Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիմնադրվել է Հայ կինոյի թանգարանը․ պատմության այս օրը (14 դեկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ուկրաինա՝ Չեռնոբիլյան աղետի հետևանքները վերացնողների փառաբանման օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1802 –ծնվել է մանկավարժ Հակոբ Մանվելյանը։

1825 - ծնվել է հրապարակախոս Ստեփան Ոսկանյանը:

1846 - Անդրկովկասը վարչական նոր բաժանման է ենթարկվել. ստեղծվել են Թիֆլիսի, Քութայիսի, Շամախի և Դերբենդի նահանգները։

1861- Կ. Պոլսում հիմնվել է Արևելյան թատրոնը։ Բացման խոսքով հանդես է եկել  Միքայել Նալբանդյանը։

1909 - ծնվել է ճարտարապետ Փայլակ Մանուկյանը:

1913 - Գերմանիան Թուրքիա է ուղարկել գեներալ Լիման Ֆոն Սանդերսի գլխավորած ռազմական պատվիրակությունը։

1918-հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Շարուրի վրա հարձակում իրականացրած հայկական ուժերը պարտություն են կրել Նորաշեն գյուղի մոտ:

1919 - Ուզունլարում բոլշևիկների նախաձեռնությամբ հրավիրվել է Լոռվա «չեզոք գոտու» գյուղացիական դեպուտատների խորհրդի առաջին նիստը, որը բանաձև է ընդունել կալվածատիրությունը վերացնելու և հողային կոմիտեներ ստեղծելու մասին։

1924 - ծնվել է հայ օպերային արվեստի մեծագույն վարպետ, քնարակոլորատուրային սոպրանո Գոհար Գասպարյանը:

1936– ծնվել է ճանաչված օպերային երգիչ, դրամատիկական տենոր, օպերային ռեժիսոր Տիգրան Լևոնյանը։

1943 —ԽՄԿԿ քաղբյուրոյի որոշմամբ հաստատվել է ԽՍՀՄ-ի հիմնը («Ստալինյան» հիմնը):

1947– վախճանվել է կոմպոզիտոր, խմբավար և դիրիժոր Գուրգեն Ալեմշահը:

1972 - վախճանվել է   մանկավարժ,  պրոֆեսոր Մուշեղ Սանթրոսյանը:

1994- վախճանվել է դերասանուհի Նվարդ Աբալյանը:

2005- մայրաքաղաքի կենտրոնում՝ Կարապի լճում նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանում առաջին բացօդյա սահադաշտի բացումը:

2006-Արգենտինայի սենատը միաձայն վավերացրել է  օրինագիծ, որով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

2017- հիմնադրվել է Հայ կինոյի թանգարանը:

2019-ոստիկանության հատուկ ջոկատայինները խուզարկել են ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, հանրապետական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի տունը։

2020- տեղի է ունեցել գերիների փոխանակում. 44 հայ գերիներ են վերադարձել հայրենիք, իսկ Հայաստանից հակառակորդին են փոխանցվել 10 գերի և 2 մարդասպան, որոնք 2014-ին ցմահ ազատազրկման էին դատապարտվել անչափահասի եւ տղամարդու սպանության ու մեկ կնոջ ծանր վիրավորելու համար։

2021- կայացել է «Հայրենիքի փրկության շարժման» կազմակերպած «Անհնազանդության երթը»:

2021- Բրյուսելում տեղի է ունեցել Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպում:

2022- ՀՀ կառավարության շենքի դիմաց տեղի է ունեցել «Արցախցի տերը հայ ժողովուրդն է» խորագրով  բողոքի ակցիա ի պաշտպանություն Արցախի, և ընդդեմ նրա շրջափակման:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

835 —չինական Տան կայսրությունում անհաջող տեղի է ունեցել  «Քաղցր ցողի դավադրությունը»:

1503 —ծնվել է ֆրանսիացի բժիշկ և աստղագետ Նոստրադամուսը:

1799 —վախճանվել է ԱՄՆ-ի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը:

1812– ավարտվել է ռուս-ֆրանսիական պատերազմը։

1825 –տեղի է ունեցել  Դեկաբրիստների ապստամբությունը Պետերբուրգում։

1860 —վախճանվել է անգլիացի քաղաքական գործիչ Ջորջ Համիլտոն Գորդոն Էբերդինը:

1866 —ծնվել է անգլիացի նկարիչ և նկարչական քննադատ Ռոդժեր Ֆրայը, որը շրջանառության մեջ է դրել հետիմպրեսիոնիզմ հասկացությունը:

 1883– ծնվել է Ճապոնական այկիդո մարտական արվեստի հիմնադիր Մորիհեյ Ուեսիբանը։

1900– Մաքս Պլանկի տեսության հրապարակմամբ  առաջացել է Քվանտային մեխանիկան։

1911– Ռուալ Ամունդսենն առաջին անգամ պատմության մեջ հասել է Հարավային բևեռ։

1913 —Կրետե կղզին անեքսիայի է ենթարկվել Հունաստանի կողմից:

1922– ծնվել է, ռուս ֆիզիկոս, քվանտային էլեկտրոնիկայի հիմնադիրներից մեկը հանդիսացող Նիկոլայ Բասովը։

1923 –վախճանվել է  ֆրանսիացի նկարիչ Թեոֆիլ Ալեքսանդր Ստեյնլեն:

1924-ծնվել է հնդիկ դերասան, ռեժիսյոր, պրոդյուսր և սցենարիստ Ռաջ Կապուրը:

1928 —դանիական ուսումնական հինգ կայմանի  «Կոպենհագեն» առագաստանավը դուրս է եկել Մոնտեվիդեոյի նավահանգստից և ուղևորվելով  Ավստրալիա անհետացել անձնակազմի 59 անդամների հետ միասին:

1987– հիմնվել է Համասը՝  պաղեստինյան իսլամական կուսակցությունը։

1989 - վախճանվել է   ֆիզիկոս և քաղաքական գործիչ, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրեյ Սախարովը:

1995–Փարիզում ստորագրված Դեյտոնյան համաձայնագրով  ավարտվել է մոտ 3 տարի տևած Բոսնիական պատերազմը։

2004 —բացվել է աշխարհում ամենաբարձրադիր տրանսպորտային կամուրջը ՝ Վիադուկ Միյոն:

2008 —Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ընթացել է «Անհամաձայնների երթը», որը Ռուսաստանի քաղաքական կացության բերեփոխումներին ձգտող ընդդիմադիրների «Այլ Ռուսաստան» դաշինքի փողոցային ակցիաների իրականացման ընդանուր անունն է:

Կ.Խաչիկյան

Կարևորը՝ իշխանավորները հարուստ լինեն, մնացյալը՝ հեչ. «Փաստ»Սպասվում է ձյուն, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն«Նման գործողությունների պարագայում իշխանությունն ընդհանրապես շանս չունի վերարտադրվելու». «Փաստ»Սեփական գործույթը թողած՝ այլոց խոսույթն են «քննում». «Փաստ»Նախատեսվում է կյանքի կոչել «Հայֆիլմի» վերագործարկման ծրագիրը. նախագիծ. «Փաստ»ՊԵԿ նախկին նախագահը ազատ է արձակվել. որքան գրավ է վճարվել. «Ժողովուրդ» Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից. «Հրապարակ» Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ. «Փաստ»Ինչու են ՔՊ-ականները հերթով հրաժարական ներկայացնում իրենց պաշտոններից. «Ժողովուրդ» ՔՊ–ում զբաղված են իրար խորտակելով. Թույն են շնչում․«Հրապարակ» Անվավերները խոսում են «անվավերության» մասին. «Փաստ»Երբ դիшկները թափված էին գետնին, նախարարը հրաժարական չտվեց, հիմա արժեքներից է խոսում. «Ժողովուրդ» Հունանյանի ինքնազգացողությունը վատացել է. ծանր է տանում․ «Հրապարակ» Սպասվում է հողերի թանկացում. «Փաստ»Իսրայելը ձեռնամուխ է եղել պաղեստինցի փախստականներին օգնող ՄԱԿ-ի գործակալության կենտրոնակայանի քանդման աշխատանքներինԱդրբեջանի իշխանությունները սկսել են օկուպացված Ստեփանակերտի վերաբնակեցումը Համաշխարհային հացահատիկի պաշարները կկրճատվեն․ կանխատեսում Վեհափառի օրհնությամբ լույս է ընծայել Արցախի մշակութային ժառանգության nչնչացման մասին ուսումնասիրությունըՄեզ դեռ պարզաբանումներ են պետք, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահը. Պեսկովը՝ Թրամփի գաղտնի զինատեuակի հայտարարության մասինՔիմ Քարդաշյանը ցնցել է սոցիալական ցանցերը՝ բաց լուսանկարների հավաքածուով Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Չեմ կարող բառերով նկարագրել մթնոլորտը, որը տիրում է թե՛ լեռան վրա, թե՛ հենց արձանի մոտ. մինչև հիմա տպավորության տակ եմ. Գոհար ԱվետիսյանԵս չեմ մասնակցի G7-ին, որովհետև Էմանուելը երկար չի մնա և այնտեղ կայունություն չկա. ԹրամփՀարավային Կորեայի նախկին վարչապետ Հան Դոկ Սուն դատապարտվել է 23 տարվա ազատազրկմանՀենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 37-ամյակը Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին Ուիթքոֆֆը վաղը կհանդիպի Պուտինի հետ 27-ամյա երիտասարդը թմրամիջոց է պահել և օգտագործել Հեղուկ գազի գինը շարունակում է բարձր մնալ․ ի՞նչն է պատճառը Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Թրամփի պաշտոնավարման առաջին տարում արտաքսվել է 3 միլիոն միգրանտ Արտակարգ իրավիճակ՝ «Կինոյի տան»-ըԼույս է տեսել Արցախի մշակութային Ժառանգության ոչնչացման մասին ուսումնասիրությունը Թրամփը նոր «ՄԱԿ» է ստեղծում՝ իր կողմը քաշելով Փաշինյանին ու Ալիևին Լավրովն անցել է կոշտ զգուշացումների Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով․ ձյուն կտեղաՀենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 37-ամյակը ՈՒՉԼ 7-րդ խաղային շաբաթ | Մխիթարյանի «Ինտերը» պարտվեց «Արսենալին». այլ արդյունքներ Ադրբեջանն ընդունել է ԱՄՆ նախագահի՝ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ դառնալու հրավերը. ԱԳՆ Բացասական ջերմաստիճանային անոմալիան ձգվում է գրեթե 7,000 կիլոմետր․ Լևոն Ազիզյան ԱՄՆ-ն առգրավել է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» հետ կապված տանկեր Լաուրա Ոսկանյանը որոնվում է որպես անհետ կորած «Քաղպայմանագիրը» պատժեց սկանդալում հայտնված անկիրթ պատգամավորուհուն 2025 թվականի արդյունքներով Wildberries հարթակում գործող հայ վաճառողների թիվն աճել է 106%-ով, իսկ նրանց վաճառքների ծավալը՝ 122%-ով։ Ծանոթ ու միաժամանակ անհայտ …Նուտելլա մածուկ «Կարծիք. «ՀՀ ղեկավարությունը ո՛չ սեփական քաղաքականություն ունի, ո՛չ էլ ազգային շահեր»»«Փորձագետ. Կովկասում ի՞նչ ապագա է սպասվում «Թրամփի երթուղուն»» Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայկական զինված խմբավորումները ջախջախել են Ստեփանակերտում գտնվող ադրբեջանական ՕՄՕՆ-ի հենակետը. պատմության այս օրը (21 հունվար)Ռուսաստանը ոսկու գնի աճից վաստակել է 216 միլիարդ դոլար՝ փոխարինելով կորցրած ակտիվները Երկար ժամանակ ջուր չի լինի
Ամենադիտված