Կադրեր Մենչի դստեր՝ Էլինա Պետրոսյանի նախահարսանեկան խնջույքից
ՖՈՏՈՊրոդյուսեր Մենչի (Արմեն Պետրոսյան) դուստրը՝ Էլինա Պետրոսյանը, պատրաստվում է հարսանիքին։ Մինչ այդ Էլինան, ինչպես շատ հարսնացուներ, նախահարսանեկան արարողություն է ունեցել, որի կադրերից մի քանիսը հայտնվել են նրա ինստագրամյան էջում։

Էլինան, ի տարբերություն շատ ապագա հարսնացուների, իր նախահարսանեկան արարողությանը կրել է ոչ թե սպիտակ, այլ արծաթագույն զգեստ։ Դա առանց թեւքերի փայլուն մինի զգեստ է, որը կողքի հատվածում աչքի է ընկնում երկար փեշով։ Էլինան զգեստը համադրել է բաց կոշիկներով եւ նուրբ զարդերով։

Ինստագրամյան «սթորի» բաժնում տեղադրված տեսանյութերից մեկում Էլինան չի կարողանում զսպել հուզմունքի արցունքները, երբ լուսանկարվում է մայրիկի ու հայրիկի հետ։
