Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր բանակը փայլուն կատարում է իր առջև դրված խնդիրը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանն է։

- Պարոն Օրդուխանյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախօրեի ուղերձից պարզ դարձավ, որ որևէ մեկից ակնկալիք չունենք, և որ Արցախն ու Հայաստանն այսօր գտնվում են քաղաքակրթական առաջնագծում: Դուք ինչպե՞ս եք գնահատում այս պայքարը. մենք միշտ խոսում էինք պատերազմ, խաղաղություն եզրույթների մասին, բայց կարծեք թե հակառակորդը պատերազմին այլընտրանք չի թողնում: Սա քաղաքակրթակա՞ն պատերազմ է:

— Երբ որ ասում ենք քաղաքակրթական պատերազմ, մենք նկատի ունենք, որ, ըստ էության, այսօր Արցախյան ճակատում միևնույն ժամանակ որոշվում է նաև քաղաքակրթական խնդիր։ Այդ կոնցեպտը քաղաքականության մեջ հայտնի է որպես քաղաքակրթությունների բախում։ Հիմա, եթե Արցախյան ճակատում մեզ հետ մարտնչում է ադրբեջանա-թուրքական տանդեմը, և նաև այդ  թվում ներգրավված են բազմաթիվ ահաբեկիչներ, սա արդեն հարցին հաղորդում է քաղաքակրթական նրբերանգ։ Եվ սրանով է պայմանավորված այդ հայտարարության նման բովանդակությունը։

- Վերջին օրերին նաև խոսվում է, որ Պուտինի օդանավը ժամանել է Երևան։ Մտահոգություններ կա՞ն, որ Մոսկվան կարող է միջամտել։

— Այո, այդ լուրերը տարածվեցին և միևնույն ժամանակ նաև վարչապետի խոսնակի կողմից եղավ նաև հատուկ բորտի Երևան ժամանելու մասին հաստատում, բայց նաև  այն, որ դա նախագահի ինքնաթիռն էր, նման լուր չի հաստատվել եկե՛ք սա արձանագրենք։ Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը ապա, այսօր  ՌԴ նախագահը իր հարցազրույցում հստակ նշեց, որ ՌԴ-ն Հայաստանի նկատմամբ իր  ռազմավարական, պայմանագրային պարտականությունները, միանշանակ, կատարելու է ինչը ավելի կարևոր է, քան նրա օդանավի մասին տարածվող լուրերը։ Այսինքն սա նշանակում է, որ արտաքին քաղաքականության մեջ և ՌԴ-ի հետ փոխհարաբերություններում մենք որևէ խնդիր չունենք և այսօր հայկական կողմը իր ներուժով կարողանում է լուծել ռազմաճակատում խնդիրը, և վերջին տեղեկատվություններն էլ վկայում են, որ մենք առաջխաղացում ունենք, մասնավորապես հյուսիսային հատվածում, իսկ սա նշանակում է, որ մեր բանակը փայլուն կատարում է իր առջև դրված խնդիրը, և դա նշանակում է, որ ՌԴ-ի կողմից որևէ միջամտության կարիք այս պահին չկա։

- Առհասարակ ի՞նչ եք կարծում միջազգային արձագանքն արդյո՞ք համարժեք էր Հայաստանում ու Արցախում ստեղծված իրավիճակին:

