Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բարիկադները քանդվում են նաև տնտեսության մեջ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրերս Նիկոլ Փաշինյանը ներկա գտնվեց Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հիմնված կրիպտոարժութային–մայնինգ ընկերության բացմանը: Միայն այն հանգամանքը, որ Փաշինյանը արդեն ներկա է գտնվում նման միջոցառումների, ցույց է տալիս, որ նրա հռետորաբանությունը մեղմացել է ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական իմաստով: Վերջին շրջանում սա միակ դեպքը չէ, երբ Փաշինյանն ու իշխանության այլ ներկայացուցիչներ ներկա են գտնվում նոր բիզնեսների բացման արարողություններին:

Կարևոր է այս ներկայությունն այն առումով, որ նախորդող ամիսներին քաղաքական սուր հռետորաբանությանը զուգահեռ, բավական սուր և ագրեսիվ էր հռետորաբանությունը նաև տնտեսական դերակատարների նկատմամբ, ինչն իր հետ բերել էր որոշակի ներքին ու արտաքին ներդրումային լարվածություն, իսկ հիմա հիմքեր են ստեղծվում, որպեսզի այդ լարվածությունը թոթափվի: Մեծ հաշվով, ինչպես քաղաքականության, այդպես էլ տնտեսության մեջ մոտեցումների տրամաբանությունը սկսում է փոխվել, ինչպես ինքը՝ Փաշինյանն է ասում՝ սկսում են քանդվել բարիկադները: 

Փաշինյանի կողմից արձանագրված այն իրողությունը, որ Հայաստանում օլիգարխներ չկան, ըստ էության, շարունակությունն է այն մեղմացած հռետորաբանության, որ դրսևորվում է վերջին օրերին իշխանության մոտ: Հակաբարիկադային մոտեցումն, ըստ էության, փորձ է արվում պրոեկտել նաև տնտեսության վրա: Հասկանալի է, որ հին տնտեսական համակարգը, ի տարբերություն քաղաքականի, այդքան հեշտ քանդել չի ստացվի, հասկանալի է նաև, որ ինչքան էլ հասարակության լայն շերտերի մոտ պոպուլ յար լինի կուլակաթափության միտքը, հնարավոր չէ վերցնել ու քանդել եղած տնտեսական համակարգը ու մեկ օրում կառուցել նորը: Այս իմաստով, տնտեսության գործում անելիքներն ավելի շատ են ու ավելի բարդ: 

Բնականաբար դրական է, որ տնտեսության ու դրանում մեծ դերակատարություն ունեցող անձանց առումով, որոնց հաճախ առիթ–անառիթ անվանում են օլիգարխներ, իշխանությունը տոնայնություն է փոխում: Սա ոչ միայն, այսպես ասած, գեղագիտական հարց է, այլև քաղաքական մեսիջի, մեսիջ, որ պետք է ուղենիշային դառնա տնտեսական դաշտի ձևավորման, տնտեսական հիմնական դերակատարների երաշխավորված գործունեության, ըստ այդմ նաև արտաքին ներդրողներին գրավելու առումով: 

Ցավոք, հեղափոխության առաջին ամիսներին տնտեսական քաղաքականության հարցում բազմաթիվ բացթողումներ եղան, ավելի ճիշտ տնտեսական քաղաքականությունը ստորադասվեց, զոհաբերվեց քաղաքական նպատակահարմարությանը՝ սկսած օլիգարխների թիկնապահներին պառկեցնելու մասին կոչերից, վերջացրած բանկային գաղտնիքներ հրապարակելով ու ընդհանրապես ֆինանսական մեծ կարողություններ ունեցողներին հանրային պարսավանքով ու ԱԱԾ–ով վախեցնելով: 

