ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս են թուրքական ծագման դեղերը հայտնվում հայաստանյան դեղատներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանյան դեղատներում պարբերաբար հայտնվում են անօրինական ճանապարհով Հայաստան ներմուծված դեղեր՝ նախատեսված թուրքական շուկայի համար։ Դրանք արտաքին տեսքով շփոթության աստիճանի նման են ՀՀ-ում գրանցված նույնանուն դեղերին, սակայն տարբերվում են թե՛ արտադրության երկրով և թե՛ գրանցման սերիական համարով: Այս մասին NEWS.am-ը պարզել է՝ ուսումնասիրելով դեղերի շուկան Հայաստանում։ Դեռևս մայիսին «Հանուն Հայկականի» ֆեյսբուքյան խմբի անդամներից Մերի Հովհաննիսյանն ահազանգել էր, որ ասթմայով հիվանդ  թոշակառու մայրը դեղատնից գնել է 13.000  դրամ արժողությամբ «Սերետիդ» անվանումով դեղամիջոցը, և արդեն տանը պատահաբար պարզել, որ տուփի վրա թուրքերեն մակնշումներ են առկա, ինչը նշանակում է, որ դեղը  նախատեսված է թուրքական շուկայի համար։ Նշենք, որ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի գրանցված դեղերի տեղեկատուում գրանցված է «Սերետիդ» տեսակի շնչառման դեղափոշին, որի արտադրման երկիրը Ֆրանսիան է, իսկ ասթմայով հիվանդների համար նախատեսված  թուրքական ծագման որևէ այլ տեսակի դեղամիջոց Հայաստանում գրանցված չէ։

Ավելի ուշ NEWS.am-ը պարզել է, որ ֆրանսիական արտադրության դեղամիջոցը նախկինում Հայաստան է ներմուծվել Ռուսաստանից, սակայն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների արդյունքում՝ տվյալ դեղի մատակարարումը դադարեցվել է։ Ներկայումս որոշ դեղատներում դարձյալ առկա է ֆրանսիական արտադրության տվյալ դեղամիջոցը, սակայն, թե ինչ ճանապարհով է այն ներմուծվել Հայաստան, հայտնի չէ։

ՀՀ առողջապահության նախարարությունից NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ ներկայումս Հայաստանում գրանցված է թուրքական ծագման ընդամենը մեկ տեսակի դեղամիջոց։ Խոսքը Բիեմեքսոլ (յոհեքսոլ) տեսակի ներակրկման լուծույթի մասին է, որի գրանցման հավաստագրի իրավատերը թուրքական Բիեմ իլակ Սան ընկերությունն է (Տանգոդան/Կանկայա, Անկարա, Թուրքիա):

«2023 թվականի հուլիսի 10-ի դրությամբ ՀՀ-ում գրանցված է 3450 դեղ, որոնցից 14 դեղերի արտադրական փուլերից առնվազն մեկում ընդգրկված է Թուրքիայում տեղակայված արտադրատարածք, սակայն դեղերի գրանցման հավաստագրերի իրավատերերն են եվրոպական Ալկալոիդ, Գալենիկա, Գեներիկոն, Լեկ, Սանդոզ, և Նովարտիս ընկերությունները և կորեական Սելտրիոն ընկերությունը: Գրանցամատյանում առկա է միայն մեկ դեղ, որի արտադրողը և գրանցման հավաստագրի իրավատերը թուրքական ընկերություններ են»,-հայտնել են առողջապահության նախարարությունից՝ միաժամանակ պարզաբանելով, որ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 22-րդ մասի համաձայն` դեղի գրանցման հավաստագրի իրավատերն է օրենքով նախատեսված պատասխանատվություն կրում գրանցված արտադրանքի անվտանգության, արդյունավետության և որակի համար:

Պետական եկամուտների կոմիտեից էլ NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են, որ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2022թ․ բացահայտել է ապրանքները չհայտարարգրելու եղանակով Թուրքիայից Հայաստան դեղամիջոցներ ներմուծելու երեք դեպք, որոնցով մաքսային մարմինների կողմից հարուցվել են վարչական վարույթներ՝ մաքսային կանոնների հնարավոր խախտման հատկանիշներով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular