Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս է Հայաստանը հակազդելու. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

forbes.com–ն «Ինչպես կարող է Հայաստանը արձագանքել Ադրբեջանի կողմից JF17 կործանիչների գնմանը» վերնագրով հոդվածում գրում է, որ Պակիստանը պաշտոնապես հաստատել է, որ Ադրբեջանը 4,6 միլիարդ դոլարի պաշտպանական պայմանագրի շրջանակներում իր պատվերը 16-ից հասցրել է մինչև 40 միավոր JF-17 Thunder կործանիչների: Դա Պակիստանի պատմության մեջ ամենամեծ պաշտպանական գործարքն է և մեծ հաջողություն է այն ինքնաթիռի համար, որը Պակիստանը մշակել է Չինաստանի հետ համատեղ: Խոսքը JF-17C Block III-ի վերջին տարբերակի մասին է, որն ունի ակտիվ փուլային զանգվածային ռադար և այլ համակարգեր ու զենքեր, որոնք բնորոշ են ժամանակակից կործանիչներին։

«Բաքվի համար JF-17-ի առավելությունները գերազանցում են թերությունները, - կարծում է RANE հետախուզական ընկերության վերլուծության տնօրեն Սեմ Լիխտենշտեյնը,– նախևառաջ՝ դա արևմտյան և ռուսական շատ գործընկերների համեմատ ծախսարդյունավետ տարբերակ է: Բացի այդ, նման կործանիչների գնումը թույլ է տալիս Ադրբեջանին թարմացնել իր հնացած՝ խորհրդային դարաշրջանի ինքնաթիռների տորմիղը»։ «Հաշվի առնելով Ռուսաստանի դեմ շարունակվող արևմտյան պատժամիջոցները և ռուսական պաշտպանական արդյունաբերության նոր համակարգեր արտադրելու կամ նույնիսկ հիմնական բաղադրիչները փոխարինելու կարողության վերաբերյալ անորոշությունը՝ JF-17-ի գնումը թույլ է տալիս Բաքվին խուսափել Ռուսաստանից կախվածությունից, - հավելել է Լիխտենշտեյնը,– բացի այդ, JF-17-ը համատեղելի է Ադրբեջանի զինանոցում արդեն իսկ առկա մի շարք թուրքական համակարգերի հետ, ինչը այն դարձնում է ավելի գրավիչ»։

Գործարքը նշանակալի քանակական և որակական խթան է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի համար, որոնք մինչ այժմ ապավինում էին մոտ մեկ տասնյակ հնացած ՄիԳ-29 կործանիչներին և ենթաձայնային Սու-25 գրոհայիններին։ Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալներով, JF-17-ները անմիջապես չեն փոխարինի այդ հին ինքնաթիռներին, ինչը տրամաբանական է՝ հաշվի առնելով այն, որ Սու-25-ները վերջերս արդիականացվել են թուրքական զենքեր կրելու համար։

Գործարքը, անկասկած, տագնապ կառաջացնի Երևանում։ Հայաստանը մինչև վերջերս կործանիչներ չուներ: Միայն 2019 թվականին են Ռուսաստանից թանկարժեք Սու30SM-ներ ձեռք բերվել, ընդ որում՝ նախատեսվում էր գնել 12 ինքնաթիռ, բայց մինչ այժմ մատակարարվել է միայն 4–ը։ Սակայն այդ կործանիչները չկարողացան կանգնեցնել Ադրբեջանին՝ 2020 թվականին իսրայելական և թուրքական անօդաչու թռչող սարքերով հարվածել հայկական դիրքերին։ Դրանք նաև չխանգարեցին Բաքվին հետագա սահմանային բախումներում կամ 2023 թվականի սեպտեմբերի լայնածավալ գործողության ժամանակ, որի արդյունքում Ադրբեջանը գրավեց ամբողջ Լեռնային Ղարաբաղը և տեղահանեց նրա հայ բնակչությանը։

Այժմ իր զինանոցում ունենալով 40 միավոր JF-17՝ Ադրբեջանը կունենա 10-ը 1–ի դիմաց առավելություն Հայաստանի նկատմամբ։ «Հայաստանի տեսանկյունից, Ադրբեջանի ընդլայնված նավատորմն ավելի է թուլացնում նրա՝ արդեն իսկ խոցելի ռազմական վիճակը Բաքվի նկատմամբ», - ասել է Լիխտենշտեյնը։ «Չնայած խաղաղության համաձայնագրի հնարավոր ստորագրման մասին հայտարարություններին՝ Ադրբեջանը ճնշում է գործադրում Հայաստանի վրա՝ պահանջելով կատարել վիճահարույց սահմանադրական փոփոխություններ, հետաձգում է համաձայնագրի ստորագրման գործընթացը, հավելել է նա,– այս ամենը, հավանաբար, կշարունակվի առնվազն մինչև 2026 թվականի Հայաստանի ընտրությունները, որպեսզի տեղ մնա հետագա սրման համար՝ հատկապես հաշվի առնելով Բաքվի այն համոզմունքը, որ Արևմուտքի, Ռուսաստանի կամ այլ հիմնական դերակատարների կողմից արձագանք չի լինի»։

Չնայած Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ բարձրաձայն պահանջներին, ներկայում լայնածավալ ներխուժումը քիչ հավանական է։ Այնուամենայնիվ, սահմանային միջադեպերը և լոկալ սրացումները լիովին հնարավոր են, հատկապես, եթե Բաքուն փորձի ստեղծել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» Սյունիքի հարավով Նախիջևանի հետ կապվելու համար։ «Քանի որ նոր հակամարտության սպառնալիքը մնում է, Հայաստանը, հավանաբար, կհենվի Ֆրանսիայի, Հնդկաստանի և Իրանի հետ իր աճող ռազմական համագործակցության վրա՝ միաժամանակ փորձելով մեղմել Ռուսաստանի հետ լարվածությունը, որպեսզի ինչ-որ կերպ հավասարակշռի Ադրբեջանի ռազմատեխնիկական գերազանցությունը», - նշել է Լիխտենշտեյնը։

Պարզ չէ, թե արդյո՞ք Հայաստանը Ադրբեջանի կողմից JF-17-ների գնմանը հակակշռելու համար կդիմի Ֆրանսիային Dassault Rafale բազմաֆունկցիոնալ կործանիչների հարցով: Դրա հավանականությունը քիչ է Rafale-ի բարձր արժեքի պատճառով՝ հատկապես հաշվի առնելով այն, որ Հայաստանն ունի շատ ավելի քիչ ռեսուրսներ, քան նավթով հարուստ Ադրբեջանը:

«Չնայած Երևանը, հավանաբար, կքննարկի տարբերակներ, բայց, ամենայն հավանականությամբ, կկենտրոնանա հնդկական Su-30MKI-ներ ձեռք բերելու վրա, որոնք զգալիորեն ավելի էժան են, քան ֆրանսիական Rafale-ները, ասել է Լիխտենշտեյնը,– բացի այդ, Հնդկաստանի և Պակիստանի միջև վերջերս տեղի ունեցած միջադեպից հետո մեղադրանքներ հնչեցին, որ հնդկական Rafale-ները լավագույնս չեն գործել, և դա նույնպես կարող է ազդել Հայաստանի ընտրության վրա»։ Հնդկաստանը լիցենզիայով արտադրում է ռուսական Su-30MKI-ի եզակի մոդիֆիկացիա և շուտով կարող է սկսել դրա արտահանումը։ Հայաստանը, կարծես, պոտենցիալ գնորդ է՝ հատկապես հաշվի առնելով վերջին տարիներին կնքված հայ-հնդկական պայմանագրերում ամրագրված զենքի ռեկորդային ծավալը։ Բացի այդ, Հնդկաստանը իդեալական գործընկեր է Հայաստանի ունեցած Su30SM-ները արդիականացնելու և դրանք հնդկական զենքին հարմարեցնելու համար։

«Հնդկաստանը, հավանաբար, հետաքրքրված կլինի դրանով՝ իր վաղեմի հակառակորդ Պակիստանին և նրա դաշնակից Ադրբեջանին զսպելու համար, - ասել է Լիխտենշտեյնը,– բացի նոր կործանիչներ ձեռք բերելուց, որոնք գոնե ինչ-որ կերպ կմրցակցեն Ադրբեջանի հետ օդում, Հայաստանը, հավանաբար, նաև կփորձի արդիականացնել իր հակաօդային պաշտպանության համակարգերը՝ գնումներ կատարելով կա՛մ Հնդկաստանից, կա՛մ Իրանից, կա՛մ այլ երկրներից»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանը հերքել է Թուրքիայի տարածքի ուղղությամբ հրթիռի արձակման մասին տեղեկությունները Արսեն Զախարյանի «Ռեալ Սոսյեդադ»-ը հաղթեց «Ատլետիկին» և անցավ Իսպանիայի գավաթի եզրափակիչ Ծոցի երկրները մտահnգված են Իրանում քաղաքացիական պшտերազմի վտանգnվ․ Կայա ԿալասՓաշինյանի կեղծ խաղաղությունը և հակառուսական դրսևորումները Թաթոյանի սկանդալային բացահայտումըԻրանում զոհերի թիվը գերազանցում է 1000-ը. Կարմիր մահիկ «Քաղպայմանագիրը» նոր սահմանափակում է մոգոնում ԶԼՄ-ների համար Կեղծ հարցումներով փորձում են մոլորեցնել հանրությանը ՃՏՊ՝ Արագածոտնի մարզումՀանցավոր խումբ է ձերբակալվել գողոնը ձեռքներին․ Լոռու քրեական ոստիկանների բացահայտումը Իրանը հերքել է Թուրքիայի ուղղությամբ հրթիռի արձակումը Նախիջևանի վրա Իրանի հարձակումը անպատասխան չի մնա․ Ադրբեջանի ՊՆ Դիլիջան-Վանաձոր ճանապարհին 6 մեքենա է բախվել․ կան վիրավորներԱրթիկում սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվել «Երևան մոլում» բռնկված հրդեհը մարվել է Իրանական ԱԹՍ է ընկել Նախիջևանի օդանավակայանի տարածքում․ ադրբեջանական ԶԼՄ ԻՀՊԿ-ն հայտարարել է Պարսից ծոցում ամերիկյան տանկերի վրա hարձակման մասին«Գորիս» ՔԿՀ-ում հայտնաբերել են արգելված իրերով ներնետված փաթեթԿենսաթոշակների վճարումներն անցնում են անկանխիկ համակարգի․ ի՞նչ պետք է իմանան քաղաքացիներըԱմերիկյան F-15 ինքնաթիռ է կործանվել Իրանում | Ամերիկյան տանկեր է հարձակման ենթարկվել Պարսից ծոցում Դոբրոխոտով. «Իրավիճակն ավելի լուրջ է, քան չեչենական պատերազմի ժամանակ, ժամանակն է, որ նախագահը գործի անցնի»Մանրամասներ՝ Ջրվեժում եղած պայթյունիցԻնչպե՞ս կազդի Իրանում պատերազմը Հայաստանի վրաԽաղաքարտերը խառնվել են, բայց վտանգները ևս աճել են. ի՞նչի կհանգեցնեն ամերիկյան «խաղային» պլանները. «Փաստ»Երևանում գործարկվել է գերհամակարգիչ. ինչպե՞ս է այն օգնելու գիտությանըՋուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ Ինչպե՞ս է առաջարկվում նվազեցնել դեղերի գները Հայաստանում Նոր տեղեկատվական արշավ և ընտրությունների կեղծում. «Փաստ»Տնտեսական զարգացման նոր օրակարգ. որքանո՞վ իրատեսական է «Ուժեղ Հայաստան»-ի ծրագիրը Հրդեհ` Երևան ՄոլումՀայկական երկաթուղիների և ռուսական շահերի մասին«Լևոնս ասում էր՝ մա՛մ ջան, դու կարող ես, դու ուժեղ ես». Լևոն Չատինյանը վերջին անգամ տուն է զանգահարել հոկտեմբերի 3-ին. «Փաստ»Արցախի «Խայփալու» կոչվող տեղանքում զոհվել է ոստիկանության 3 ծառայող. պատմության այս օրը (05 մարտ)Ռուբլու շուկան՝ այսօրԳազանջատումներ՝ մարտի 6-ին Պատերազմը՝ բազմաչափ, իսկ ուժը՝ ոչ միայն ռազմական. «Փաստ»Պայթյուն՝ Երևանում․ կա վիրավորՄարտի 5-ին, 6-ին, 9-ին և 10-ին լույս չի լինելու․ հասցեներԵրբ որոշումները կայացվում են առանց մտածելու. «Փաստ»«Սա կոնֆլիկտի հերթական կամ հաջորդ փուլին հանգեցնող երևույթ է, որը չի կարելի անվանել խաղաղության կոնցեպտ կամ հարատև խաղաղություն». «Փաստ»Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 31 գույք կճանաչվի հանրության գերակա շահ. «Փաստ»Արցախցի գործարարի գլխին ամպեր են կուտակվել. Հակոբջանյանը կկալանավորվի. «Ժողովուրդ» Խորհրդարանը նոր թեկնածու է «ստացել». «Հրապարակ» Մնացել են... թոշակի թեմայի տակ. «Փաստ»ՔՊ-ում գտել են նախընտրական քարոզարշավի կարգախոսը. «Հրապարակ» Սկսել են ավելի մեծ թափով գերծանրաբեռնել դատարանները. «Փաստ»«Արթիկ» ՔԿՀ-ում հսկիչներին գաղտնալսել են. «Հրապարակ» Հայաստանը՝ ամերիկյան հեղինակավոր պարբերականի ուշադրության կենտրոնում. «Փաստ»Քննչական կոմիտեում առերեսում են կազմակերպել. «Ժողովուրդ» Նոր հրահանգ` ՔՊ-ականներին. «Հրապարակ»
Ամենադիտված