Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երաշտն ամբողջ աշխարհում մեծացնում է հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը․ հետազոտություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երաշտը հանգեցնում է հողում հակաբիոտիկների նկատմամբ կայուն (ռեզիստենտ) միկրոօրգանիզմների կոնցենտրացիայի բարձրացմանը, ինչը կարող է լուրջ հետևանքներ ունենալ հանրային առողջապահության համար, նշվում է նոր հետազոտության մեջ։

Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի (Կալտեխ, ԱՄՆ) հետազոտողները փորձել են պատասխանել մեկ հարցի. կարո՞ղ են հակաբիոտիկների առաջացման բնական միջավայրի փոփոխությունները նպաստել կայունության զարգացմանը:

Նրանց եզրակացությունն այն է, որ տարածաշրջանային չորայնությունը սերտորեն կապված է ավելի քան 100 երկրների կլինիկական պայմաններում հակաբիոտիկների նկատմամբ կայունության տարածվածության հետ։

Հակամիկրոբային կայունությունը (AMR) աճող սպառնալիք է, որը միայն Եվրոպական միությունում տարեկան ավելի քան 35,000 մահվան պատճառ է դառնում. հայտնում է Euronews-ը։

Այն առաջանում է, երբ բակտերիաները, վիրուսները, սնկերը և մակաբույծները դադարում են արձագանքել հակամիկրոբային դեղամիջոցներին: Սա բնական գործընթաց է, որը ժամանակի ընթացքում տեղի է ունենում հարուցիչների գենետիկական փոփոխությունների պատճառով, սակայն մարդկային գործունեության՝ առաջին հերթին հակամիկրոբային միջոցների սխալ և չափից ավելի կիրառման հետևանքով այն կարող է կտրուկ արագանալ:

«Երաշտները հանգեցնում են նույն հետևանքներին, ինչ հակաբիոտիկների չափից ավելի կիրառումը կլինիկական պայմաններում. և՛ մեկը, և՛ մյուսը ուժեղացնում են հակաբիոտիկների նկատմամբ կայուն շտամների ընտրությունը», — ասել է Caltech-ի կենսաբանության և գեոկենսաբանության պրոֆեսոր Դիաննա Նյումանը:

Նրա խոսքով՝ հետազոտության ընթացքում հայտնաբերված «զարմանալի փոխկապակցվածությունը» խթանում է կլինիկաներում առավել ճշգրիտ ու արագ ախտորոշման զարգացումը, ինչպես նաև նոր թերապևտիկ մոտեցումների ստեղծումը:

«Հակաբիոտիկներն առաջին անգամ հայտնաբերվել են դեռևս 1940-ական թվականներին՝ հողային միկրոօրգանիզմների հետ փորձարկումների ժամանակ. այն ժամանակ պարզվել է, որ հողային մի օրգանիզմի արտադրած բնական նյութերն ընդունակ են ճնշել մեկ այլ օրգանիզմի աճը», — նշում են հեղինակները:

Այդ ժամանակից ի վեր այդ բնական միացություններից շատերը ձևափոխվել են և վերածվել դեղամիջոցների, սակայն հողը նախկինի պես մնում է հակաբիոտիկների նոր արտադրողների խոշորագույն աղբյուրներից մեկը։ Դա մի մի միջավայր է, որն այնքան հարուստ է մանրէներով, որ, ըստ գնահատականների, դրա բնակիչների մոտ 99 տոկոսին մինչ օրս չի հաջողվում աճեցնել լաբորատոր պայմաններում:

Հետազոտողների խոսքով՝ բազմաթիվ հակաբիոտիկներ սկիզբ են առնում հողային միկրոօրգանիզմներից, սակայն այն, թե ինչպես կարող են հողային էկոհամակարգերում շրջակա միջավայրի փոփոխությունները նպաստել կայունության զարգացմանը, դեռևս թերի է ուսումնասիրված։

Caltech-ի հետդոկտորանտ և աշխատության առաջատար հեղինակ Սյաոյույ Շանի ղեկավարությամբ ստեղծվել է հաշվողական ծրագիր՝ հողի նմուշներում մանրէաբանական հաջորդականությունների բաց տվյալների հավաքածուները վերլուծելու համար, որպեսզի բացահայտվեն տարբեր հակաբիոտիկների արտադրությունն ապահովող գեները։

Օգտագործելով 116 երկրների կլինիկական հսկողության տվյալները և ԱՄՆ-ի, Չինաստանի ու Եվրոպայի տարածքների հողային տվյալների շտեմարանները, որոնք ընդգրկում են հողօգտագործման տարբեր տեսակներ (վարելահողեր, արոտավայրեր, անտառներ և ջրային-ճահճային տարածքներ), գիտնականները պարզել են, որ հիվանդանոցներում հակաբիոտիկների նկատմամբ կայունության միջին հաճախականությունը սերտորեն կապված է տեղական չորայնության ինդեքսի հետ։

Հետազոտությունը ցույց է տվել, որ երաշտի ժամանակ կայունությունն ուժեղացնող հիմնական մեխանիզմը կոնցենտրացիայի էֆեկտն է. հողի չորացմանը զուգընթաց՝ դրանում պարունակվող բնական հակաբիոտիկներն ավելի կոնցենտրացված են դառնում մնացորդային խոնավության մեջ։

Սակայն երաշտը հակաբիոտիկների վրա ազդում է նաև ավելի նուրբ ձևերով։ Հետազոտությունները ցույց են տվել, որ չորության պայմաններում բակտերիաների զգացած ֆիզիկական սթրեսը կարող է փոխել դրանց դեմ հակաբիոտիկների ազդեցության արդյունավետությունը։

