Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստան՝ Համերաշխության և ահաբեկչության դեմ պայքարի օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 3)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ավտրալիա՝ Դրոշի օր, Իրան՝ Անգլիական զավթիչների դեմ պայքարի օր, Կատար՝ Անկախության օր, Չինաստան՝ Ճապոնիայի դեմ հաղթանակի օր, Ռուսաստան՝ Համերաշխության և ահաբեկչության դեմ պայքարի օր, Սան-Մարինո՝ Հանրապետության հիմնադրման օր, Թունիս՝ Անկախության համար պայքարի օր, Կանադա՝ Առևտրային նավատորմի օր, Մոլդովա՝ Ազգային բանակի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1804- Ռուսական զորքերը դադարեցրել են Երևանի բերդի պաշարումը և վերադարձել Վրաստան:

1828- հայազգի նշանավոր գեներալ Վ. Մադաթովի 2000-անոց զորաջոկատը Շամխորի մոտ ծանր պարտության է մատնել Աբբաս-Միրզայի 10-հազարանոց զորամասին: 

1941 – ծնվել է հայկական և հրեական ծագումով ռուսաստանցի ապա 1979 թվականից ամերիկացի գրող Սերգեյ Դովլաթովը (Դովլաթյան), որը համարվում է ռուս ամենաընթերցվող ու ամենաշատ հրատարակվող գրողներից: Նրա գործերը թարգմանվել են աշխարհի ավելի քան 30 լեզուներով:

1952– ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը։

1967– ծնվել է թուրքահայ նշանավոր տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն։

1983– ծնվել է ճանաչված շախմատիստ, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը։

-ծնվել է ազգության եզդի հայաստանցի ըմբիշ Ռոման Ամոյանը:

2002- ստեղծվել է ընդդիմադիր ժողովրդահայրենասիրական միավորում, որի կազմում բացակայել է նախկին իշխող Հայոց Համազգային Շարժումը (ՀՀՇ): 

2009-Հայ հեղափոխական դաշնակցությունը  մայրաքաղաքի Շարլ Ազնավուրի անվան հրապարակում անցկացրած հանրահավաքում հնչեցրել է իր մտահոգությունները հայ-թուրքական հարաբերությունների «ֆուտբոլային դիվանագիտության» կապակցությամբ: 

2011-Վիկ Դարչինյանը պարտության մատնելով հարավաֆրիկացի Էվանս Մբամբային հաղթանակով է ավարտել իր առաջին մենամարտը հայրենիքում։ 

2015- Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում եղել է լարված իրավիճակ: Գիշերը  գնդակոծվել են 20 սահմանամերձ գյուղեր, Վազաշենում վիրավորվել են երեք քաղաքացիական անձիք:

2019- Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրավիրված ասուլիսը տապալվել է: Սկզբում նախարարը ներկայացրել է նախարարության աշխատանքները և երբ հերթը հասել է հարցերին, նրա նախկին խորհրդականը, բժիշկ Գևորգ Թամամյանը լրագրողներից առաջ է ընկել, իսկ նախարարն էլ բոյկոտել է իր իսկ ասուլիսը ու հեռացել, և նախարարի տեղում նստել է Թամամյանը։ 

2021- վախճանվել է արձակագիր, գրականագետ Ալեքսանդր Թոփչյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

36 մ.թ.ա. —տեղի է ունեցել ճակատամարտ Նավլոխուի մոտ (Սիցիլիա): Ագրիպպի ղեկավարած Օկտավիանոսի նավատորմը ջախջախել է Սեկստա Պոմպեոսի նավատորմին, որը վերջ է դրել Պոմպեոսի և Օկտավիանոսի միջև ընթացող քաղաքացիական պատերազմին:

32 —Մեքսիկայի տարածքում ստելլաների (գրանիտե հուշարձաններ) վրա գրվել են օլեմեկների (ացտեկական գրություններում հիշատակվող հնագույն ժողովուրդ) առաջին փաստաթղթերը: 

301– ըստ ավանդության հիմնադրվել է Սան Մարինո պետությունը, որը Եվրոպայի հնագույն պետություններից է։

863 - Լալակաոնի ճակատամարտում Բյուզանդիան հաղթել է արաբներին:

1189 —Անգլիայում թագադրվել է Ռիչարդ 1-ին Առյուծասիրտը: 

1260 —Պաղեստինյան Աին-Խալուտ տարածքում մամլյուքները ջախջախել են մոնղոլներին: Դա եղել է Մոնղոլական կայսրության առաջին պարտությունը:

1658– վախճանվել է անգլիական հեղափոխության առաջնորդ, նշանավոր զորավար և պետական գործիչ Օլիվեր Կրոմվելը։

1783 - Մեծ Բրիտանիան ճանաչել է Միացյալ Նահանգների անկախությունը:

1791 —ֆրանսիայում առաջին անգամ ընդունվել է սահմանադրություն:

1812-Անգլիայում աշխարհում առաջին անգամ գործարանային պայմաններում արտադրվել է պահածոների առաջին խմբաքանակը:

