ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր բանակը փայլուն կատարում է իր առջև դրված խնդիրը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանն է։

- Պարոն Օրդուխանյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախօրեի ուղերձից պարզ դարձավ, որ որևէ մեկից ակնկալիք չունենք, և որ Արցախն ու Հայաստանն այսօր գտնվում են քաղաքակրթական առաջնագծում: Դուք ինչպե՞ս եք գնահատում այս պայքարը. մենք միշտ խոսում էինք պատերազմ, խաղաղություն եզրույթների մասին, բայց կարծեք թե հակառակորդը պատերազմին այլընտրանք չի թողնում: Սա քաղաքակրթակա՞ն պատերազմ է:

— Երբ որ ասում ենք քաղաքակրթական պատերազմ, մենք նկատի ունենք, որ, ըստ էության, այսօր Արցախյան ճակատում միևնույն ժամանակ որոշվում է նաև քաղաքակրթական խնդիր։ Այդ կոնցեպտը քաղաքականության մեջ հայտնի է որպես քաղաքակրթությունների բախում։ Հիմա, եթե Արցախյան ճակատում մեզ հետ մարտնչում է ադրբեջանա-թուրքական տանդեմը, և նաև այդ  թվում ներգրավված են բազմաթիվ ահաբեկիչներ, սա արդեն հարցին հաղորդում է քաղաքակրթական նրբերանգ։ Եվ սրանով է պայմանավորված այդ հայտարարության նման բովանդակությունը։

- Վերջին օրերին նաև խոսվում է, որ Պուտինի օդանավը ժամանել է Երևան։ Մտահոգություններ կա՞ն, որ Մոսկվան կարող է միջամտել։

— Այո, այդ լուրերը տարածվեցին և միևնույն ժամանակ նաև վարչապետի խոսնակի կողմից եղավ նաև հատուկ բորտի Երևան ժամանելու մասին հաստատում, բայց նաև  այն, որ դա նախագահի ինքնաթիռն էր, նման լուր չի հաստատվել եկե՛ք սա արձանագրենք։ Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը ապա, այսօր  ՌԴ նախագահը իր հարցազրույցում հստակ նշեց, որ ՌԴ-ն Հայաստանի նկատմամբ իր  ռազմավարական, պայմանագրային պարտականությունները, միանշանակ, կատարելու է ինչը ավելի կարևոր է, քան նրա օդանավի մասին տարածվող լուրերը։ Այսինքն սա նշանակում է, որ արտաքին քաղաքականության մեջ և ՌԴ-ի հետ փոխհարաբերություններում մենք որևէ խնդիր չունենք և այսօր հայկական կողմը իր ներուժով կարողանում է լուծել ռազմաճակատում խնդիրը, և վերջին տեղեկատվություններն էլ վկայում են, որ մենք առաջխաղացում ունենք, մասնավորապես հյուսիսային հատվածում, իսկ սա նշանակում է, որ մեր բանակը փայլուն կատարում է իր առջև դրված խնդիրը, և դա նշանակում է, որ ՌԴ-ի կողմից որևէ միջամտության կարիք այս պահին չկա։

- Առհասարակ ի՞նչ եք կարծում միջազգային արձագանքն արդյո՞ք համարժեք էր Հայաստանում ու Արցախում ստեղծված իրավիճակին:

— Եկեք միջազգային արձագանքը բաժանենք 2 խմբի՝ մեկը պաշտոնական արձագանքներ, իսկ մյուսը մամուլի  կողմից հնչող արձագանքները՝ այսինքն ոչ պաշտոնական, փորձագիտական հարթությունում և համաշխարհային լրատվամիջոցները՝ CNN, BBC և նաև լայն լսարան ունեցող մի շարք այլ լրատվամիջոցներ արձանագրեցին, որ Արցախի դեմ մղվող ռազմաճակատում ներգրավված են ահաբեկչական խմբեր, իհարկե, թուրք-ադրբեջանական կողմից։ Եվ դա շատ կարևոր, հստակ մեսիջ էր, որ ամեն ինչ նկատելի է, տեսանելի է և բնականաբար նաև սա ինչ-որ չափով հակամարտությունը զսպելուն ուղղված մեսիջներ էին։ Ինչ վերաբերում է պաշտոնական հայտարարություններին, ապա առաջինը այն տեսանք՝ Ֆրանսիայի կողմից  նախագահի մակարդակով, որ ըստ էության ագրեսոր ճանաչեց Ադրբեջանին, և նույնիսկ Ալիևը հակադարձեց Մակրոնին ասելով, որ Մակրոնը պետք է ներողություն խնդրի, ինչը, իհարկե, ինչ-որ պաթետիկ, հիմար պահանջ էր՝ ուղղված Ֆրանսիայի նախագահին։ Արձանագրում եղավ նաև ԱՄՆ պետքարտուղարության կողմից, և երեկ էլ ռուսական արտաքին պետական ծառայությունը հստակ հաստատեց այն տեղեկությունը, որ ահաբեկչական խմբեր են ներգրավված Արցախյան պատերազմում ամենայն հավանականությամբ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից։ Սրանք դիվանագիտական խողովակներ են, որոնք մեր ականջների համար են, բայց նաև վստահ եմ, որ տարվում են որոշակի պրոցեսներ, խնդիրը ավելի մեղմելու տեսանկյունից, այսինքն ինտենսիվությունը նվազեցնելու տեսանկյունից։  Այս ամենը արվում է դիվանագիտական դաշտում, բայց կրկնում եմ, այսօր խնդիրը, ըստ էության, լուծում է հայկական զինված ուժերը ռազմաճակատում։

Սոնա Գիշյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular