Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ինչպե՞ս են թուրքական ծագման դեղերը հայտնվում հայաստանյան դեղատներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանյան դեղատներում պարբերաբար հայտնվում են անօրինական ճանապարհով Հայաստան ներմուծված դեղեր՝ նախատեսված թուրքական շուկայի համար։ Դրանք արտաքին տեսքով շփոթության աստիճանի նման են ՀՀ-ում գրանցված նույնանուն դեղերին, սակայն տարբերվում են թե՛ արտադրության երկրով և թե՛ գրանցման սերիական համարով: Այս մասին NEWS.am-ը պարզել է՝ ուսումնասիրելով դեղերի շուկան Հայաստանում։ Դեռևս մայիսին «Հանուն Հայկականի» ֆեյսբուքյան խմբի անդամներից Մերի Հովհաննիսյանն ահազանգել էր, որ ասթմայով հիվանդ  թոշակառու մայրը դեղատնից գնել է 13.000  դրամ արժողությամբ «Սերետիդ» անվանումով դեղամիջոցը, և արդեն տանը պատահաբար պարզել, որ տուփի վրա թուրքերեն մակնշումներ են առկա, ինչը նշանակում է, որ դեղը  նախատեսված է թուրքական շուկայի համար։ Նշենք, որ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի գրանցված դեղերի տեղեկատուում գրանցված է «Սերետիդ» տեսակի շնչառման դեղափոշին, որի արտադրման երկիրը Ֆրանսիան է, իսկ ասթմայով հիվանդների համար նախատեսված  թուրքական ծագման որևէ այլ տեսակի դեղամիջոց Հայաստանում գրանցված չէ։

Ավելի ուշ NEWS.am-ը պարզել է, որ ֆրանսիական արտադրության դեղամիջոցը նախկինում Հայաստան է ներմուծվել Ռուսաստանից, սակայն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների արդյունքում՝ տվյալ դեղի մատակարարումը դադարեցվել է։ Ներկայումս որոշ դեղատներում դարձյալ առկա է ֆրանսիական արտադրության տվյալ դեղամիջոցը, սակայն, թե ինչ ճանապարհով է այն ներմուծվել Հայաստան, հայտնի չէ։

ՀՀ առողջապահության նախարարությունից NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ ներկայումս Հայաստանում գրանցված է թուրքական ծագման ընդամենը մեկ տեսակի դեղամիջոց։ Խոսքը Բիեմեքսոլ (յոհեքսոլ) տեսակի ներակրկման լուծույթի մասին է, որի գրանցման հավաստագրի իրավատերը թուրքական Բիեմ իլակ Սան ընկերությունն է (Տանգոդան/Կանկայա, Անկարա, Թուրքիա):

«2023 թվականի հուլիսի 10-ի դրությամբ ՀՀ-ում գրանցված է 3450 դեղ, որոնցից 14 դեղերի արտադրական փուլերից առնվազն մեկում ընդգրկված է Թուրքիայում տեղակայված արտադրատարածք, սակայն դեղերի գրանցման հավաստագրերի իրավատերերն են եվրոպական Ալկալոիդ, Գալենիկա, Գեներիկոն, Լեկ, Սանդոզ, և Նովարտիս ընկերությունները և կորեական Սելտրիոն ընկերությունը: Գրանցամատյանում առկա է միայն մեկ դեղ, որի արտադրողը և գրանցման հավաստագրի իրավատերը թուրքական ընկերություններ են»,-հայտնել են առողջապահության նախարարությունից՝ միաժամանակ պարզաբանելով, որ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 22-րդ մասի համաձայն` դեղի գրանցման հավաստագրի իրավատերն է օրենքով նախատեսված պատասխանատվություն կրում գրանցված արտադրանքի անվտանգության, արդյունավետության և որակի համար:

Պետական եկամուտների կոմիտեից էլ NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են, որ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2022թ․ բացահայտել է ապրանքները չհայտարարգրելու եղանակով Թուրքիայից Հայաստան դեղամիջոցներ ներմուծելու երեք դեպք, որոնցով մաքսային մարմինների կողմից հարուցվել են վարչական վարույթներ՝ մաքսային կանոնների հնարավոր խախտման հատկանիշներով։

ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ԱՄՆ ռադիոլոկացիոն կայանին hարվածելու մասինՈւկրաինական ԱԹՍ-ները hարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվելՎթարով պայմանավորված՝ մինչև երեկո ջուր չի լինելուՀայաստանում մեծ երկրաշարժ է եղել, որից խիստ տուժել է Սիս քաղաքը. պատմության այս օրը (Նոյեմբերի 13)Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՍկալոնին երկարաձգեց պայմանագիրն Արգենտինայի հավաքականի հետ. պաշտոնականԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրԵվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանըԱզգերի լիգա. Եվս երկու հավաքական դուրս եկան փլեյ–օֆֆՃանապարհների անբարենպաստ պայմանների հետևանքով մի շարք տրանսպորտային միջոցներ հայտնվել են արգելափակման մեջՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են եվրոպացիներին ներառել բանակցությունների հաջորդ փուլում. ՔուշներԱվտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդըՆոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. նոր մանրամասներԹուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով չորս մարդ զnհվել էՊուտին․ ՌԴ ԱԳՆ-ն կզբաղվի ռուս մարզիկների ԱՄՆ վիզաների հարցովՀայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԳյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանը«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԴատարանը հրապարակել է Վեհափառի եղբոր և եղբորորդու դատավճիռներըՊաշտոնյաների աշխատավարձերն առայժմ չեն բարձանա. նախագծի քննարկումը 2 ամսով հետաձգվեցԵթե եվրոպական զորքեր տեղակայվեն Ուկրաինայում, պատերшզմը կվերսկսվի. ՊուտինՊԵԿ-ը հայտնում է համակարգում առաջացած խափանումների մասինՕրենքով գող Գիա Սվերդլովսկին դատապարտվել է ութ տարվա ազատազրկմանԱԺ հանձնաժողովը մերժել է ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագիծըՊուտինը Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի բանագնացներ Ուիթքոֆին և ՔուշներինԿյանքից անժամանակ հեռացել է 12-րդ դասարանի աշակերտ Սարո ԴանիելյանըՊետք է գա մի պահ, երբ տարածաշրջանի պետություններից մեկը վերջապես Բաքվին հստակ ասի՝ հանգիստ նստիր քո տեղը, բավական է փորձես յուրացնել ուրիշների պատմությունը. ադրբեջանագետԹրամփը դեմոկրատներին մեղադրել է իրենց վերահսկողության տակ գտնվող «կապույտ» նահանգներում լայնածավալ կոռուպցիայի մեջՈ՞ր փողոցները կանավանփոխվեն ԵրևանումՎերանորոգման գները ՀՀ-ում վերջին 5 տարում զգալիորեն աճել են. հետազոտություն13-ամյա դպրոցական աղջկա սպանության մեջ կասկածվողը մահացել է հիվանդանոցումԵՄ-ն նոյեմբերի 16-ին Ռուսաստանի դեմ նոր պատժամիջnցներ կսահմանիՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդՄայքլ Կարիկը հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից. պաշտոնական«Ռեալ»-ի բաժնետոմսերի մի մասը կհանվի վաճառքի. Պերեսը հեղափոխություն է նախապատրաստումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանովԹուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարՄասիսի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էԻրանից հիշեցրել են Հայաստանին Թրամփի նախագծի պատճառով «ոտքերը կոտրելու» սպառնալիքի մասինՀանրահավաքներ և բողոքի ցույցե՞ր. Ի՞նչ սպառնալիք կլինի Փաշինյանի համար ընդդիմության միավորումից հետո««Անհավասար փոխանակում». Ինչու է Փաշինյանը ռիսկի դիմում դուրս բերելով Հայաստանը ՀԱՊԿ-ից»Այսօրվանից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԳեղարքունիքի գյուղերից մեկից 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, շմոլ գազից թունավորմամբ տեղափոխվել են «Գավառ» ԲԿ«Նոր Զովք»-ի մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
Ամենադիտված