հյուսիսային պողոտայի կառուցումից հետո։ Եթե ինչ-որ մեկը հիշի ընդհանրապես այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել ոչ վաղ անցյալում, ինձ թվում է՝ իրենց համար պատասխանը հստակ կլինի»:

Նկատենք, սակայն, որ Հյուսիսային պողոտայի կառուցումը բազմիցս քննադատած Փաշինյանը և այժմ էլ քննադատող նրա թիմակիցները այս երեք տարիներին չէին վարանում իրենց արտասահմանյան հյուրերին տանել Հյուսիսային պողոտա և այնտեղ շրջել նրանց հետ։ Հիշենք թեկուզ Անգելա Մերկելի այցն ու ոտքով շրջայցը հենց Հյուսիսային պողոտայում։

Երկրորդ նախագահի քաղաքական հայտին անդրադառնալով՝ քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը նշեց․ «Բավական տպավորիչ էր բովանդակության ձևի, մեսիջների առումով․ ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երբեք միտինգային գործիչ չի եղել, բայց այն ելույթները, տեքստերը, հաղորդագրությունները, որոնք ինքը ներկայացրեց իր աջակիցներին և հասարակությանը միտինգային հարթակում, բավական ազդեցիկ էին։ Թերևս, նաև սրանով է պայմանավորված որոշակի լարվածությունը, և ինչո՞ւ ոչ՝ նաև խուճապը իշխանական թիմի ինչ-ինչ շրջանակներում, որովհետև հասկանում են, որ հայտն ուժեղ էր թե՛ բովանդակային, թե՛ ձևային էլեմենտի մասով։

Դեռևս ամիսներ առաջ ակնհայտ էր, որ, մեծ հաշվով, մրցապայքարի առաջին երկու օղակները լինելու են գործող իշխանությունը և Ռոբերտ Քոչարյանի թիմը, այս անգամ՝ արդեն ձևակերպվեց այդ թիմը «Հայաստան» դաշինք անվանումով»։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ ընդդիմությունը, առհասարակ, իր տարբեր սեգմենտներով ճիշտ ռազմավարություն է ընտրել՝ այն է․ «Բոլորս գնում ենք գործող իշխանության դեմ, բոլորս այս հարցում միասին ենք։ Այսինքն՝ եթե դուք չեք ընտրում, պայմանական, «Հայաստան» դաշինքին, ընտրեք Հանրապետական կուսակցություն-«Հայրենիք» դաշինքին, կամ միգուցե «Բարգավաճ Հայաստանին», որը նույնպես ընդդիմադիր կեցվածք է ցույց տալիս»։

Ալեն Ղևոնդյանը նկատեց՝ թվային հարաբերակցության տեսանկյունից այս պահին գործող իշխանությունը մարզային համայնքներում ունի առավելություն, ինչի մասին փաստում են նաև սոցհարցումները․ «Հակառակ այն աղետին, որին հանգեցրեց երկիրը, գործող իշխանությունն ունի բավական մեծ ռեյտինգ։ Դրա հիմնական պատճառն այն է, որ մարզային ազգաբնակչությունը գործող վարչապետին դիտարկում է՝ որպես իրենց «խեղճ տղա», յուրային՝ թե՛ իր կենցաղավարման, թե՛ իր խոսելու, թե՛ հանրային ինչ-որ իրավիճակներում պահվածքի համար։ Դա, իհարկե, մանիպուլյացիա է գործող վարչապետի կողմից, որի հստակ թիրախը մարզային բնակչությունն է․ Երևանում նա այդչափ աջակցություն չունի»։

Մեր զրուցակցի կարծիքով՝ անցողիկ շեմերը կհաղթահարեն գործող իշխանությունները, «Հայաստան», «Հայրենիք»-Հանրապետական դաշինքները, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ուժերի գերլարմամբ՝ շեմը հաղթահարել կփորձի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։

Ի դեպ, ըստ նրա՝ գործող իշխանությունն առաջինը կհաղթահարի անցողիկ շեմը․ թե ինչու՝ մանրամասնեց․ «Դա օբյեկտիվ իրողություն է, որովհետև այն մանիպուլյացիաները և այն քաղաքական գիտակցության մակարդակը, որն ունեն մեր քաղաքացիների մի մասը, պայմաններ է ստեղծում, որպեսզի գործող իշխանությունը, թերևս, ամենից շատ քվեները ստանա»։

Անդրադառնալով մյուս հնարավոր մասնակիցներին՝ Ալեն Ղևոնդյանը հավելեց․ «Փոքր կուսակցություններից հավանականություն կարող է ունենալ ՀԱԿ-ը, եթե Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ինտենսիվ աշխատի այդ ուղղությամբ։ ՀԱԿ-ը տանելու է գործող իշխանության քվեները, այն քվեները, որոնք «ներկաներ-նախկիններ» ընտրական դիլեմայի մեջ գտնվելու են ներկաների զամբյուղում։ Այսինքն՝ իրենք պոկելու են Փաշինյան Նիկոլի քվեների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի մասնաբաժինը։

