Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ է այսօրվա ողբերգական վթարի զոհը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Այսօր՝ ապրիլի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում Քուչակ-Ապարան ավտոճանապարհին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Honda» մակնիշի ավտոբուսին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 12 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան»  բժշկական կենտրոն, որտեղից մի մասին ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվ են գործել «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացրել հերթապահություն։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սերգեյ Հովակիմյանը և Կարեն Թարզյանը։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Մանվել Թամրազյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Ապարանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արթուր Մնոյանի, վարչության պետի տեղակալ Հրաչ Դավթյանի, Ապարանի քննչական բաժնի պետ Ալեքսեյ Կարապետյանցի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի, վիրավորների և վարորդների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվելու են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը հաշվառված է ՀՀ Ներքին գործերի նախարարության հաշվեկշռում և շահագործվում է ոստիկանության գվարդիայի կողմից, ովքեր ծառայության մեկնելիս են եղել։
Երևանում երթևեկությունը բեռնաթափելու համար Սամվել Կարապետյանը քննարկում է օղակաձև ավտոմոբիլային ճանապարհի և մետրոյի 9 նոր կայարանի կառուցման անհրաժեշտությունը. «Փաստ»Իշխանության համար օրենք չկա. «Փաստ»ԻՀՊԿ-ն սպառնում է ոչնչացնել Պարսից ծոցի հարավում գտնվող ամերիկյան բազաները Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի ԱՀԿ-ն ցածր է համարում հանտավիրուսի համաճարակի ռիսկը Ադրբեջանը Հայաստան է արտահանել 9,646,000 դոլարի ապրանքներ Պակիստանը Սաուդյան Արաբիա է տեղակայում 8000 զինվորական, կործանիչներ․ Reuters Փաշինյանը հանձնարարել է կտրուկ ավելացնել քրգործերի թիվըՓաշինյանի արտառոց ընտրակաշառքը կարող է ծանր հետևանքներ ունենալ Իրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին Պարզվել է Գյումրիում թnւնավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված 15 անձանց ինքնությունըԵթե կորցրել եք ձեր վիզան, կամ այն գողացել են, խուճապի մի մատնվեք, այլ գործեք անհապաղ.ԱՄՆ դեսպանատուն Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արևային մարտկոց Ռուսաստանը սպառնում է տնտեսական հետևանքներովԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Հանտավիրուսը տարածվել է զինված ուժերի զինծառայողների շրջանում ՊԵԿ-ը կանխել է ՀՀ տարածքով թմրամիջոցի խոշոր խմբաքանակի` 28 կգ հաշիշի տարանցումը Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան. Զենիթը վերջին տուրում նվաճեց չեմպիոնությունը Երկար ժամանակ ջուր չի լինի․ հասցեներ «Կրեմլի միջուկային առաջարկը»5,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ` Չինաստանում Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արմավիրում«Ինչի՞ համար է Փաշինյանը վերակողմնորոշում Հայաստանը» «Արդար Քվե»-ն կներկայացնի ընտրախախտումների գրանցման նոր հարթակը Դոլարն ու ռուբլին թանկացել ենՔարոզչական հույզե՞ր, թե՞ իրական ծրագրեր․ ընտրություններից առաջ քաղաքական պայքարը սրվում է Սոչիում սկսվել են A320 հայկական կործանված օդանավի «սև արկղեր»-ի բարձրացման աշխատանքները. պատմության այս օրը (18 մայիս)Երբ իշխանությունը խոսում է հաջողություններից, իսկ քաղաքացին շարունակում է աղքատանալ ՌԴ Հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 50 անօդաչու թռչող սարք Որոշ բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի Արարատից տեղեկացում են 4 վիրավորի մասինՃապոնիայում արջը հարձակվել է ռուսաստանցու վրաԱՄՆ-ն բանակցություններում Իրանին հինգ հիմնական պայման է ներկայացրել. FarsՄեզանից ոչ մեկը միամիտ չէ․ Մոուրինյուն՝ «Ռեալի» հետ բանակցությունների մասին Ուզբեկստանը հայտնել է Աֆղանստանից մոտ 600 կգ թմրանյութի ներմուծման կանխման մասինՈւկրաինական ԶՈւ-ն մի շարք hարվածներ է hասցրել Մերձմոսկվային․ կան զnhեր և վիրավnրներՊուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ նախագահին մարդասիրական օգնության համար Հարսնաքույրը հարսանիքի ժամանակ համարձակ պար է ցուցադրել և զգեստի «աղետից» հետո համացանցում վիրուսային դարձելՏհաճ է, բայց ինչ արած․ Ծառուկյանը՝ Թոփուրիա-Գեյջի մենամարտում պահեստային լինելու մասինՖրանսիան աջակցում է Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդմանը և պատրաստ է աշխատել հակահրթիռային պաշտպանության ուղղությամբ․ ԶելենսկիԾաղկաձորի ճանապարհին «Audi A3»-ը տապալել է երկաթե էլեկտրասյունը և մի քանի պտույտ շրջվելՀորոսկոպ. Հին հունական որ աստվածուհին եք դուք Պարեկները հանրապետության տարբեր հատվածներում մարտական ատրճանակներ են հայտնաբերել«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց «Նոթինգհեմ Ֆորեսթ»-ին և բարձրացավ 3-րդ հորիզոնական Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է Երևանի մետրոպոլիտենում տեխնիկական խնդրի պատճառով առաջացել է խափանում «BMW»-ն Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է արագաչափը Պուտինը եվրոպացի առաջնորդներից ընդամենը հեռախոսի լսափողի հեռավորության վրա է․ Պեսկով Հայաստանը կարող է ռուսական «Իսկանդեր» հրթիռները փոխարինել հնդկական «Պրալայ» հրթիռներովԱՄՆ-ը օգտագործում է Գեբելսի հռետորաբանությունը Իրանում իրավիճակը ապակայունացնելու համար․ Բաղայի
Ամենադիտված