Չոր եղանակի տևական ժամանակահատվածները կարող են փոխել նաև հողում առանձին հակաբիոտիկների քայքայման արագությունը՝ կախված կոնկրետ նյութից. ցածր խոնավության պայմաններում այս գործընթացը կարող է ինչպես դանդաղել, այնպես էլ արագանալ:

«Մենք մշտապես շփման մեջ ենք հողի հետ՝ բնության գրկում հանգստանալիս կամ պարզապես փոշի շնչելիս», — ասում է Շանը:

«Կարևոր է, որ բակտերիաներն ընդունակ են միմյանց փոխանցել գեներ, իսկ հակաբիոտիկների նկատմամբ կայունության գեները, ինչպես հայտնի է, շատ ակտիվորեն են տարածվում: Հաշվի առնելով շրջակա միջավայրում առկա տրիլիոնավոր բակտերիաները՝ դա տեղի է ունենում հսկայական մասշտաբներով»:

Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումԽոշոր հրդեհ՝ Երևանի Մոլդովական փողոցի տներից մեկի այգում Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ Քանաքեռավանում հայտնաբերվել են 15 փամփուշտ և 22 պարկուճ Ռուսաստանը չի դադարեցնի հատուկ ռшզմական գործողությունը Ուկրաինայի շուրջ բանակցությունների ընթացքում․ Լավրով Արմեն Գրիգորյանն ավելի շատ է անհանգստանում Ադրբեջանի՝ լավ լույսի ներքո հանդես գալու համար, քան հենց ադրբեջանցիները. Մամիջանյան Չինաստանը պատրաստ է օժանդակել Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանը. Սի Ծինփին Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Tesla»-ն, «Ford Transit»-ը և «Opel Astra»-ն Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա Դամասկոսի նախկին ռազմական օդանավակայանը մասնավոր ինքնաթիռների կենտրոն դարձնելու ծրագիրը դժգոհություն է առաջացրել Սաուդյան Արաբիան հարձակումից հետո փակել է նավթի հիմնական խողովակաշարը ՌԴ նախագահի օգնականը հայտնել է, որ ԱՄՆ-ն բանակցություններում կառուցողական մոտեցում ունի Լիբանանը հայտարարել է, որ նոր բանակցություններ չի վարում Իսրայելի հետ Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը.ինչպես օգտվել Մեկնարկել է «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլը Գյումրի քաղաքում հայտարարված պլանային ջրանջատումը չեղարկվում է. «Վեոլիա Ջուր» Հերթական անչափահասի մահը՝ էներգետիկների չարաշահումիցԻրանի հետ պшտերազմը շուտով կավարտվի. Թրամփ ԲՐԻԿՍ-ն աշխարհում խոշորագույն միավորումն է․ Պուտին Նեպալում հայտնաբերվել է ջրհեղեղից հետո անհետ կորած համարվող տասը մարդ Հորմուզում նավագնացության հետ կապված իրավիճակը բարեհաջող կլուծվի․ Թրամփ Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ Մենք այժմ Իսրայելի հետ նոր բանակցություններ չենք վարում․ Լիբանանի նախագահ ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքից Սպասվում է առանց տեղումների եղանակ․ ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով ԲՐԻԿՍ-ը դարձել է զարգացող երկրների միջև համագործակցության ամենաազդեցիկ հարթակը․ Սի Ծինփին Մի տնտեսական ցուցանիշ բացահայտում է Հայաստանի գերազանցությունը Ռուսաստանի նկատմամբ. «Նրանք չափազանց խորն են փորել»Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է, նրանց խոշտանգումների վերաբերյալ փաստերը բացահայտ են․ Բաքվում պահվող հայ գերիների հարցով ՀՀ ՄԻՊ–ին է դիմել Լիլիթ Գալստյանը Կեդմի. Փաշինյանը Հայաստանը տանում է «ուկրաինական ճանապարհով»Ես պատրաստ եմ հանդիպել Պուտինին Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին, եթե Պուտինը ևս մեկնի այնտեղ․ Զելենսկի ՌԴ-ն անկեղծորեն հույս ունի, որ ԱՄՆ-ի խաղաղարար ջանքերը պտուղներ կբերեն․ Պեսկով Կանադան պետք է դառնա ամերիկյան նահանգ՝ ավտոարտադրությունը պահպանելու համար․ Թրամփ Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում Չեմ տեսնում որևէ մեկին, ով նախորդ մրցաշրջանում ինձնից լավն է եղել․ Մբապեն կրկին խոսել է «Ոսկե գնդակի» մասին «Գասպարյան. Եվրոպային այսօրվա Հայաստանը պետք չէ»Սի Ծինփինը առաջին անգամ յոթ տարվա ընթացքում ժամանել է Հնդկաստան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին Թեհրանը բանակցություններ չի վարի Վաշինգտոնի հետ, քանի դեռ Իրանի պայմանները չեն ընդունվել. Իրանի խորհրդարանի ներկայացուցիչ ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը․ «Հրապարակ» Եվրոպայի կառույցների ոչ մի որոշում չի կարող արդարացնել ՌԴ ակտիվների գnղությունը․ Վոլոդին «Հաղթանակ» կամրջի սկզբնամասում բախվել են «Ford Fusion»-ը և «Opel Astra»-ն Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը Սեգունդա. Սևիկյանը նշեց նորամուտը նոր ակումբի կազմում Կհեռանա՞ Ռուսաստանը Շիրակից. Պուտինը Փաշինյանին կանգնեցնում է պատմության մեջ ամենադժվար ընտրության առջև
Ամենադիտված