Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է, նրանց խոշտանգումների վերաբերյալ փաստերը բացահայտ են․ Բաքվում պահվող հայ գերիների հարցով ՀՀ ՄԻՊ–ին է դիմել Լիլիթ Գալստյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է, նրանց խոշտանգումների վերաբերյալ փաստերը բացահայտ են: Բաքվում պահվող հայ գերիների հարցով ՀՀ ՄԻՊ–ին է դիմել ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը: Այս մասին իր ֆեյբուքյան էջում գրել է Գալստյանը։

«Օրերս Բաքվի բանտից հնչեց Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի հերթական ապտակ–ահազանգը։ ՀՀ իշխանություններին՝ մարդասիրական և մյուս իրավունքների հարցերով, մինչ այս Բաքվից դիմել են Ռուբեն Վարդանյանն ու Դավիթ Բաբայանը։

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է, նրանց խոշտանգումների վերաբերյալ փաստերը բացահայտ են․․․․

Մեր հայրենակիցների, ՀՀ քաղաքացիների պաշտպանությունն ու ապահովությունը ՀՀ իշխանությունների սահմանադրական պարտքն է, Հայաստանի Հանրապետության և մեր հավաքական արժանապատվության հարցը։

Նրանց պաշտպանության հարցերով պաշտոնական նամակով դիմել եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին՝ մասնավորապես ակնկալելով վերոհիշյալ հարցերի պատասխանները։

1․ Մարդասիրական իրավունքի շրջանակներում Ձեր լիազորությունների տիրույթում ի՞նչ գործողություններ եք իրականացրել մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։

2․ Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված Ձեր գրության մեջ ի՞նչ խնդիրներ եք բարձրաձայնել և ի՞նչ արձագանք եք ստացել։

3․ Մեր հայրենակիցների դատական ակտերը նրանց տրամադրելու և վերջիններիս հիմնարար իրավունքները երաշխավորելու ուղղությամբ վերաբերելի քայլեր ձեռնարկելու նպատակով նախատեսու՞մ եք դիմել Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանին։

4․ Ադրբեջանում ապօրինի պահվող մեր հայրենակիցների խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ ի՞նչ քայլեր եք ձեռնարկել միջազգային համագործակցության շրջանակներում և ի՞նչ արդյունք եք արձանագրել։ Խնդրում եմ ներկայացնել այս ուղղությամբ Ձեր կողմից նախատեսվող առաջիկա քայլերը։

Նամակի ողջ տեքստը՝

Հարգելի՛տիկին Մանասյան,

2020թ․ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմից ի վեր Ադրբեջանի Հանրապետությունը շարունակում է հակաիրավական քայլերով, միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներով գերության մեջ պահել մեր հայրենակիցներին։ Նրանցից ստացված ահազանգերը սահմռկեցուցիչ են և վկայում են նրանց նկատմամբ դաժան, անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների, կյանքին և առողջությանը սպառնացող այլ վտանգների մասին։

Ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը ս․թ․ սեպտեմբերի 9-ին ուղերձով դիմել է Ձեզ և Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանին՝ ներկայացնելով խիստ մտահոգիչ հանգամանքներ։ Դավիթ Իշխանյանը հայտնում է, որ չի ստացել Բաքվի ռազմական դատարանի վճիռները, նույնիսկ՝ ադրբեջաներեն տարբերակը, և որևէ կայքէջում դրանք չեն հրապարակվել։

«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ և ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 1950Թ․ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն․ «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»։

Նույն կոնվենցիայի 3-րդ հոդվածը ամրագրում է․ «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»։

2025թ․ օգոստոսի 22-ից ո՛չ Դավիթ Իշխանյանը, ո՛չ մյուս ռազմագերիները չեն կարողանում լիազորագիր տրամադրել իրենց վստահված անձին Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի վերջինս իրենց շահերը կարողանա պաշտպանել Հայաստանում և արտերկրում։ Նա նաև նշում է, որ դեռևս այս տարվա մայիսի 6-ին դիմել է Ձեզ, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել։

ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ս․թ․ ապրիլի 21-ի ուղերձում խնդրել է դիտարկել իր կնոջ՝ ՎԵՐՈՆԻԿԱ ԶՈՆԱԲԵՆԴԻ, մյուս հայ ռազմագերիների հարազատների և Ձեր՝ Բաքու այցելելու հնարավորությունը։

Ադրբեջանում ընթացող ապօրինի դատավարությունների վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել նաև Դավիթ Բաբայանը ս․թ․ օգոստոսի 19-ին։

ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն Ադրբեջանի վերաբերյալ իր 2024թ․ զեկույցում ընդգծել է իր մտահոգությունը հայ ռազմագերիների խոշտանգումների մասին։

ԱՄՆ միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովն իր 2026թ․ տարեկան զեկույցում նշել է, որ հայ քրիստոնյա գերիները ենթարկվել են ծեծի և հոգեբանական բռնության, զրկվել են բժշկական օգնությունից և պատշաճ սննդից, նրանց մերժվել է Աստվածաշնչերի տրամադրումը, իսկ խաչի դաջվածքները հեռացվել են այրելու միջոցով։

Հարկ է նշել, որ «ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ՄԱՍԻՆ» 1949 թ․ օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի 118-րդ հոդվածի համաձայն․ «Ռազմագերիներն ազատվում և հայրենադարձվում են անմիջապես ակտիվ ռազմական գործողությունները դադարեցվելուց հետո»։

«ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 1949թ․ օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի 133-րդ հոդվածի 1-ին մասը նաև սահմանում է․ «Ներկալումը պետք է դադարի որքան հնարավոր է շուտ՝ ռազմական գործողությունների ավարտից հետո»։

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 191-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ին մասի համաձայն․ «Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը ի թիվս այլնի՝ նպաստում է խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը»։

ՄԱԿ-Ի ԳԱ ՓԱՐԻԶՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ևս սահմանում են կարգավորումներ, որոնք իրենց բովանդակությամբ, ըստ էության, հումանիստական են՝ միտված քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը։

Ելնելով այն իրողությունից, որ երբ պետությունների միջև համագործակցության մյուս ուղիները փակված են, Մարդու իրավունքների մոնիտորինգի իրականացման համար կարևոր և վճռորոշ գործիք է հանդիսանում ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՑԱՆՑԻ (ENNHRI) միջև համագործակցությունը։ Սա հնարավորություն է տալիս Մարդու իրավունքների ազգային հաստատություններին (ՄԻԱՀ) բարձրացնելու մարդու իրավունքների ստանդարտների պահպանման վերաբերյալ մտահոգությունները մեկ այլ պետության գործողությունների մասին՝ ուղղակիորեն դիմելով այդ պետության իր գործընկերոջը։

Հավելենք նաև, որ Եվրոպական համատեքստում առկա են հակամարտության երկու կողմերում գործող ՄԻԱՀ-ների միջև դրական համագործակցության օրինակներ, այդ թվում՝ բանտարկյալների փոխանակման, անազատության մեջ գտնվող վայրերի մոնիտորինգի, անհատական գործերի շուրջ փոխանակումների, մարդու իրավունքների ոլորտում վերապատրաստումների կամ հաշվետվությունների ներկայացման ուղղությամբ։

Հաշվի առնելով վերոգրյալը, խոշտանգումների վերաբերյալ բացահայտ փաստերը, մեր հայրենակիցների ահազանգերը, ինչպես նաև հանրային իշխանության պարտականությունը քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը ապահովելու տեսանկյունից՝ խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին․

1․ Մարդասիրական իրավունքի շրջանակներում Ձեր լիազորությունների տիրույթում ի՞նչ գործողություններ եք իրականացրել մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։

2․ Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված Ձեր գրության մեջ ի՞նչ խնդիրներ եք բարձրաձայնել և ի՞նչ արձագանք եք ստացել։

3․ Մեր հայրենակիցների դատական ակտերը նրանց տրամադրելու և վերջիններիս հիմնարար իրավունքները երաշխավորելու ուղղությամբ վերաբերելի քայլեր ձեռնարկելու նպատակով նախատեսու՞մ եք դիմել Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանին։

