Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կանադան պետք է դառնա ամերիկյան նահանգ՝ ավտոարտադրությունը պահպանելու համար․ Թրամփ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կանադան պետք է դառնա ամերիկյան նահանգ՝ ավտոարտադրությունը պահպանելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Կանադան կողոպտում էր մեզ բազմաթիվ տարիներ: Սրանք այն մարդիկ են, որոնց հետ գործ վարելն ամենադժվարն է: Նրանք կարծում են, թե դրա իրավունքն ունեն: Նրանք պետք է նահանգ լինեն», - հայտարարել է ամերիկացի առաջնորդը WABC ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Եթե նրանք նահանգ լինեին, խնդիրներ չէին լինի: Ես թույլ կտայի ավտոշինական ընկերություններին մնալ այնտեղ: Բայց մենք վերցնում ենք դրանցից շատերը, քանի որ ես դրանց նկատմամբ մաքսատուրքեր եմ սահմանել»,- հավելել է Թրամփը:

Օգոստոսի վերջին նա առաջարկել էր ԱՄՆ-ում գործունեություն ծավալող կանադական ընկերություններին ամբողջությամբ տեղափոխել իրենց բիզնեսն այս երկիր, որպեսզի խուսափեն մաքսատուրքերի ազդեցությունից: Սպիտակ տան ղեկավարը նախկինում ևս մի քանի անգամ դատողություններ էր արել Ամերիկայի Միացյալ Նահանգների կազմ Կանադայի մտնելու հնարավորության մասին:

Առևտրային բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրն օգոստոսին հայտարարել էր, որ Օտտավան հրաժարվել է երկկողմ առևտրային գործարքից, որը, Վաշինգտոնի կարծիքով, ձեռնտու էր: Սրա հետ կապված՝ օգոստոսի 22-ին ուժի մեջ են մտել կանադական ապրանքների որոշակի կատեգորիաների նկատմամբ ամերիկյան 50-տոկոսանոց ներմուծման մաքսատուրքերը:

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հաստատել է, որ որոշում է կայացրել կասեցնել առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ, և հայտարարել է, որ Օտտավան պատասխան մաքսատուրքեր կսահմանի Վաշինգտոնի դեմ: Ընդ որում՝ նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Կանադայի միջև սկսվել է առևտրային պատերազմ: Քարնին կարծիք է հայտնել, որ այն հրահրել է Վաշինգտոնը:

Այնուհետև Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ծրագրում է 2027 թվականի հունվարի 1-ից 50-տոկոսանոց մաքսատուրքեր սահմանել կանադական ավտոմեքենաների, ավտոպահեստամասերի և պողպատի նկատմամբ: Սեպտեմբերի 8-ին ուժի մեջ են մտել ամերիկյան արտադրանքի նկատմամբ Օտտավայի պատասխան մաքսատուրքերը:

Մինչեւ 18:00-ն ջուր չի լինի American Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ Աթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Կապանի օդակայանում մեկնարկել է ուղևորային համալիրի շինարարությունը. պատմության այս օրը (հոկտեմբեր 07) Դավաճանnւթյուն, չկայացած պայմանավորվածություն և ներողություն. Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամբ Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Եթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Նոյեմբեր ամսվա՝ տոնական և ոչ աշխատանքային օրերը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասին25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազՁեր վիճակը տխուր է. նա Իլհամի գերին է, դուք՝ նրա. Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ականներին Հոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Ծանր խաղ էր, չկարողացանք ճեղքել Հայաստանի հավաքականի պաշտպանությունը․ Սավիչ Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Կամչատկայում «Mi-8» ուղղաթիռ է վթարի ենթարկվել Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի. Էդուարդ Շարմազանով Աստղաֆիզիկոս Հալզենն արժանացել է Նոբելյան մրցանակի Շիրակում առգրավվել է 1,5 կգ մարիխուանա, կանեփի սերմ ու բույսեր․ երկու անձ ձերբակալված է Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ Մերձավոր Արևելքի գործերին միջամտող արևմտյան երկրները պատասխանատվություն են կրում անկայունության համար. Լավրով Կենդանակերպի այս նշանները շուտով մեծ գումարներ կներգրավեն. ո՞ւմ է վիճակված հարստություն Ձերբակալվել է Ղազախստանի Ռազմածովային ուժերի նախկին գլխավոր հրամանատարը Ռուբիոն ասել է, որ Միացյալ Նահանգները ձգտում է վերջ դնել ուկրաինական հակամարտությանը Բուլղարիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են առևտրային նավերի վրա Հետախուզությունը տեղեկություններ է ստացել Ռուսաստանի կողմից զանգվածային հարվածի նախապատրաստման մասին. Զելենսկի Հարցվածների 81%-ը հարկերի ազնիվ վճարումը դիտարկում է որպես քաղաքացիական պարտք. ՊԵԿ Գազ չի լինի մինչեւ 19:00-ն ԵՄ երկրներում գազի գների աճը տարվա սկզբից կազմել է 140 տոկոս. Ֆոն դեր Լայեն Երևանում «MAZ» բեռնատարը վրшերթի է ենթարկել տղամարդուն և առաջ ընթանալով բшխվել կայանված վիճակում գտնվող խոտանված մեքենային․ բժիշկներն արձանագրել են նրա մաhը
Ամենադիտված