Երիտասարդ կուսակցություններից գուցե արկածախնդրության արդյունքում ինչ-որ կուսակցություններ անցնեն պատահականության սկզբունքով՝ հաշվի առնելով մարդկանց հոգեբանական վիճակը, բայց ես ամենից շատ անհանգստություն ունեմ այն առումով, որ տարբեր կուսակցություններ, չանցնելով ընտրական անցողիկության շեմը, իրենց քվեները նվիրելու են առաջին համարով գնացող քաղաքական ուժին, շեմն առաջինը հաղթող ուժին։ Կարծում եմ, այդպիսին, այնուամենայնիվ, լինելու է իշխանությունը, հետևաբար, երիտասարդ կուսակցությունները ընտրապայքարի մտնելուց առաջ պետք է շատ լավ հասկանան՝ արդյոք ո՞ւմ կողմից են՝ Հայաստանի Հանրապետությա՞ն, թե՞ գործող իշխանությունների»։

Երկու լցանավ պшյթել են шկանների վրա Հորմուզի նեղուցում․ ԻՀՊԿ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Համակարգչային խաղերՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Սևանա լիճը վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակում է Ադրբեջանական զինապահեստում պայթյուն է որոտացել Մարմարա ծովում թուրքական երկու նավ բախվել են միմյանց. 10 նավաստի անհետ կորած է Իսրայելցի զինվnրականները նոր hարվածներ են հասցրել Հարավային Լիբանանին «ՀՀ նախկին պաշտպանության նախարարը նկատել է Հայաստանի կենտրոնացումը ԼԳԲՏ արժեքների վրա»ԱՄՆ ԶՈւ-ն կորուստներ չի կրել Քրդստանի տարածքում ամերիկյան ռшզմական օբյեկտներին Իրանի հասցրած hարվածների հետևանքով․ Al-Monitor Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում Իրանի հետ բանակցությունների «Փաշինյանն ընդդեմ Կաթողիկոսի. Ի՞նչ պետք է իմանալ Հայաստանում աշխարհիկ և հոգևոր իշխանության միջև հակամարտության մասին»ՌԴ-ն և ՀՀ-ն պայմանավորվել են, որպեսզի հետագայում երկրների միջև երկխոսությունն անցկացնեն հանգիստ ռեժիմով․ Պուտին Արցախ՝ Անկախության օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 2)ԻՀՊԿ-ն պատասխան hարվածներ է հասցրել ամերիկյան ռազմաբшզաներին․ կան զnhեր ԱՄՆ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում մի շարք hարվածներ է հասցրել Իրանի տարբեր քաղաքներին, hրթիռային կայաններին և էլեկտրամատակարարման ցանցերին Հավաքների մասնակիցների համար ստեղծված պայմանները շարունակաբար բարելավվելու են․ Պապիկյանը ստուգայցեր է կատարել բանակային դիրքեր Սեպտեմբերի 2-ին, 4-ին, 8-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին«Ռոման» դադարեցրել է Լուիս Էնրիկեի տրանսֆերի բանակցություններըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը10 կգ մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել էԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջՃամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվումԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Ոսկե գնդակի» հավակնորդների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 8-ինԻրանը հրթիռներ է արձակել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՆԳՆ ոստիկանությունը դպրոցներում և հարակից տարածքներում անցել է ուժեղացված ծառայությանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայում լիակատար հրադադարի կոչ է արելԵրեք նախարարություն վերանվանվել էԱյսօրվանից վարորդական տեսական քննություններն անցկացվում են նոր կարգովՆեպալում ջրհեղեղից հետո փրկվել է 330 օտարերկրացիԴիլիջանում բախվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն․ կան վիրավորներԵրևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակՌԴ ԶՈւ–ն Զապորոժիեի մարզում երկու բնակավայր է վերահսկողության տակ առելԻրանի ԶՈւ-ն առանց պատասխանի չեն թողնի ԱՄՆ-ի ոչ մի uադրիչ գործողություն. Բաղաի Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ Այս պահի տվյալներով՝ Հայաստանում առաջին դասարան հաճախելու նպատակով հայտարարագրվել է 33 հազար աշակերտ. ԿԳՄՍՆ Սաուդյան նավթ տեղափոխող գերտանկերներ են հարձակման են ենթարկվել Այսօրվանից վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննություններն անցկացվում են ըստ կարգերի խմբավորված հարցաշարերով Ես վստահ եմ, որ մենք կհաղթենք. Փեզեշքիան Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները. ՌԴ տրանսպորտի նախարար Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները. ՌԴ տրանսպորտի նախարար Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց ՌՊԼ Պուտինը կոչ է արել բարձրացնել ՄԱԿ-ի գործունեության արդյունավետությունը Վենսը Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովումը համարել է ԱՄՆ-ի հիմնական խնդիրը Ամբողջ տարածաշրջանն է գին վճարում Իսրայելի ագրեuիվ քաղաքականության համար. Էրդողան Բաքուն և Երևանը աշխատում են փոխադարձ առևտուրը ընդլայնելու ուղղությամբ. Ալիև Պուտինը և Ալիևը կարճ զրուցել են ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Թրամփը խնդրել է Apple-ին իր քարտեզներում փոխել Օնտարիո լճի անվանումը Յամալի երկու գոլ խփել տեսնելը նույնպես ինձ շատ է ուրախացնում. Ֆլիկ
Ամենադիտված