4․ Ադրբեջանում ապօրինի պահվող մեր հայրենակիցների խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ ի՞նչ քայլեր եք ձեռնարկել միջազգային համագործակցության շրջանակներում և ի՞նչ արդյունք եք արձանագրել։ Խնդրում եմ ներկայացնել այս ուղղությամբ Ձեր կողմից նախատեսվող առաջիկա քայլերը»,- գրել է Գալստյանը։

ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքից Սպասվում է առանց տեղումների եղանակ․ ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով ԲՐԻԿՍ-ը դարձել է զարգացող երկրների միջև համագործակցության ամենաազդեցիկ հարթակը․ Սի Ծինփին Մի տնտեսական ցուցանիշ բացահայտում է Հայաստանի գերազանցությունը Ռուսաստանի նկատմամբ. «Նրանք չափազանց խորն են փորել»Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է, նրանց խոշտանգումների վերաբերյալ փաստերը բացահայտ են․ Բաքվում պահվող հայ գերիների հարցով ՀՀ ՄԻՊ–ին է դիմել Լիլիթ Գալստյանը Կեդմի. Փաշինյանը Հայաստանը տանում է «ուկրաինական ճանապարհով»Ես պատրաստ եմ հանդիպել Պուտինին Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին, եթե Պուտինը ևս մեկնի այնտեղ․ Զելենսկի ՌԴ-ն անկեղծորեն հույս ունի, որ ԱՄՆ-ի խաղաղարար ջանքերը պտուղներ կբերեն․ Պեսկով Կանադան պետք է դառնա ամերիկյան նահանգ՝ ավտոարտադրությունը պահպանելու համար․ Թրամփ Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում Չեմ տեսնում որևէ մեկին, ով նախորդ մրցաշրջանում ինձնից լավն է եղել․ Մբապեն կրկին խոսել է «Ոսկե գնդակի» մասին «Գասպարյան. Եվրոպային այսօրվա Հայաստանը պետք չէ»Սի Ծինփինը առաջին անգամ յոթ տարվա ընթացքում ժամանել է Հնդկաստան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին Թեհրանը բանակցություններ չի վարի Վաշինգտոնի հետ, քանի դեռ Իրանի պայմանները չեն ընդունվել. Իրանի խորհրդարանի ներկայացուցիչ ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը․ «Հրապարակ» Եվրոպայի կառույցների ոչ մի որոշում չի կարող արդարացնել ՌԴ ակտիվների գnղությունը․ Վոլոդին «Հաղթանակ» կամրջի սկզբնամասում բախվել են «Ford Fusion»-ը և «Opel Astra»-ն Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը Սեգունդա. Սևիկյանը նշեց նորամուտը նոր ակումբի կազմում Կհեռանա՞ Ռուսաստանը Շիրակից. Պուտինը Փաշինյանին կանգնեցնում է պատմության մեջ ամենադժվար ընտրության առջևԻսրայելի և Լիբանանի բանակցությունների հաջորդ փուլը հետաձգվել է մինչև հոկտեմբեր. Axios Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 12-ին Արմեն Գրիգորյանը, իր թիմակիցներն ու հրահանգավորողները, ցավոք, իրենց վաղեմի երազանքին հասել են՝ Արցախը հանձնել են, ՀՀ-ում իրացնում են այլոց շահերը․ Աբրահամյան Աննա Հակոբյանի փակ հանդիպումը ՔՊ-ի հետ․ ինչ նախագիծ է պատրաստվում բերել ԱԺ․ «Ժողովուրդ» ԵՊՀ-ում վհուկների որս է սկսել` փնտրում են «չուզողներին». «Հրապարակ» Արմավիրի մարզում փրկարարները որպես անհայտ որոնվող կնոջ մարմինը հայտնաբերել են Արևիկ գյուղի լճերում Գեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ»Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում մեկնարկել է «Արմմոնո» 3-րդ միջազգային թատերական փառատոնը. պատմության այս օրը (սեպտեմբերի 12)Բավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ»«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»Իրաքը դատապարտում է Սաուդյան Արաբիայի նավթատարի վրա հարձակումները և հետաքննություն է սկսում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ»Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցենՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»
Ամենադիտված