1864 —նիտրոգլիցերինով փորձեր կատարելիս պայթյունը ավերել է Ալֆրեդ Նոբելի ստոկհալմյան լաբորատորիան, զոհվել են նրա հինգ օգնականները և նրա փոքր եղբայրը:

1883-վախճանվել է ռուս գրող, հրապարակախոս, թատերագիր և թարգմանիչ Իվան Տուրգենևը:

1932 —ԽՍՀՄ-ում Սկսվել է Մոսկվայի անվան ջրանցքի շինարարությունը:

1939 —Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Հնդկաստանը, Ավստրալիան և Նոր Զելանդիան պատերազմ են հայտարարել Գերմանիային:

1943 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է հակագերմանական կոալիցիայի զորքերի ափհանումը Իտալիայում:

1950 —իտալական Մոնց քաղաքում ավարտվել է  «Ֆորմուլա-1» առաջին մրցաշարը:

1953– ուժի մեջ է մտել Եվրոպայի Խորհրդի կողմից կազմված Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան։

1963 – ծնվել է կանադացի լրագրող, գրող, հրապարակախոս Մալքոլմ Գլադուելը: 

1967- Շվեդիան անցել է փողոցային աջակողմյան երթևեկության:

1996– ԱՄՆ-ը Իրաքում սկսել է «Հարված անապատում» ռազմական գործողությունը։

2008 - Նիկարագուան ճանաչել  է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը:

2009 - Լոս Անջելեսում տեղի է ունեցել Մայքլ Ջեքսոնի հուղարկավորությունը:

2020-վախճանվել է ֆրանսիացի կինոյի և թատրոնի դերասան Ժան-ֆրանսուա Պորոնը:

2025–Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում ռելսերից դուրս է եկել ու վթարվել ֆունիկոլորի գնացքը, որի արդյունքում զոհվել է 16, վնասվածքներ ստացել 25 մարդ:

Կ.Խաչիկյան

Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. BloombergԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմին«Հայաստան» խմբակցության անդամները ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը մտահոգություն են արտահայտել հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ Աբովյան քաղաքում 37-ամյա վարորդը «Chevrolet Volt»-ով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 18-ամյա հետիոտնի Նուշ Օհանյանը հրապարակում է արել ամուսնու մահից հետոԼեհաստանում ԱՄՆ նոր մշտական ռազմաբազայnւմ կարող է տեղակայվել 5,000 զինծառայnղ Իշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Կիևը կշարունակի uադրանքներ կազմակերպել, որպեսզի Արևմուտքին ներքաշի պшտերազմի մեջ. Պեսկով Իրանն ու Չինաստանը բարտերային սխեմա են կիրառում՝ պատժամիջոցները շրջանցելու համարԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինԳազայում տան վրա իսրայելական հարվածի հետևանքով զոհվել են ծնողներ ու երեխաներ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմին Մբապեն այս մրցաշրջանում կդառնա Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն. Մոուրինյու Հայաստանում բենզինի գնի վերաբերյալ մրցակցության հանձնաժողովը գրություններ է ուղարկել տնտեսվարողներին Չինաստանում նավի վրա տեղի ունեցած հրդեհի հետևանքով զnhվել է առնվազն 20 մարդ Այսօր և վաղը Երևանի կենտրոնում մեքենաների կայանման սահմանափակում կլինի Մինչեւ 22:00-ն ջուր չի լինելու Ալժիրը որոշել է խզել դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ Մխիթարյանը մոտենում է ռեկորդի «Վախենում ենք, որ Դալլաքյանին կարող են այլ պաշտոն տալ»․ Ճամբարակում վթարից մահացած Սուրեն Վարդանյանի հարազատները անհանգստացած են ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ԱԹՍ-ների պահեստին և լոգիստիկ կենտրոններին Քաղաքագետ Ստանկևիչը Հայաստանի մասին. Փաշինյանը վերափոխում է ռեժիմը բաժանման միջոցովԱՄՆ-ում ծրագրում են մինչև ընտրությունները շուրջ 1 մլն ամերիկացու վճարել 500-ական դոլար․ Axios Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով The Wall Street Journal-ը տեղեկացել է, որ ԱՄՆ-ն Բաքվին և Երևանին խոստացել է Nvidia չիպեր խաղաղության դիմացԻրազեկում. գործարկվելու են էլեկտրաշչակներ «Բարսելոնայի» վստահ հաղթանակը ՉԼ-ում Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն «Միջակություն ու հիմար». Դուդկինը Փաշինյանի մասին, ով մոռացել էր ռուսերենը ՇՀԿ գագաթնաժողովում Կալանավորվել է Մեղրիի համայնքապետը Նոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ «Հայաստանը ստիպված կլինի վիզաներ մտցնել ռուսների համար». Արևմուտքը վերջնագիր է ներկայացրելԿարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ ԶաքարյանԵրբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»ՉԼ. «Լիվերպուլ»-ը Էնֆիլդում հաղթեց «Ատլետիկո»-ին «ՎԱԶ 2106»-ը Հանքավանում գլխիվայր շրջվել է, կա զnհ
Ամենադիտված