ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բարիկադները քանդվում են նաև տնտեսության մեջ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրերս Նիկոլ Փաշինյանը ներկա գտնվեց Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հիմնված կրիպտոարժութային–մայնինգ ընկերության բացմանը: Միայն այն հանգամանքը, որ Փաշինյանը արդեն ներկա է գտնվում նման միջոցառումների, ցույց է տալիս, որ նրա հռետորաբանությունը մեղմացել է ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական իմաստով: Վերջին շրջանում սա միակ դեպքը չէ, երբ Փաշինյանն ու իշխանության այլ ներկայացուցիչներ ներկա են գտնվում նոր բիզնեսների բացման արարողություններին:

Կարևոր է այս ներկայությունն այն առումով, որ նախորդող ամիսներին քաղաքական սուր հռետորաբանությանը զուգահեռ, բավական սուր և ագրեսիվ էր հռետորաբանությունը նաև տնտեսական դերակատարների նկատմամբ, ինչն իր հետ բերել էր որոշակի ներքին ու արտաքին ներդրումային լարվածություն, իսկ հիմա հիմքեր են ստեղծվում, որպեսզի այդ լարվածությունը թոթափվի: Մեծ հաշվով, ինչպես քաղաքականության, այդպես էլ տնտեսության մեջ մոտեցումների տրամաբանությունը սկսում է փոխվել, ինչպես ինքը՝ Փաշինյանն է ասում՝ սկսում են քանդվել բարիկադները: 

Փաշինյանի կողմից արձանագրված այն իրողությունը, որ Հայաստանում օլիգարխներ չկան, ըստ էության, շարունակությունն է այն մեղմացած հռետորաբանության, որ դրսևորվում է վերջին օրերին իշխանության մոտ: Հակաբարիկադային մոտեցումն, ըստ էության, փորձ է արվում պրոեկտել նաև տնտեսության վրա: Հասկանալի է, որ հին տնտեսական համակարգը, ի տարբերություն քաղաքականի, այդքան հեշտ քանդել չի ստացվի, հասկանալի է նաև, որ ինչքան էլ հասարակության լայն շերտերի մոտ պոպուլ յար լինի կուլակաթափության միտքը, հնարավոր չէ վերցնել ու քանդել եղած տնտեսական համակարգը ու մեկ օրում կառուցել նորը: Այս իմաստով, տնտեսության գործում անելիքներն ավելի շատ են ու ավելի բարդ: 

Բնականաբար դրական է, որ տնտեսության ու դրանում մեծ դերակատարություն ունեցող անձանց առումով, որոնց հաճախ առիթ–անառիթ անվանում են օլիգարխներ, իշխանությունը տոնայնություն է փոխում: Սա ոչ միայն, այսպես ասած, գեղագիտական հարց է, այլև քաղաքական մեսիջի, մեսիջ, որ պետք է ուղենիշային դառնա տնտեսական դաշտի ձևավորման, տնտեսական հիմնական դերակատարների երաշխավորված գործունեության, ըստ այդմ նաև արտաքին ներդրողներին գրավելու առումով: 

Ցավոք, հեղափոխության առաջին ամիսներին տնտեսական քաղաքականության հարցում բազմաթիվ բացթողումներ եղան, ավելի ճիշտ տնտեսական քաղաքականությունը ստորադասվեց, զոհաբերվեց քաղաքական նպատակահարմարությանը՝ սկսած օլիգարխների թիկնապահներին պառկեցնելու մասին կոչերից, վերջացրած բանկային գաղտնիքներ հրապարակելով ու ընդհանրապես ֆինանսական մեծ կարողություններ ունեցողներին հանրային պարսավանքով ու ԱԱԾ–ով վախեցնելով: 

Այժմ, սակայն, քաղաքական հռետորաբանության մեջ կառուցողականության չափաբաժնի նկատելիորեն աճին զուգահեռ, ուշ չէ նույն մոտեցումը որդեգրել նաև տնտեսական քաղաքականության մեջ: Ի վերջո, եթե կան օլիգարխներ, եթե կան ապօրինի հարստացածներ, նրանցով կարող է զբաղվել օրենքն ու իրավապահ համակարգը: Բայց պետք չէ առանձին դեպքերը սարքել դրոշակ ու այն թափահարել մի ամբողջ ոլորտի վրա, որովհետև ի տարբերություն միջկուսակցական ինտրիգների, տնտեսության դեպքում ռիսկերը կարող են բախտորոշ լինել: Ըստ էության, ինչպես քաղաքականության, այնպես էլ տնտեսության մեջ մենք մտնում ենք ավելի կառուցողական ու խաղաղ հուն, ինչն իհարկե չի կարելի դրական չգնահատել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular