Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է, նրանց խոշտանգումների վերաբերյալ փաստերը բացահայտ են․ Բաքվում պահվող հայ գերիների հարցով ՀՀ ՄԻՊ–ին է դիմել Լիլիթ Գալստյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է, նրանց խոշտանգումների վերաբերյալ փաստերը բացահայտ են: Բաքվում պահվող հայ գերիների հարցով ՀՀ ՄԻՊ–ին է դիմել ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը: Այս մասին իր ֆեյբուքյան էջում գրել է Գալստյանը։

«Օրերս Բաքվի բանտից հնչեց Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի հերթական ապտակ–ահազանգը։ ՀՀ իշխանություններին՝ մարդասիրական և մյուս իրավունքների հարցերով, մինչ այս Բաքվից դիմել են Ռուբեն Վարդանյանն ու Դավիթ Բաբայանը։

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է, նրանց խոշտանգումների վերաբերյալ փաստերը բացահայտ են․․․․

Մեր հայրենակիցների, ՀՀ քաղաքացիների պաշտպանությունն ու ապահովությունը ՀՀ իշխանությունների սահմանադրական պարտքն է, Հայաստանի Հանրապետության և մեր հավաքական արժանապատվության հարցը։

Նրանց պաշտպանության հարցերով պաշտոնական նամակով դիմել եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին՝ մասնավորապես ակնկալելով վերոհիշյալ հարցերի պատասխանները։

1․ Մարդասիրական իրավունքի շրջանակներում Ձեր լիազորությունների տիրույթում ի՞նչ գործողություններ եք իրականացրել մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։

2․ Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված Ձեր գրության մեջ ի՞նչ խնդիրներ եք բարձրաձայնել և ի՞նչ արձագանք եք ստացել։

3․ Մեր հայրենակիցների դատական ակտերը նրանց տրամադրելու և վերջիններիս հիմնարար իրավունքները երաշխավորելու ուղղությամբ վերաբերելի քայլեր ձեռնարկելու նպատակով նախատեսու՞մ եք դիմել Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանին։

4․ Ադրբեջանում ապօրինի պահվող մեր հայրենակիցների խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ ի՞նչ քայլեր եք ձեռնարկել միջազգային համագործակցության շրջանակներում և ի՞նչ արդյունք եք արձանագրել։ Խնդրում եմ ներկայացնել այս ուղղությամբ Ձեր կողմից նախատեսվող առաջիկա քայլերը։

Նամակի ողջ տեքստը՝

Հարգելի՛տիկին Մանասյան,

2020թ․ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմից ի վեր Ադրբեջանի Հանրապետությունը շարունակում է հակաիրավական քայլերով, միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներով գերության մեջ պահել մեր հայրենակիցներին։ Նրանցից ստացված ահազանգերը սահմռկեցուցիչ են և վկայում են նրանց նկատմամբ դաժան, անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների, կյանքին և առողջությանը սպառնացող այլ վտանգների մասին։

Ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը ս․թ․ սեպտեմբերի 9-ին ուղերձով դիմել է Ձեզ և Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանին՝ ներկայացնելով խիստ մտահոգիչ հանգամանքներ։ Դավիթ Իշխանյանը հայտնում է, որ չի ստացել Բաքվի ռազմական դատարանի վճիռները, նույնիսկ՝ ադրբեջաներեն տարբերակը, և որևէ կայքէջում դրանք չեն հրապարակվել։

«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ և ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 1950Թ․ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն․ «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»։

Նույն կոնվենցիայի 3-րդ հոդվածը ամրագրում է․ «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»։

2025թ․ օգոստոսի 22-ից ո՛չ Դավիթ Իշխանյանը, ո՛չ մյուս ռազմագերիները չեն կարողանում լիազորագիր տրամադրել իրենց վստահված անձին Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի վերջինս իրենց շահերը կարողանա պաշտպանել Հայաստանում և արտերկրում։ Նա նաև նշում է, որ դեռևս այս տարվա մայիսի 6-ին դիմել է Ձեզ, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել։

ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ս․թ․ ապրիլի 21-ի ուղերձում խնդրել է դիտարկել իր կնոջ՝ ՎԵՐՈՆԻԿԱ ԶՈՆԱԲԵՆԴԻ, մյուս հայ ռազմագերիների հարազատների և Ձեր՝ Բաքու այցելելու հնարավորությունը։

Ադրբեջանում ընթացող ապօրինի դատավարությունների վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել նաև Դավիթ Բաբայանը ս․թ․ օգոստոսի 19-ին։

ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն Ադրբեջանի վերաբերյալ իր 2024թ․ զեկույցում ընդգծել է իր մտահոգությունը հայ ռազմագերիների խոշտանգումների մասին։

ԱՄՆ միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովն իր 2026թ․ տարեկան զեկույցում նշել է, որ հայ քրիստոնյա գերիները ենթարկվել են ծեծի և հոգեբանական բռնության, զրկվել են բժշկական օգնությունից և պատշաճ սննդից, նրանց մերժվել է Աստվածաշնչերի տրամադրումը, իսկ խաչի դաջվածքները հեռացվել են այրելու միջոցով։

Հարկ է նշել, որ «ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ՄԱՍԻՆ» 1949 թ․ օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի 118-րդ հոդվածի համաձայն․ «Ռազմագերիներն ազատվում և հայրենադարձվում են անմիջապես ակտիվ ռազմական գործողությունները դադարեցվելուց հետո»։

«ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 1949թ․ օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի 133-րդ հոդվածի 1-ին մասը նաև սահմանում է․ «Ներկալումը պետք է դադարի որքան հնարավոր է շուտ՝ ռազմական գործողությունների ավարտից հետո»։

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 191-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ին մասի համաձայն․ «Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը ի թիվս այլնի՝ նպաստում է խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը»։

ՄԱԿ-Ի ԳԱ ՓԱՐԻԶՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ևս սահմանում են կարգավորումներ, որոնք իրենց բովանդակությամբ, ըստ էության, հումանիստական են՝ միտված քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը։

Ելնելով այն իրողությունից, որ երբ պետությունների միջև համագործակցության մյուս ուղիները փակված են, Մարդու իրավունքների մոնիտորինգի իրականացման համար կարևոր և վճռորոշ գործիք է հանդիսանում ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՑԱՆՑԻ (ENNHRI) միջև համագործակցությունը։ Սա հնարավորություն է տալիս Մարդու իրավունքների ազգային հաստատություններին (ՄԻԱՀ) բարձրացնելու մարդու իրավունքների ստանդարտների պահպանման վերաբերյալ մտահոգությունները մեկ այլ պետության գործողությունների մասին՝ ուղղակիորեն դիմելով այդ պետության իր գործընկերոջը։

Հավելենք նաև, որ Եվրոպական համատեքստում առկա են հակամարտության երկու կողմերում գործող ՄԻԱՀ-ների միջև դրական համագործակցության օրինակներ, այդ թվում՝ բանտարկյալների փոխանակման, անազատության մեջ գտնվող վայրերի մոնիտորինգի, անհատական գործերի շուրջ փոխանակումների, մարդու իրավունքների ոլորտում վերապատրաստումների կամ հաշվետվությունների ներկայացման ուղղությամբ։

Հաշվի առնելով վերոգրյալը, խոշտանգումների վերաբերյալ բացահայտ փաստերը, մեր հայրենակիցների ահազանգերը, ինչպես նաև հանրային իշխանության պարտականությունը քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը ապահովելու տեսանկյունից՝ խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին․

1․ Մարդասիրական իրավունքի շրջանակներում Ձեր լիազորությունների տիրույթում ի՞նչ գործողություններ եք իրականացրել մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։

2․ Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված Ձեր գրության մեջ ի՞նչ խնդիրներ եք բարձրաձայնել և ի՞նչ արձագանք եք ստացել։

3․ Մեր հայրենակիցների դատական ակտերը նրանց տրամադրելու և վերջիններիս հիմնարար իրավունքները երաշխավորելու ուղղությամբ վերաբերելի քայլեր ձեռնարկելու նպատակով նախատեսու՞մ եք դիմել Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանին։

4․ Ադրբեջանում ապօրինի պահվող մեր հայրենակիցների խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ ի՞նչ քայլեր եք ձեռնարկել միջազգային համագործակցության շրջանակներում և ի՞նչ արդյունք եք արձանագրել։ Խնդրում եմ ներկայացնել այս ուղղությամբ Ձեր կողմից նախատեսվող առաջիկա քայլերը»,- գրել է Գալստյանը։

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանել է ուղևորի մատի վնասման և վարորդի՝ դեպքի վայրից հեռանալու վերաբերյալ լուրերը Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատել են, ոտքը՝ կրճատել Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ»ՀՀ-ում տարկետում ստացած որոշ քաղաքացիների համար զորակոչի տարիքային շեմը կհասնի 32-ի Դատախազությունը պահանջում է Երևանի Աբովյան 8/1 հասցեում գտնվող անշարժ գույքն ազատել ընկերության ապօրինի տիրապետումից վախճանվել է թատերագետ, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Գևորգ Աբաջյանը․ պատմության այս օրը (հոկտեմբեր 08) Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ. Տիգրան Աբրահամյան «Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ»Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կան վիրավորներ Ո՞ր հասցեներում ջուր չի լինելու այսօր «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ»Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ ԼավրովԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱրտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլնԻրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը բացահայտ հակասահմանադրական քայլ է և փորձ՝ միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը. խորհրդակցություն՝ Մայր Աթոռում Սեպտեմբերի 27-ին Թաթայի համերգի հեռարձակումը սխալ է եղել. Հովհաննես Մովսիսյան Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Իրանը պшտերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում Գազ չի լինելու հոկտեմբերի 8-ին և 9-ին Փաշինյանը Ռուսաստանի նախագահին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և բարեմաղթանքներ փոխանցել Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ
Ամենադիտված