Այժմ, սակայն, քաղաքական հռետորաբանության մեջ կառուցողականության չափաբաժնի նկատելիորեն աճին զուգահեռ, ուշ չէ նույն մոտեցումը որդեգրել նաև տնտեսական քաղաքականության մեջ: Ի վերջո, եթե կան օլիգարխներ, եթե կան ապօրինի հարստացածներ, նրանցով կարող է զբաղվել օրենքն ու իրավապահ համակարգը: Բայց պետք չէ առանձին դեպքերը սարքել դրոշակ ու այն թափահարել մի ամբողջ ոլորտի վրա, որովհետև ի տարբերություն միջկուսակցական ինտրիգների, տնտեսության դեպքում ռիսկերը կարող են բախտորոշ լինել: Ըստ էության, ինչպես քաղաքականության, այնպես էլ տնտեսության մեջ մենք մտնում ենք ավելի կառուցողական ու խաղաղ հուն, ինչն իհարկե չի կարելի դրական չգնահատել:

Baijiahao. Պուտինի հարվածը դիպավ նշանակետին. Փաշինյանը վերընտրվելուց հետո իրեն անսպասելի պահեցՅամալը հիասքանչ ֆուտբոլիստ է, ուշադիր հետևում եմ նրան, քանի որ խաղում է այն ակումբում, որը ես սիրում եմ․ Մեսսի Ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ»Դավաճանության գինը. Փաշինյանը Հայաստանը հանձնում է Թուրքիային, իսկ Ռուսաստանը պետք է նրան գազ տաԻնֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը Նեմեսիսի հայ վրիժառու Միսաք Թորլաքյանը Կոստանդնուպոլսում սպանել է Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բիհբութ Ջիվանշիր Խանին. պատմության այս օրը (18 հուլիս)Ի սկզբանե ձախողման դատապարտված նախաձեռնություն. ի՞նչ կապ ունեն չորս երկրներն իրար հետ. «Փաստ»Արցախի թեմայի հետ առնչվող և երկրում փոփոխություններ պահանջող ցանկացած անձ անմիջապես հայտնվում է իշխանության տեսադաշտում. Աբրահամյան Թուրքիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին, «Հրապարակ» Միլիարդների հարկ վճարող հանքարդյունաբերողները միլիոններ են նվիրաբերել Աննա Հակոբյանի հիմնադրամին. «Ժողովուրդ» «Արթիկ» ՔԿՀ պետի լիազորությունները կասեցվել են. «Հրապարակ» Տարադրամի փոխարժեքները հուլիսի 18-ին Կվճարի՞, արդյոք, Հայաստանն իր ունեցած պարտքը. «Փաստ»Վահե Հովհաննիսյանը մինչեւ օրս դատավարական կարգավիճակ չունի. «Ժողովուրդ» 96-րդ համարը կդառնա հանձնաժողովի նախագահ. «Հրապարակ» Արցախի նախագահի ընտրության հարցը կրկին օրակարգում է. սպասվում են վճռորոշ քննարկումներ. «Ժողովուրդ» «Մա՛մ, միշտ կհիշես, որ Արամի մաման ես, քեզ ձիգ կպահես». Արամ Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին, տուն «վերադարձել»... երկու ամիս անց. «Փաստ»Մոսկվայի վրա հարձակում է եղել, Wildberries-ի պահեստն է այրվել, Նոգինսկի նավթամբարում հրդեհ է բռնկվել Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ»«Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ»Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ»Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ»Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ»Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԱդրբեջանը նախատեսում է վերսկսել Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը Կյանքից հեռացել է «Հումորների և հնարամիտների ակումբի» ռեժիսյոր Սվետլանա Մասլյակովան Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի Աննախադեպ սցենար. ինչու է քննարկվում ԱԱ-2026-ի եզրափակչի տեղափոխման հարցը Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը Ֆուտբոլը պատժում է, սա իսկական թրիլլեր էր․ «Ելիմայ»-ի գլխավոր մարզիչ Brent-ը վաճառվում է մեկ բարելը մոտ 85 դոլարով Երևանում բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW»-ը. կան տուժածներ
Ամենադիտված