— Եկեք միջազգային արձագանքը բաժանենք 2 խմբի՝ մեկը պաշտոնական արձագանքներ, իսկ մյուսը մամուլի  կողմից հնչող արձագանքները՝ այսինքն ոչ պաշտոնական, փորձագիտական հարթությունում և համաշխարհային լրատվամիջոցները՝ CNN, BBC և նաև լայն լսարան ունեցող մի շարք այլ լրատվամիջոցներ արձանագրեցին, որ Արցախի դեմ մղվող ռազմաճակատում ներգրավված են ահաբեկչական խմբեր, իհարկե, թուրք-ադրբեջանական կողմից։ Եվ դա շատ կարևոր, հստակ մեսիջ էր, որ ամեն ինչ նկատելի է, տեսանելի է և բնականաբար նաև սա ինչ-որ չափով հակամարտությունը զսպելուն ուղղված մեսիջներ էին։ Ինչ վերաբերում է պաշտոնական հայտարարություններին, ապա առաջինը այն տեսանք՝ Ֆրանսիայի կողմից  նախագահի մակարդակով, որ ըստ էության ագրեսոր ճանաչեց Ադրբեջանին, և նույնիսկ Ալիևը հակադարձեց Մակրոնին ասելով, որ Մակրոնը պետք է ներողություն խնդրի, ինչը, իհարկե, ինչ-որ պաթետիկ, հիմար պահանջ էր՝ ուղղված Ֆրանսիայի նախագահին։ Արձանագրում եղավ նաև ԱՄՆ պետքարտուղարության կողմից, և երեկ էլ ռուսական արտաքին պետական ծառայությունը հստակ հաստատեց այն տեղեկությունը, որ ահաբեկչական խմբեր են ներգրավված Արցախյան պատերազմում ամենայն հավանականությամբ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից։ Սրանք դիվանագիտական խողովակներ են, որոնք մեր ականջների համար են, բայց նաև վստահ եմ, որ տարվում են որոշակի պրոցեսներ, խնդիրը ավելի մեղմելու տեսանկյունից, այսինքն ինտենսիվությունը նվազեցնելու տեսանկյունից։  Այս ամենը արվում է դիվանագիտական դաշտում, բայց կրկնում եմ, այսօր խնդիրը, ըստ էության, լուծում է հայկական զինված ուժերը ռազմաճակատում։

Սոնա Գիշյան

 

«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար Վեհափառի օրհնությամբ Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Երևանում քաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը Իրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ծանոթ ու միարժամանակ անհայտ … սկելետոնԲյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել ԻՀՊԿ-ն հայտարարել է Օմանում ամերիկյան երկու ռադարի nչնչացման մասին «Ժամկետանց պարտքերով Հայաստանը ձեռքը մտցնում է Արևմուտքի գրպանը»Ոտնձգություն՝ մանկապարտեզում. դայակը մեղավո՞ր է «Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում «Փաշինյանի «Նոր ԱՊՀ»-ն և Հայաստանի հեռանկարները»Մինչեւ 20:00-ն ջուր չի լինի․ հասցեներ Լույս չի լինելու Տեղի է ունեցել ՊՊԾ գնդի գրավումը «Սասնա ծռեր» ահաբեկչական կազմակերպության կողմից․ պատմության այս օրը ( 17 հուլիս)Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը հերթական hարվածներն են hասցրել միմյանց Անկում տարադրամի շուկայում․ ի՞նչ փոխարժեք է սահմանվել հուլիսի 17-ին ԱԱ-2026․ Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնումՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիՀերթական գողությունը՝ Արմավիրում, թալանել են, երբ տանտերերը «Դվին»-ում մասնակցելիս են եղել հարսանեկան արարողությանՆրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասինՃանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը Երևանում մրցույթի տաղավարից հեռացվել է «Մենք ենք մեր սարերը» պատկերը՝ այն որակելով «հակապետական քայլ» Արմեն Գրիգորյանն ու ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ Սկալոնին մեկնաբանել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակչում Անգլիայի նկատմամբ հաղթանակը Լեոյի դեմ խաղալն անհավանական է. հաջողություն եմ մաղթում նրան եզրափակչում. Ջուդ Բելինգհեմ 2026 թվականի առաջին կիսամյակում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կրճատվել է 31%-ով Ռուսաստանին սպառնում է հացահատիկի արտահանման գրեթե 20%-ի կորուստ Ադրբեջանը սկսել է պլաստիկ շինանյութեր արտահանել Հայաստան. ադրբեջանական ԶԼՄ Ալիևի հայտարարություններն Ուկրաինայի վերաբերյալ նոր հարցեր են առաջացրել Նրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասին Հրանտ-Լեոն Ռանոսը մոտ է Իսպանիա տեղափոխվելուն
Ամենադիտված